Մեկնարկեց «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Մխիթարյան միաբանության նախաձեռնությամբ մեկնարկեց Մխիթարյան միաբանության «Բազմավէպ» հայագիտական, բանասիրական, գրական հանդեսի 175-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը: Շնորհավորելով «Բազմավէպ» հայագիտական հանդեսի 175-ամյա հոբելյանի առթիվ՝ Մխիթար Հայրապետյանը, մասնավորապես, նշեց. «Մխիթարյան միաբանությունը գիտական եւ մշակութային գործունեության հետ մեկտեղ, ստանձնելով նաեւ հայ լրագրության զարգացումը խթանելու պատվաբեր առաքելությունը, 175 տարի առաջ դարձավ հայ մամուլի ստեղծման հիմնաքարերից մեկը: Հայագիտության զարգացման գործում մեծագույն ավանդ ունեցող «Բազմավէպ» պարբերականն ունեցել է ավելի քան չորս տասնյակ խմբագրապետ, ովքեր իրենց անմնացորդ աշխատանքով ապացուցել են, որ եվրոպական միտքն ու գաղափարները հենց իրենց շնորհիվ է` ներմուծվել հայ մշակույթ: Անչափ ուրախ եմ եւ ինձ համար մեծ պատիվ է այսօր այս դահլիճում ողջունելու նրանցից Հայր Լեւոն Զեքիյանին, Հայր Հարություն վարդապետ Պզտիկյանին, Հայր Վահան Օհանյանին եւ Հայր Սերովբե Չամուրլյանին»:

Դիմելով Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց. «Ձերդ գերազանցություն պարո՛ն դեսպան, խնդրում եմ իմ երախտագիտության խոսքը փոխանցել Իտալիայի ժողովրդին եւ կառավարությանը՝ հայասիրության, մեր ժողովրդին ցուցաբերած վերաբերմունքի, առանձնապես Իտալիայի սրտում՝ Սուրբ Ղազարի հայ ազգային հոգեւոր-մշակութային ունեցվածքը կարեւորելու, պահպանելու եւ աշխարհին ներկայացնելու համար»:

Ելույթն ամփոփելիս Մխիթար Հայրապետյանը շնորհավորեց նաեւ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյա հոբելյանի առթիվ:

Ներկաներին փոխանցվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի,  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի, Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Գրիգոր Պետրոս Ի-ի օրհնության խոսքերը:

Մխիթարյան միաբանության Քահանայապետական պատվիրակ, Թուրքիայի Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդ Գերապայծառ Տեր Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանը իր խոսքում շեշտեց, որ «Բազմավէպ»-ի 175-ամյակը զուգադիպում է ՀՀ ԳԱԱ 75-ամյակին եւ Մխիթարյան միաբանության 300-ամյակի միջոցառումների եզրափակմանը։

Միջազգային գիտաժողովի բացմանը ելույթներ ունեցան նաեւ Հայաստանի Հանրապետությունում  Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոը, ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար  Յուրի Սուվարյանը, Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության մամուլի քարտուղար Անդրանիկ Մարդոյանը փոխանցեց Ամերիկայի  Հայ  Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի ողջույնի խոսքը:

Գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի այսօր եւ վաղը՝ երկու բաժանմունքներով:

Կներկայացվեն զեկուցումներ ըստ հայագիտության տարբեր ուղղությունների, կծավալվեն բանավեճեր ու քննարկումներ՝ լիագումար եւ թեմատիկ նիստերով:

Տպել
1880 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում