Ժամանակն է, որ «Հայաստան» հիմնադրամը դառնա 21-րդ դարի կառույց. նախագահ Սարգսյան

Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամ: Նորընտիր գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հիմնադրամում, ծանոթացել տարբեր ստորաբաժանումների գործունեությանը:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, այնուհետեւ նախագահը հանդիպում է ունեցել հիմնադրամի աշխատակազմի հետ, որի ընթացքում խոսել է հիմնադրամի դերի եւ գործունեության, ժամանակակից աշխարհում նոր մեթոդներով ու սկզբունքներով աշխատելու կարեւորության մասին:

«Հիմնադրամը մեծ արժեք է մեր ողջ ժողովրդի համար, որովհետեւ ստեղծվել է Հանրապետության եւ մեր ժողովրդի համար ծանրագույն պայմաններում եւ ունեցել է առաքելություն, որը մեծ փառքով կատարել է: Ես չէ, որ պետք է ձեզ կամ հանրությանը պատմեմ այն հաջողությունների, ծրագրերի, հարգանքի մասին, որ հիմնադրամն ունեցել է աշխարհով մեկ հայության շրջանում: Բավական է այցելել Հայաստանի տարբեր վայրեր, բավական է Երեւանից ուղեւորվել դեպի Ստեփանակերտ եւ տեսնել, թե ինչ բարձր որակի ճանապարհ է կառուցված: Բազմաթիվ նմանատիպ հաջող ծրագրեր կան: Հետեւաբար՝ նախ եւ առաջ ուզում եմ ձեզ շնորհավորել, որ դուք աշխատում եք մի կառույցում, որն իսկապես համահայկական նշանակություն ունի իր գործունեությամբ»,-ասել է նախագահ Սարգսյանը:

Նա երախտագիտություն է հայտնել բոլոր այն հայորդիներին, Հայաստանի բոլոր քաղաքացիներին, հայ ժողովրդի բարեկամներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում. «Իմ շնորհակալության խոսքը կրկին ուղղելով մեր հայրենակիցներին՝ ուզում եմ տեղեկացնել, որ հիմնադրամը ոչ միայն կենդանի է, այլեւ ունի պրոֆեսիոնալ շատ լավ թիմ: Որեւէ դժվարություն իրականում չի կարող սասանել մեր հավատը, մեր սերը, նվիրվածությունը հայրենիքի եւ այն կառույցների հանդեպ, որոնք իրենց ներդրումն են բերում այդ հայրենիքին եւ մեծ հայրենիքին՝ նկատի ունեմ Հայաստանը, Արցախը ու նաեւ Սփյուռքը: Քանի որ ակնկալում եմ, որ հիմնադրամը ի վերջո նաեւ շատ ակտիվ պետք է գործի ոչ միայն Հայաստանում ու Արցախում, այլեւ Սփյուռքում, հետեւաբար, համազգային ծրագրերի ոլորտում որեւէ կասկած չպետք է լինի, որ բոլորս մեր ներուժը պետք է ներդնենք, հնարավոր ամենն անենք, որ եւ՛ հայրենիքը, եւ՛ Արցախը, եւ՛ ողջ հայ ժողովուրդը հասնեն իրենց նպատակներին: Ակնկալում եմ, որ բոլորս միասին կաջակցենք, սատար կկանգնենք հիմնադրամին, որպեսզի այն կատարի իր ազգանվեր գործը Հայաստանում եւ Արցախում»:

Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, որ որպես «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ դեռեւս մայիս ամսին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստում տնօրինության առջեւ հստակ խնդիր էր դրել երկու-երեք ամսվա ընթացքում ներկայացնել տեսլական ու գործունեության նոր ծրագիր՝ նշելով, որ հիմնադրամի ստեղծումից անցել են քսանից ավելի տարիներ, ժամանակն է վերանայել անցած ճանապարհը, գնահատել հաջողություններն ու թերությունները:
«Ժամանակը շատ ավելի արագ է շարժվում, քան հաճախ մենք կարող ենք մտածել: Հետեւաբար, հիմնադրամը պետք է նոր մոտեցումներ որդեգրի, նոր ծրագրեր ունենա, նաեւ նոր ոճով աշխատի: Քսանմեկերորդ դարում Հայաստանում, աշխարհում պրոցեսներն արագ են ընթանում: Հավատում եմ, որ հիմնադրամը նոր ավյունով մեծ հաջողությունների է հասնելու: Հավատում եմ, որ անցած ճանապարհը, հաջողությունները, նաեւ դժվարություններն ու անհաջողությունները դաս են լինելու, հիմնադրամը կրկին փյունիկի նման հառնելու է եւ առաջ է տանելու իր հոյակապ առաքելությունը: Սա է իմ ուղերձը ձեզ՝ հիմնադրամի անձնակազմին: Սա է իմ ուղերձը նաեւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին ու ողջ հայությանը»:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել եւ հաջողություն է մաղթել նորընտիր գործադիր տնօրենին՝ նշելով, որ նրա առջեւ բազմաթիվ խնդիրներ են դրված: Նախագահը հիմնադրամի տնօրինությանն առաջարկել է հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել գործունեության նոր տեսլականը՝ հաշվի առնելով ժամանակի փոփոխություններն ու զարգացումները: «Հիմնադրամը ստեղծվել է 20-րդ դարում եւ մեծ հաջողությունների է հասել, ժամանակն է, որ այն դառնա 21-րդ դարի ինստիտուտ»,-եզրափակել է նախագահը: 

Տպել
1539 դիտում

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան