ԱՄՆ-ի ապօրինի ներգաղթյալներն անհանգիստ սպասում են ընտրությունների արդյունքներին

Հուան Ուլիս Հուարեզը դրիմեր է՝ նա ապօրինի ԱՄՆ էր ժամանել 10 տարեկանում, այնուհետեւ կրթաթոշակ ստացել, ավարտել համալսարանը, հեռուստալրագրող դարձել: 2017-ին նա շահեց Էմմի մրցանակ:

«Իրականում ես անփաստաթուղթ ներգաղթյալ եմ, դրիմեր եմ, եւ սա ինձ համար հատուկ նշանակություն ունի»,- նշել էր Հուան Ուլիսը Էմմի մրցանակ ստանալիս, գրում է Ամերիկայի ձայնը:

«Երբ ստացա Էմմի մրցանակը, ցանկացա նշել դա իմ ելույթում, ցանկացա, կանգնել բոլոր հավաքվածների առջեւ, որ ահա ես, ահա թե ինչ է հնարավոր անել, երբ DACA-ի շնորհիվ աշխատելու հնարավորություն ունես»:

DACA ծրագիրը նախագահ Օբամայի 2012-ի նախաձեռնությունն էր, որը ժամանակավորապես թույլ էր տալիս անչափահաս տարիքում ապօրինի ԱՄՆ ներգաղթած 700,000 անձանց աշխատել եւ ապրել Միացյալ Նահանգներում:

2017-ի սեպտեմբերին նախագահ Թրամփը դադարեցրեց ծրագիրը՝ պահանջելով Կոնգրեսից խնդրին մշտական որոշում տալ: Ավելի քան մեկ տարի անց Հուարեսի նման հարյուր հազարավոր երիտասարդներ դեռեւս սպասում են խնդրի լուծմանը:

«Մեր խնդրի մասին բոլորը մոռացել են: Միշտ այլ խնդիրներ են ծագում, որոնք առաջնահերթ են դառնում, իսկ մեր մասին մոռացել են՝ թողնելով մեզ դատարանների որոշումների հույսին: Սակայն, ոչինչ չի արվում»,- ասում է երիտասարդը:

Նեւադայում բնակվում է DACA ծրագրի 13000 մասնակից, որոնցից յուրաքանչյուրն անհանգստությամբ հետեւում է նոյեմբերի 6-ին սպասվող ընտրություններին: Նրանց մեծ մասը լատինաամերիկյան արմատներ ունեն, ու թեեւ հենց նրանք չունեն ընտրելու իրավունք, Նեւադա նահանգի ընտրելու իրավունք ունեցող բնակչության գրեթե մեկ երրորդը լատինաամերիկյան արմատներով քաղաքացիներ են:

«Դա վերաբերում է մարդկանց ընտանիքներին, հարեւաններին, ընկերներին: Նույնիսկ նրանք, ում կյանքն այս որոշումից ուղղակիորեն չի փոխվելու, ունեն հարազատ մարդիկ, ում վրա որոշումները կարող են ազդել»,- ասում է MI FAMILIA VOTA կազմակերպության նահանգային տնօրեն Ալիշա Քոնթրերասը:

Դրիմերներն իրենց կողմից փորձում են ընտրությունների նախօրեին հիշեցնել հանրությանն իրենց խնդիրների մասին:

«Ինձ հաճախ են ասել, որ իմ ձայնը հաշվի չեն առնում, ուստի ես փորձում եմ համոզել ընկերներիս միանալ ինձ եւ միասին փոփոխություններ նախաձեռնել»,- ասում է DACA ծրագրի մասնակից Անջելիա Ռիկոն:

Տպել
974 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին