Արտակարգ պատահար Գյումրիում. մեքենան հարվածել է գնացքին (տեսանյութ)

Գյումրու Երեւանյան խճուղում արտակարգ պատահար է տեղի ունեցել: BMW մակնիշի ավտոմեքենան դեռեւս չպարզված հանգամանքներում ընթացքի պահին փողոցից թռչել, հայտնվել է երկաթուղային գծերի վրա եւ վայրկյաններ անց բախվել Գյումրիից Երեւան ընթացող բեռնատար գնացքին: Վարորդը հացրել է մեքենան նախ անջատել, այնուհետեւ դուրս ցատկել: «Աշխատանքից տուն էի գնում, զգացի, որ կալոսը մե ձեւիմ եղավ, երեւի տրաքավ, ձախ քաշեցի ու էլ չեմ հասկացել, թե ինչ է եղել, մենակ որ պոեզը տեսա, մե պահըմ ընձի հավաքեցի, ավտոն անջատեցի, ու մեջից փախա»,-պատմեց վարորդը:Վթարը տեղի է ունեցել Երեւանյան խճուղու սկզբնամասում, հարվածից հետո գնացքը մոտ 30 մետր ավտոմեքենան քարշ է տվել: Վարորդն այս պահին կատարվածի մասին ոչինչ չի հիշում, անգամ վթարի տեղը չի կարողանում մոտավորապես ցույց տալ:Մինչեւ գնացքին հասնելը մեքենան երկար ճանապարհ է անցել, տարածքն ամբողջովին փորված է, նաեւ նոր մայթերն են տեղադրված: Մեքենան դրանց նույնիսկ չի բախվել: Բայց թե ինչպես է փողոցից այդքան մեծ հեռավորություն կտրել, անցել եւ ընկել գնացքի դիմաց, պարզ չէ: Այս պահին տեղում աշխատում են ՃՈ աշխատակիցները: Փորձում են ջարդոնի վերածված մեքենան դուրս բերել տարածքից:

Տպել
3722 դիտում

Ինչպե՞ս է հայ տղամարդը մահացել Մոսկվայի օդանավակայանում. ՌԴ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

Լենա Նազարյանը Facebook սոցիալական ցանցում հրապարակել է «Իմ քայլը» դաշինքի բուկլետը

Բալետի 23-ամյա արտիստի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հայաստանում ոչ թե խոշոր բիզնեսը փոքրանալու է, այլ փոքրը դառնալու է միջին, միջինը՝ խոշոր. Փաշինյանը՝ գործարարներին

Ալիեւը Մինսկում էր. ՀԱՊԿ-ում լուրջ խոսակցություն է հասունանում

Հայրս 5 տարի 8 ամիսը բանտում է, այժմ գամված է անվասայլակին. բաց նամակ՝ Նիկոլ Փաշինյանին

Քրեական հեղինակություն «Շալիկո»-ն տուժող է ճանաչվել

Հայաստանն այլեւս աղքատության երկիր չէ. Նիկոլ Փաշինյան

Արմեն Մելքոնյանը հետ է կանչվել Արաբական պետությունների լիգայում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից

ԱՄՆ-ն տրամադրում է 8 մլն դոլար՝ ընտրություններում ՀՀ կառավարությանն օժանդակելու համար

Հենրիխ Մխիթարյանի հարսանիքի օրը դեռ որոշված չէ. նշել է նրա մայրը

Ծաղկաձորում կազմակերպվում է եռօրյա միջոցառում՝ հայերեն Վիքիպեդիայում բժշկական հոդվածների ստեղծման համար

ՀՀԿ-ն ներկայացրել է ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին

ԱԱ չեմպիոն Ֆրանսիան, փոխչեմպիոն Խորվաթիան չհաղթեցին Ազգերի լիգայի իրենց խմբերում

Քննարկվում է 500 մլն դոլարի ներդրման ծրագիր, կառուցվելու է մի քանի գործարան. Նիկոլ Փաշինյան

Մեր բանակի համար առավել օգտակար կլինեն ուղղաթիռները. ռազմական փորձագետ

Հերմինե Նաղդալյանի ամուսինը անսահման անշարժ գույք ունի

Աստված մի արասցե՝ ընտրակաշառք բաժանելու փորձ արվի եւ ես իմանամ ոչ թե իրավապահներից, այլ՝ մամուլից. վարչապետ

Վայոց ձորի կադաստրի մարզային ստորաբաժանման աշխատակիցները դիմում են վարչապետ Փաշինյանին

Ապահովել որակ եւ արագացնել կառուցապատման տեմպերը. Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված