Երևան
16 °C
Հայաստանում առաջին անգամ անցկացված գեղասահքի միջազգային մրցաշարի մասնակիցները գոհ են հեռացել: Հոկտեմբերի 10-13-ն Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցում կայացած պատանեկան Գրան պրիի վերջին՝ 7-րդ, փուլին մասնակցել է 31 երկրի 87 մարզիկ: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսն իրենց գոհունակությունը հայտնեցին: Տղամարդկանց պայքարում ոսկե մեդալ նվաճած Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սիաո Հիմ Ֆան կիսվեց հաղթանակի, մրցաշարի կազմակերպչական կողմի ու քաղաքի մասին տպավորություններով:
«Իսկապես երջանիկ եմ հաղթելու համար: Բառեր չեմ գտնում զգացածս նկարագրելու համար: Ինչ վերաբերում է կազմակերպչական աշխատանքներին, շատ լավ էր, կատարյալ էր: Նշեմ նաեւ, որ Երեւանը շատ գեղեցիկ քաղաք է»,- ասաց նա (ձախ լուսանկարում՝ մեջտեղում):
Կազմակերպչական աշխատանքներից գոհ էին նաեւ պարային զույգերի պայքարում հաղթող դարձած Արինա Ուշակովան ու Մաքսիմ Նիկրասովը: Ռուսաստանի ներկայացուցիչները բարձր գնահատեցին կազմակերպվածությունը: Նրանք նաեւ ընդգծեցին, որ գոհ են մարդկանց վերաբերմունքից:
«Կազմակերպվածությունը հիանալի էր»,- ասաց Նիկրասովը:
«Շատ լավ են կազմակերպել, մարդիկ էլ շատ բարեհամբույր են»,- նշեց Ուշակովան:
Նրանք նաեւ ընդգծեցին, որ Հայաստանում տեղի ունեցած մրցաշարում տարած հաղթանակն իրենց համար մեծ նշանակություն ունի: Այս արդյունքը ցույց է տալիս, որ իրենք ճիշտ աշխատանք են կատարում:
«Հիանալի ենք զգում, գոհ ենք մեր ելույթներից: Այս հաղթանակը նշանակում է, որ մենք շարժվում ենք անհրաժեշտ ուղղությամբ»,- ասաց Ուշակովան:
Տղամարդկանց պայքարում արծաթե մեդալակիր դարձավ ճապոնացի Յումա Կագիյաման, բրոնզե մեդալակիր՝ կանադացի Իլյա Քովլերը: Կանանց պայքարում առաջին տեղը զբաղեցրեց ռուս Ալեքսանդրա Տրուսովան, 2-րդը՝ նույնպես Ռուսաստանի ներկայացուցիչ Ալենա Կանիշեւան, 3-րդը՝ ճապոնացի Յուհանա Յոկոին: Պարային զույգերում 2-րդն էր Վրաստանը ներկայացնող Մարիա Կազակովա-Գեորգի Ռեւիա, 3-րդը՝ Կանադայից Էլլի Ֆիշեր-Սիմոն Պիեր Մալետ զույգը:
Պատանեկան Գրան պրիում Հայաստանը նույնպես մասնակիցներ ուներ: Տղաների պայքարում ներկայացրեց Էդուարդ Տեր-Ղազարյանը, աղջիկների պայքարում՝ Մարինա Ասոյանն ու Էլեն Հակոբյանը, պարային զույգերում՝ Վիկտորիա Ազրոյան-Ալեքսանդր Սիրոշտան զույգը:
Տեր-Ղազարյանը զբաղեցրեց վերջին՝ 20-րդ տեղը: Ասոյանը ելույթներն ավարտեց՝ 26-րդ, Հակոբյանը՝ վերջին՝ 27-րդ, տեղում: Պարզային զույգը գրավեց 12-րդ տեղը՝ առաջ անցնելով 2 երկրի ներկայացուցիչներից:
Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
© 2024 Հայկական ժամանակ