Զոհրաբ Մնացականյանը՝ ՀԱՊԿ ԽՎ-ն Երեւանի փոխարեն Մոսկվայում անցկացնելու մասին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցը պետք է դիտարկել ավելի լայն կոնտեքստում։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Շարունակում ենք քննարկումները, կոնսուլտացիաներն այն առումով, որ մեզ անհրաժեշտ է հարցը դիտարկել ավելի լայն կոնտեքստում, որովհետեւ նման վիճակները կարող են ի հայտ գալ հետագայում՝ տարբեր պատճառներով, եւ կազմակերպության կանոնակարգերը պետք է պատրաստ լինեն նման իրավիճակների»,- ասաց նա։

Լրագրողների դիտարկմանը՝ արդյո՞ք ճիշտ չէր լինի, նախ Խաչատուրովին հետ կանչել, ապա մեղադրանք առաջադրել, ԱԳ նախարարն արձագանքեց. «Սա խիստ ներքաղաքական բնույթի հարց է, եւ մենք՝ Հայաստանի Հանրապետությունն առաջին քայլերից արել է այնպես, որ մեր ներքաղաքական հարցերը չազդեն կազմակերպության վրա»։

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը որեւէ խնդիր չի տեսնում, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստը որոշվել է Երեւանից տեղափոխել Մոսկվա։ «Այս տեսակ հարցերին պետք է պրագմատիկ վերաբերել, որեւէ խնդիր չենք տեսնում այս որոշման հետ կապված»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարարը:

Ավելի վաղ այս մասին հայտնել էր Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը: Ըստ Կալաշնիկովի՝ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետ: «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի խորհրդարանն այդ ժամանակ կլուծարվի: Եթե իրավիճակը դասավորվի այնպես, ինչպես մենք ենք այն տեսնում, ապա ո՞ւմ հետ անցկացնենք Խորհրդարանական վեհաժողովը: Ժամանակավոր պաշտոնակատարների՞: Դա անտրամաբանական է ու սխալ»,- պարզաբանել էր ռուս պաշտոնյան՝ նշելով՝ դա է պատճառը, որ ՀԱՊԿ ԽՎ-ն կանցկացվի Մոսկվայում:

Զոհրաբ Մնացականյանն անդրադարձավ նաեւ ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը՝ ընդգծելով, որ իրենց մոտեցումները բոլորին հայտնի են, եւ որեւէ փոփոխություն այդ առումով չկա:

Տպել
967 դիտում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է