ՀՀ են ժամանել կորեացի գործարարներ․ նրանք շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ու Յուն Գընին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

Ողջունելով դեսպանին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք կարեւորում են հայ-կորեական հարաբերությունների շարունակական զարգացումը նաեւ այն համատեքստում, որ Հայաստանում ցանկանում ենք իրականացնել տնտեսական քաղաքականության մեջ այնպիսի հեղափոխություն, ինչպիսին տեղի է ունեցել Կորեայի Հանրապետությունում»: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Կորեայի Հանրապետությունից ներդրումների ներգրավմամբ եւ համատեղ ծրագրերի իրականացմամբ: Կառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Հայաստանը միակողմանիորեն Կորեայի քաղաքացիներին ազատել է մուտքի արտոնագրի պահանջից եւ հույս հայտնել, որ դա կնպաստի երկու երկրների քաղաքացիների միջեւ կապերի սերտացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանը, խոսելով կորեական թերակղզում քաղաքական իրադարձությունների մասին, ողջունել է իրականացվող այն քայլերը, որոնք միտված են լարվածության նվազեցմանը:

Ու Յուն Գընը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ Նիկոլ Փաշինյանին փոխանցել Կորեայի Հանրապետության նախագահի ջերմ ողջույնները: Դեսպանն ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է հայ գործընկերների հետ կիսվել տնտեսական ոլորտում իրականացված քաղաքականության փորձով եւ հավելել, որ իրենք եւս շահագրգիռ են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմամբ: Նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 19-ին Երեւանում ստորագրվելիք Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը նոր թափ կհաղորդի բիզնես կապերի ընդլայնմանը: Ու Յուն Գընը տեղեկացրել է, որ այս օրերին Հայաստանում են գտնվում մի խումբ կորեացի գործարարներ, ովքեր ուսումնասիրում են Հայաստանի ներդրումային միջավայրն ու շահագրգռված են ներդրումային ծրագրերի իրականացմամբ: Դեսպանը նաեւ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ երկու կորեաների միջեւ առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցություն ցուցաբերելու համար:

Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված համաձայնագիրը կնպաստի երկկողմ տնտեսական կապերի խորացմանն ու  առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը առաջին անգամ դիտորդի կարգավիճակով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին մասնակցելու համար եւ շնորհակալություն հայտնել այդ երկրի կառավարությանը՝ մինչ այժմ Հայաստանին ցուցաբերած տեխնիկական օժանդակության, ինչպես նաեւ Հայաստան գաղթած սիրիահայերին աջակցելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է  հայտնել Կորեայի Հանրապետությանը՝ ԼՂ հիմնախնդրի հարցում հավասարակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար:

Տպել
4142 դիտում

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են