Աշխատանքից ազատման դիմումներ՝ Լոռու մարզպետարանում. միասին աշխատել չեն կարողանում

Լոռու մարզպետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Սարգսյանը աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել վարչապետին:

Ազատման դիմումը Սարգսյանը ներկայացրել է հոկտեմբերի 15-ին, ազատման հրամանը վարչապետի կողմից ստորագրվել է նույն օրը:

ՀԺ-ի հետ զրույցում Սարգսյանն իր այս որոշումը պայմանավորեց իր եւ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի միջեւ եղած անձնական հարաբերություններով՝ միասին պարզապես չէին կարող աշխատել. «Իմ անձնական որոշումով ու մարզպետի հետ փոխադարձ համաձայնությամբ, քննարկել ենք, ու որոշվել է, որ դուրս եմ գալիս՝ աշխատանքի մեջ միջանձնային փոխհարաբերություններով կապված»,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ անձնական խնդիրներ չունի մարզպետի հետ, պարզապես հետագա աշխատանքը չէր պատկերացնում. «Հենց առաջին իսկ աշխատանքային օրը ես ասեցի, որ դուրս եմ գալիս, զգացի, որ ինքն էլ չէր պատրաստ աշխատել ինձ հետ»:

2006թ.-ից մարզպետարանում աշխատած Սարգսյանը, որն ի սկզբանե անդամակցում էր ՀՀԿ-ին ու աշխատել է 5 մարզպետի հետ, ասում է, որ բոլորի հետ էլ ունեցել է նորմալ հարաբերություններ. «Եթե ես, որպես քաղծառայող, դիմում չներկայացնեի, որեւէ մեկը չէր կարող ինձ ազատել, առավել եւս մարզպետը, քանի որ դա վարչապետի լիազորությունն է»:

Այն հարցին, թե ինչպես պատահեց, որ հեղափոխությունից հետո, երբ մարզպետ նշանակվեց ԲՀԿ-ական Հրանտ Մարգարյանը, ինքը շարունակեց պաշտոնավարել, պատասխանեց, որ դա եւս միջանձնային էր. Մարգարյանին եւս նա ազատման դիմում էր ներկայացրել, սակայն Մարգարյանը խնդրել էր մնալ ու աշխատել իր հետ. «Եթե ես մնայի, մարզպետարանում գուցե լարված մթնոլորտ տիրեր»:

Ի դեպ, Սարգսյանը դեռեւս հուլիսի 1-ից դուրս է եկել ՀՀԿ-ի շարքերից, չի բացառում, որ կշարունակի սատարել ՀՀԿ-ին, բայց կուսակցականացվել՝ չի պատրաստվում:

Ազատման դիմում է ներկայացրել նաեւ նախկին մարզպետ, ԲՀԿ-ի քվոտայով նշանակված Հրանտ Մարգարյանի խորհրդական Հրաչիկ Ղամբարյանը, Մարգարյանի օգնականները, Սպիտակի սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը: ՀԺ-ին հասած տեղեկություններով՝ առաջիկայում նոր դիմումներ եւս սպասվում են մարզպետարանի մի քանի վարչության պետերի կողմից:

Ավելի վաղ վարչապետին ազատման դիմում էր ներկայացրել նաեւ ԲՀԿ-ի կողմից ներկայացված փոխմարզպետ, անկուսակցական Սերգեյ Սարուխանյանը:

ՀԺ-ն ազատման դիմումների ու սպասվելիք կրճատումների վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, վերջինս խոստացավ ինչպես Սարգսյանի ազատման թեմային, այնպես էլ մյուս հարցերին անդրադառնալ ավելի ուշ:

Տպել
4443 դիտում

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)