Գյումրիում երեկ գիշերը հայտնաբերված նորածինները խնամված են եղել ու մաքուր

Երեկ Գյումրու Ֆրիտյով Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության տարածքում հայտնաբերված երկվորյակ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում: Հայտնաբերվելուց կարճ ժամանակ անց նրանք տեղափոխվել են Գյումրու «Երեխաների տուն», որտեղ հնարավոր է իրականացնել նորածնային խնամք: Ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ երեխաներն իսկապես եղել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, եւ նրանց գտել է գիշերօթիկի պահակը:

Պահակը տոպրակը նկատել է, տեսել է՝ շարժվում է, մոտեցել, բացել է: Երեխաներին տեսնելուց հետո անմիջապես զանգել է տնօրենին: 

«Երբ մենք հասանք տեղ, իսկ մենք գիշերօթիկի տարածքում ենք եղել երեխաներին գտնելուց մի քանի րոպե հետո, արդեն այդ տարածքում մեծ աշխուժություն էր: Գիշերօթիկի երեխաներն ահավոր տպավորված էին: Շատ արագ երեխաներին տեղափոխել ենք այն հաստատությունը, որտեղ նրանց հնարավոր կլիներ խնամել: Փոքրիկներին լողացրել ենք, կերակրել, ստուգել: Մի բան եմ ուզում անպայման շեշտել: Երեխաները շատ խնամված էին, հագնված էին: Երեւում էր, որ անտեսված չեն եղել: Այսինքն, նրանք կեղտոտ չէին, մարմինները մաքուր էին, ոչ հարված մասեր ունեին, ոչ կարմրած: Շատ հանգիստ ու հանդարտ երեխաներ էին»:

Տիկին Գորգինյանը նաեւ տեղյակ պահեց, որ այսօր եւս նորածինները կհետազոտվեն, արդեն առավել մանրամասն զննության կենթարկվեն: Նախնական ենթադրությամբ, փոքրիկ տղաները 10 օրական կլինեն: Երբ բժշկական փաստաթուղթ լինի, նոր կկարողանան իրենց հետագա քայլերի մասին խոսել:

«Կարող եմ ասել, որ երեխաներն իրենց տարիքին համապատասխան վարք են դրսեւորում: Ունեն ադեկվատ ռեակցիաներ: Այսինքն, նորմալ պահված, հանգիստ փոքրիկներ են: Չնայած ենթադրելի է, որ  երկվորյակներ են, բայց իրարից խիստ տարբերվում են:  Մեկը չափազանց աշխույժ է, մյուսը՝ հակառակը՝ հանգիստ է ու խելոք»,- ասաց Լիլիթ Գորգինյանը:

Նորածինները կմնան Գյումրիում: Այս պահին ընթանում է նախաքննություն՝ դեպքի մանրամասները ճշտելու, եւ ծնողների հայտնաբերման ուղղությամբ: Եթե երեք ամսում ծնողների մասին որեւէ տեղեկություն չլինի, փոքրիկները կհաշվառվեն որպես որդեգրման ենթակա երեխաներ: 

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթված երկու նորածիններ են հայտնաբերվել: Երեխաներին գտել է Ֆրիտյով Նանսենի անվան երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատության պահակը: Երեխաները եղել են դեղին տոպրակով: Սկզբում պահակը մտածել է, որ աղբ է, երբ մոտեցել, բացել է, տեսել է երեխաներին: Դեպքի մասին անմիջապես տեղյակ են պահել ոստիկանության աշխատակիցներին:

Ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տպել
12867 դիտում

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)