Պատգամավորները վիճեցին, գրազ եկան եւ նոր միայն Ընտրական օրենսգրքին կողմ քվեարկեցին

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի արտահերթ նիստը մեկնարկեց հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանի, հանձնաժողովի անդամ Էդմոն Մարուքյանի եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի վիճաբանությամբ: Արտահերթ նիստում քննարկվում է «Ընտրական օրենսգրքի» նոր նախագիծը: Կոստանյանը նախարարից հետաքրքրվեց՝ նախագծով առաջարկում են, որ առնվազն 4 խմբակցություն լինի ԱԺ-ում, կայունության ապահովման համար, բայց նույն օրենքով այնպիսի համադրություն է սահմանված սահմանադրական օրենքների ընդունման, որ եթե 20 կուսակցություն ներկայացված լինի ԱԺ-ում, մի ուժ է որոշելու՝ Սահմանադրությունը փոփոխվի՞, թե՞ ոչ:

Արտակ Զեյնալյանը հակադարձեց, որ 2/3-ը բացարձակ սկզբունք չէ, եւ երաշխավորած է քաղաքական կայուն մեծամասնությունը՝ 54 տոկոսը. «2/3 կլինի ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը, պայմանավորված է այդ քաղաքական ուժի վարկանիշով՝ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, որտեղ ազատորեն է ձեւավորվել կամքը: Մենք մի մեխանիզմ ենք փորձում ստեղծել, որը պիտի հակակշռի ժողովրդավարությանը՝ ապահովելու բազմակարծությունը»:

Այնուհետեւ, երբ Արտակ Զեյնալյանը հանգամանալից բացատրում էր Կոստանյանի մտահոգությունները, Կոստանյանը նախագահողին տրված իրավունքով սկսեց ընդհատել նախարարին: Արտակ Զեյնալյանը սրտնեղեց, իսկ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, թե նախագահողն իրավունք չունի ընդհատելու, որին ի պատասխան Կոստանյանն առաջարկեց. «Եկեք գռազ գանք»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ այս գործընթացի նկատմամբ իրենց գնահատականն այն կանխավարկածի շուրջ է, որ կառավարությունը շահագրգռված է օրենսգիրքը բարելավել: «Այս նպատակի շրջանակներում մենք ընդամենը երեք օր առաջ առաջին փոխվարչապետի մասնակցությամբ ունեցանք քննարկում, որտեղ ամենակարեւոր նկատառումներից մեկն այն է, որ եթե պարտադիր է չորս խմբակցության առկայություն խորհրդարանում, ապա գոնե չորրորդ խմբակցությունը պետք է հավաքի առնվազն երկու տոկոս վստահության քվե, նոր իրավունք ունենա մտնել խորհրդարան»,- ասաց նա եւ նկատեց, որ այդ առաջարկությունն ի սկզբանե ընդունվել է, սակայն հիմա կարծես չի ներառվել:

Նա նաեւ հարց բարձրացրեց, թե եթե սահմանվում է պարտադիր չորս խմբակցության առկայություն, ապա եթե ենթադրենք՝ տեսականորեն չորրորդ քաղաքական ուժը չի մասնակցում, այդ դեպքում ԱԺ ընտրություններ կայանալու են, թե՝ ոչ: Արտակ Զեյնալյանը նախ ասաց, որ ընդունել են երկու տոկոս շեմը հաղթահարելու դեպքում չորրորդ խմբակցության անցնելը խորհրդարան, բայց տեխնիկապես չէին կարող ընդունել, քանի որ կառավարությունն այս տարբերակն է հաստատել: «Բայց հիմա ընդունում ենք, որ չորրորդ ուժի խորհրդարանում հայտնվելու նախապայման է երկու տոկոս շեմը հաղթահարելը»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է տեղի ունենում, եթե չորրորդ ուժը չի գրանցվում, ապա նախարարն ասաց, որ դրա լուծումը տրված չէ, բայց առկա է տարբերակ, որ նորից է հայտարարվում գրանցում եւ հիմա կարող են քննարկել, թե ինչ է տեղի ունենում, երբ երեք կուսակցություն է գրանցվում: «Այս պահին գործնական նշանակություն դա այս ընտրություններին չունի, քանի որ տեսանք ավագանու ընտրություններին ինչպեսի ակտիվություն եղավ՝ պայմանավորված իրավիճակով: Կարող ենք քննարկել, թե արդյոք այդ տեսական լուծումը տանք այս փոփոխություններում, եթե գտնենք, որ այն ոչ միայն տեսական, այլ գործնական նշանակություն ունի»,- ասաց նա:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն արձագանքեց, որ հավանականության տեսության սահմաններում քաղաքական ուժերը բոյկոտում են ընտրությունների մասնակցությունը` չեզոքացնելով ընտրական գործընթացը: «Հիմա նույն կերպ կարող եք ասել, որ դա խելագարության կանխավարկածի տեսանկյունից կարող ենք դիտել, բայց եթե ղեկավարվում եք հավանականության տեսությամբ, դա էլ ղեկավարվեք հավանականության տեսանկյունից»,- ասաց նա:

Ի վերջո, քննարկումների արդյունքում հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, այն կքննարկվի հոկտեմբերի 22-ին գումարվելիք ԱԺ արտահերթ նիստում:

Տպել
3642 դիտում

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան