N42 դպրոցի փոխտնօրենը խոստանում է նստացույց ու հացադուլ նախաձեռնել, եթե ԿԳՆ-ից աջակցություն չլինի

Երեւանի Տ. Շեւչենկոյի անվան համար 42 ավագ դպրոցում մթնոլորտի նախկին լարվածությունը չկա, բայց այն հանդարտված էլ չես անվանի:

Աշխատակազմն արդեն տեւական ժամանակ երկփեղկված է: Մի կողմում տնօրեն Էլեոնորա Թումանյանն ու նրա կողմնակիցներն են, մյուս կողմում՝ փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանն ու ուսուցչական կազմի մյուս մասը՝ մոտավորապես կեսը: Վերջիններս այս ամսվա սկզբին գործադուլ էին հայտարարել եւ դասապրոցեսը վերսկսեցին կրթության փոխնախարար Լուսինե Առաքելյանի եւ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի հորդոր-պահանջներից հետո միայն: ԿԳՆ պաշտոնյաները նաեւ ժամանակ խնդրեցին՝ ստեղծված իրավիճակը համակողմանի ուսումնասիրելու եւ եզրակացություն կազմելու համար:

Մինչ այդ, տնօրենի չարաշահումների վերաբերյալ դիմում-բողոքներ էին հասցեագրվել ու վերահասցեագրվել կրթության տեսչությանն ու իրավապահ մարմիններին: Վերջիններիս իրավասությունների տիրույթում հայտնված գործի հետ նախարարությունն այլեւս առնչություն չունի, իսկ տեսչության ստուգումների արդյունքներն ուսումնասիրելուց հետո, ինչպես տեղեկացանք Աշոտ Արշակյանից, հանգել են այն եզրակացության, որ պետք է կարգապահական տույժ կիրառվի ինչպես դպրոցի տնօրենի, այնպես էլ փոխտնօրենի նկատմամբ: Տնօրենի նկատմամբ՝ այն բանի համար, որ թերացել է դպրոցում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ապահովման առումով, իսկ փոխտնօրենի նկատմամբ՝ քանի որ չի կատարել պաշտոնային մի շարք պարտականություններ:

Շողիկ Բաղրամյանը կրթության ոլորտի պատասխանատուներին ուղղված հերթական գրությունն էր պատրաստում՝ տեղեկացնելու, որ տույժի հիմքերն իրական չեն եւ այն, ինչում թերանալու համար մեղադրում են իրեն, չի մտել իր պատականությունների մեջ, քանի որ տնօրենի համապատասխան հրամանով դա դուրս է իր գործառույթների շրջանակից: «Դրանք իմ գործառույթները չեն: Ինքը (տնօրենը-խմբ.) անցյալ տարվա սեպտեմբերի մեկից ինձ համար հատուկ գործառույթներ էր սահմանել, այդ հրամանը ինձ մոտ է՝ ինչ պիտի ես անեմ ամբողջ տարվա կտրվածքով»,- մեզ հետ զրույցում ասաց փոխտնօրեն Շողիկ Բաղրամյանը: Վստահեցրեց նաեւ, որ իր նկատմամբ հալածանքները շարունակվում են: Մաթեմատիկա դասավանդող փոխտնօրենը 12-րդ դասարանի աշակերտներից մեկին հեռացրել է դասից՝ իրեն վիրավորելու համար եւ ծնող կանչել: Բայց մինչեւ ծնողը կգար, տնօրենը նրան ետ է տարել դասարան:

«Երեկ ամբողջ դասարանը լարել է իմ դեմ, երեխաները իմ դասը լքել ու դուրս են եկել: Ինքն այդ աշակերտի թեւից բռնած մտավ դասարան, եւ ամենավերջին բառերով աշակերտների մոտ ինձ վիրավորեց՝ ասելով՝ աշակերտները գիտեն՝ ես ով եմ, դուք ով եք: Ասում եմ՝ գնանք կաբինետում խոսենք, այս հարցը քննարկենք, ինքը չի լսում, երեք չորս անգամ ես խնդրեցի, որ աշակերտների մոտ պետք չէ: Ինքը փոխանակ աշակերտին դիտողություն անի, որ պատասխանել է եւ շատ կոպիտ ձեւով է պատասխանել, ասում է՝  լավ է արել, ասել է, դու ես հասցրել, արտասահմանում լիներ, պետք է ձեր դեմ դատական գործ հարուցեին: Ինքը ամենավերջին խոսքով ինձ ստորացրեց աշակերտների մոտ եւ թողեց դուրս եկավ: Երեխաներին էլ թե ոնց հասկացրեց, բոլորը թողեցին, դուրս եկան դասարանից: Այսօր էլ հարցրին՝ մեր ընկերը հիմա դասարան չի՞ մտնելու: Ասացի ծնողի հետ կխոսենք, հետո, հերթով նորից թողեցին դուրս եկան: Դա հալածանք չէ՞, ուսուցչին հալածել աշակերտների ներկայությամբ, հեղինակազրկել: Դա ո՞ր մի տնօրենին է վայել: Ոչ մեկին»,- հայտարարեց N42 դպրոցի փոխտնօրենը:

Հետո Բաղրամյանը խոսել է տղայի ծնողի հետ եւ եկել հետեւյալ եզրակացության. «Ապացուցվել է, որ ես իրեն չեմ վիրավորել, ուղղակի այդ տհաճ բարոյահոգեբանական մթնոլոտի ազդեցությունից երեխան երեւի լարվել է իմ դեմ եւ չի իմացել իր բողոքն ինչպես արտահայտի»: Շեւչենկոյի անվան դպրոցի փոխտնօրենը կարծում է, որ տնօրենի դեմ պայքարում ինքն ու գործընկերները մենակ են մնացել, եւ չկա մեկը, որ կանգնի իրենց թիկունքին: Ու եթե ԿԳՆ-ից նույնպես աջակցություն չստացվի, մտածում է այլ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ: «Ես վարչապետի նստավայրի կամ կառավարության շենքի մոտ մի քանի հոգով նստացույց կամ հացադուլ եմ կազմակերպելու»,- ասաց Շողիկ Բաղրամյանը:

Ուսումնական հաստատության տնօրեն Էլեոնորա Թումանյանը մեզ հետ զրույցում բավարար գնահատեց դպրոցում հաստատված աշխատանքային մթնոլորտը: Անդրադառնալով փոխտնօրենի հետ ունեցած վերջին կոնֆլիկտին, ընդգծեց, որ ոչ ոք իրավունք չունի աշակերտին դուրս հանել դասարանից, որովհետեւ իրենք պատասխանատվություն են կրում նաեւ նրա անվտանգության համար:

«Դպրոցի բուֆետում (դասի ժամին-խմբ.) հայտնաբերում եմ աշակերտի, եւ բուֆետի աշխատողն ինձ ասում է՝ այս երեխան արդեն երկու շաբաթ կլինի ամեն օր այստեղ նստած է առաջին եւ երկրորդ ժամին (Բաղրամյանի դասաժամերն են-խմբ.): Ես այդ երեխայի հետ զրուցում եմ, պարզվում է, որ տեղի է ունեցել կոնֆլիկտ, որից հետո երեխան ամեն օր մտնում է դասարան, ասում է՝ կարելի՞ է նստեմ, ինքը ասում է՝ ոչ, չես նստելու: Երեխային հեռացնում է դասարանից եւ մատյանում նշանակում է բացակա, ինչն օրինական չէ, այն էլ այն ուսուցչի պարագայում, որը հանդիսանում է դպրոցի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ: Դա անօրինական բան է»,- ասաց տնօրեն Թումանյանը:

«Ես գնացել եմ, որ պարզաբանեմ, աշակերտին տարել եմ դասարան, էլի ասում է՝ չի նստելու, ասել եմ՝ ուրեմն այդ կոնֆլիկտի, ձեր գործողությունների վերաբերյալ մի հատ բացատրություն գրեք: Բացատրություն պահանջել եմ նաեւ այդ դասարանի դասղեկից: Իսկ եթե այդ տղան, որը 12-րդ դասարանի աշակերտ է, հանգիստ չնստեր, դպրոցից դուրս գար, մի բան պատահեր... Ո՞վ պետք է հետամուտ լինի նրա անվտանգության հարցերին»,- շարունակեց Էլեոնորա Թումանյանը: Ինչ վերաբերում է իր տեղակալի դիտարկմանը, թե աշակերտների ներկայությամբ իրեն նվաստացրել է՝ չընդունելով խնդիրն առանձին քննարկելու առաջարկները, տնօրենը չցանկացավ մեկնաբանել: Նրան հայտնի չէր նաեւ նախարարության որոշումը՝ իրեն եւս կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ: «Ես տեղյակ չեմ ու չեմ հասկանում՝ ինչի հիման վրա պետք է կիրառվի, բայց եթե կիրառվի, իրենք կբացատրեն: Կկիրառեն-կկիրառեն»,- նկատեց տնօրենը:

Տպել
4679 դիտում

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի