Երևան
12 °C
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու թեմի առաջնորդ Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Նրան ուղեկցում էր Հայր Եղիա վարդապետ Քիլաղբջյանը:
Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ողջունելով Սրբազանին Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում՝ Արմեն Սարգսյանն ասել է. «Մեր բարեկամությունը երկար տարիների, մի քանի տասնամյակների պատմություն ունի: Մեր առաջին եւ հետագա բոլոր հանդիպումներն իմ հիշողության մեջ առանձնահատուկ օրեր են, իսկ վերջին հանդիպմանը՝ Վիեննայում, մեծ հաճույք էր Ձեզ հետ միասին լինել Մխիթարյան միաբանության պատմական շենքում, այցելել թանգարան»:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի բեղուն գործունեությունը՝ ուղղված հայ ժողովրդի հոգեւոր, մշակութային ժառանգությունն աշխարհին ճանաչելի դարձնելուն, հայապահպանությանն ու սերունդների կրթությանը: «Ձեր այցելությունը կարեւոր է ոչ միայն հոգեւոր եւ կրոնական, այլ նաեւ՝ մշակութային առումով»,- նշել է նախագահ Սարգսյանը եւ հավելել. «Ինձ համար Դուք նախ եւ առաջ պրոֆեսոր եք, հայագետ, իսկական ուսուցիչ, իսկ հոգեւոր առաջնորդը նախ եւ առաջ պետք է ուսուցիչ լինի: Կարծում եմ՝ կամուրջ եք ոչ միայն Հայաստանի եւ արտերկրում ապրող մեր հայրենակիցների միջեւ, ոչ միայն հայ առաքելական եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ, այլեւ շատ կարեւոր է Ձեր դերը հայ մշակույթի եւ գրականության, հայոց լեզվի պահպանման ու տարածման գործում»:
Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին ջերմ եւ քաջալերող խոսքերի համար՝ ընդգծելով. «Ինձ համար,անշուշտ, մեծ ուրախություն էր նախագահի պաշտոնում Ձեր ընտրությունը: Շատ ուրախացա նախ բարեկամության պատճառով, բայց նաեւ Ձեր անձի համար՝ այս շատ բարձր եւ պատասխանատու պաշտոնին: Ի սրտե, նաեւ բոլոր միաբանների անունից մաղթում եմ, որ Աստծո օրհնությունն ու լույսն անպակաս լինեն Ձեր անձից, Ձեր ընտանիքից եւ Ձեր միջոցով նաեւ բովանդակ երկրից, որպեսզի դժվարությունները հեշտորեն հաղթահարվեն»:
Նախագահը եւ Սրբազանն անդրադարձել են Մխիթարյան միաբանության գործունեությանը, ընդգծել այն անփոխարինելի եւ հսկայական դերակատարությունը, որ հիմնադրվելուց ի վեր ունեցել է Մխիթարյան միաբանությունը՝ աշխարհին հայտնի դառնալով որպես հոգեւոր, ուսումնակրթական, գրական, գիտամշակութային կենտրոն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԹբիլիսիում բողոքի ցույցը շարունակվում է. խորհրդարանի շենքի մոտ ջրցաններ ու ոստիկաններ են մոբիլիզացվել
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժիշկներին չի հաջողվել փրկել տղամարդու կյանքը
Նորաձև բառի բացատրությունը՝ ըստ 1837-ին տպագրված Հայկազյան բառարանի. Աննա Հակոբյանը էջեր է հրապարակել
Ինչպես Գյումրին մնաց անտեր. ովքեր են ինքնառաջադրվելու՝ հին ու նոր անուններ
Հայաստան կժամանի ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը
Շառլ Միշելը Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Կոշտային
Սահմանել սեփական եկամուտների հավաքագրման բարձր շեմ և գերազանցել այն. ՏԿԵ նախարարը խորհրդակցություն է անցկացրել
Ինչ վիճակում է Վանաձորի գազալցակայանի պայթյունից տուժած քաղաքացին
Հրդեհը մարվել է, տուժած կա. մանրամասներ Վանաձորի գազալցակայանի պայթյունից
Վրաստանում իրավիճակը դուրս կգա հունից, բախումը տարածաշրջանի վրա դրական չի ազդի. Ղևոնդյան. տեսանյութ
Հայաստանը Հնդկաստանում ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել
Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել
Վանաձորի գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
«Չայնիի» ոլորաններում «Օպել զաֆիրա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
ԱԺ արտահերթ նիստ կգումարվի. ինչ հարցեր են օրակարգում
Որքան գումար է հավաքագրվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ. ինչ է քննարկվել
Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի․ երբ է ուժի մեջ մտնելու նոր կարգավորումը
Գյումրու շուկայից 15 կգ սիգ տեսակի ձուկ է առգրավվել
Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
ԼՂ-ի համար ՀԱՊԿ-ին չենք դիմել, Ադրբեջանը ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել, Պուտինը կեղծ թեզ է դնում. Սուքիասյան
Ես սկսել եմ քննիչի պաշտոնից և աշխատանքի բերումով ճանաչում եմ անձնակազմի գերակշիռ մասին. ՔԿ նորանշանակ նախագահ
Շնորհակալ եմ բոլոր ժամանակներում իմ նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար. Քյարամյանը՝ վարչապետին
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարական է ներկայացրել
Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերն ու նոր օրակարգը
Մոսկվան ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Հայաստանի հետ արդյունավետ շփումներ է ակնկալում. Գալուզին
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին
ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը
Երկրի քրգործերի 99 տոկոսը Քննչական կոմիտեն է քննում. վարչապետն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՀՀ-ում ՌԴ դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդին
ՊՆ ներկայացուցիչը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների կոմիտեի նիստին
Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ավտոճանապարհներին մերկասառույց է
Դատախազը նոր նշանակում է արել
ՏԿԵ նախարարն այցելել է Լոռու մարզ, տեղում ծանոթացել աղետի հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնմանը
2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Ամեն ինչ իր սահմանն ունի, եթե ԵՄ դեսպանը չփոխի իր հռետորաբանությունը, միջոցներ կձեռնարկենք. Կոբախիձե
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 29-ին
Ռուսաստանը չի հրաժարվել Հայաստանի հանդեպ պարտավորություններից, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում. ՌԴ ԱԳՆ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT