Հանդիպում. այնտեղ խաբելու կարիք չկա

19/10/2018 schedule15:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 13-ի համարում

Հարցազրույց մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ:

Այս օրերին Հայաստանում է գտնվում անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, որի մի քանի տարիների արտասահմանյան գործունեությունը բավականին բեղմնավոր է եղել: Այդ ընթացքում նրա ալտի կոնցերտը ներկայացվել է աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական «Գրեմմի» մրցանակաբաշխությանը, ինչը Մանսուրյանի միջազգային ճանաչման խորհրդանիշը դարձավ:

- Պարոն Մանսուրյան, վերջին տարիներին դուք հաճախ եք գտնվում արտերկրում եւ այդ ընթացքում հասցրել եք Եվրոպայում երեք դիսկ թողարկել, դարձել եք աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխության՝ «Գրեմմիի» նոմինանտ: Ստացվում է, որ արտերկրում մի քանի տարի ծավալած գործունեությունն ավելի արդյունավետ է, քան հայաստանյան գործունեությունը: Եթե այո, ապա ինչո՞վ եք դա բացատրում, եւ ինչո՞ւ է այդպես:

- Ճիշտն ասած՝ այս հարցի մասին խոր վերլուծություններ չեմ արել: Միայն կարող եմ ասել, որ երբ միջազգային երաժշտական ասպարեզ ես դուրս գալիս, տեսնում ես, որ այնտեղ հարաբերությունները բաց դաշտում են, եւ  սահմաններից դուրս կապերը շատ մեծ են: Երբ իմ առաջին CD-ն թողարկվեց Գերմանիայում, ես ապշած էի. բուլղարերենից մինչեւ ճապոներեն, հոլանդերենից մինչեւ ֆիններեն շատ մեծ քանակության հոդվածներ տպագրվեցին մամուլում: Կարող եմ ասել, որ դա քառակի անգամ ավելի շատ է, քան իմ ամբողջ կյանքում հայ մամուլում գրված ինձ վերաբերող նյութերը: Երբ որ սահմանները բաց են, մտնում ես միջազգային մշակութային դաշտ, չափանիշները այդ մակարդակի են: Երբ որ տեղական արժեքների շրջանակով ես բավարարվում, բնական է, որ այստեղ արձագանքը լինում է շատ փոքր:

- Իսկ ի՞նչ եք կարծում, ի՞նչ փոփոխություններ պետք է կրի մշակույթի նկատմամբ հայաստանյան վերաբերմունքը, որպեսզի ստեղծագործող մարդը Հայաստանում էլ իրեն նույնքան բավարարված զգա, որքան արտերկրում:

- Դրա համար մենք պետք է ինտեգրվենք այսօրվա միջազգային երաժշտական մտածողությանը, հարաբերություններին: Քանի դեռ մենք մեզ զգում ենք առանձին, շատ ենք մեր հույսերը կապում մեր տեսակի հետ, մեր առանձնահատկությունները գերադասում ենք, ինքներս մեզնից դուրս չենք ուզում տեսնել, մենք կտրված կլինենք, անհետաքրքիր կլինենք ուրիշի համար: Ժամանակին գալիս էր Փարաջանովը եւ, քանի որ ինքը մեծ մտահորիզոնի տեր, մեծ մշակութային դաշտում գործող արվեստագետ էր, ասում էր. «Դուք էլի՞ ձեր հայացքը ուղղել եք ձեր պորտին ու չեք ուզում ուղղել դեպի դուրս: Էլի՞ դուք ձեզնով եք հիացած»: Գալիս, ասում, գնում էր: Նա այդ բաները այն ժամանակ գիտեր: Հիմա ինքներս մեզնից դեպի դուրս նայելու պահանջը շատ ավելի ակտուալ է դարձել, որպեսզի ավելի լավ ճանաչենք ինքներս մեզ, այլապես մենք հայտնվում ենք ինքնասիրահարված, կիսատգետ, կիսագավառական, կիսավարժապետական մտածողության դաշտում:

- Արտերկրում ի՞նչ մեխանիզմներով են համագործակցում թողարկող ընկերություններն ու ստեղծագործողները:

- Երաժշտական մշակույթի ներսում գործող յուրաքանչյուր օղակ իր շահագրգռությունները ունի: Սրանք գեղագիտական կարգի շահագրգռություններ են, բայց ոչ միայն գեղագիտական, այլ նաեւ շուկայական հարաբերությունների: Սրանք ընդհանրության մեջ են: Վաղուց կայացած մեկ ընդհանուր երեւույթ է գեղագիտությունից մինչեւ շուկայական հարաբերություններ: Այնպես չէ, որ շուկան ամոթ մի բան է եւ գեղագիտությունը՝ մի շատ մաքուր, որ չպետք է զբաղվի շուկայով: Ոչ, սրանք վաղուց իրար ճանաչելի են, վաղուց իրարով ներդաշնակված են, եւ յուրաքանչյուր օղակ՝ հրատարակիչ, նվագող, CD թողարկող, ստեղծագործող փոխադարձ կապի մեջ են: Եթե դու անհրաժեշտ մակարդակը բավարարում ես թե՛ իբրեւ կատարող, թե՛ իբրեւ կոմպոզիտոր, թե՛ իբրեւ CD թողարկող, ապա հայտնվում ես ճիշտ այնտեղ, որտեղ իրականում արժանի ես լինելու: Այդ մեխանիզմները կատարյալ կայացած են: Այնտեղ որեւէ բան ավանտյուրայի, ճարպկության, խաբելու ունակության հետ չի կապված: Դա անհնար բան է:

- Ի՞նչ տպավորություն ստացաք «Գրեմմիի» մրցանակաբաշխությունից, եւ ինչո՞ւ հաղթանակը ձերը չեղավ:

- Այդ սխալ կարծիքը կա, որ հաղթանակը իմը չէր: Երբ քեզ տասնչորս ամերիկյան ակադեմիաներ հարյուրավոր կոմպոզիտորներից առանձնացնելով՝ առաջին հինգի շարքն են դասում, արդեն մեծագույն հաղթանակ է, ինչի մասին այդ օրերին գրեց նաեւ «Բոստոն գլոբ» թերթը: Իմ մասին ասաց, որ անկախ այն բանից՝ կստանա՞մ մրցանակը, թե՞ ոչ, «Գրեմմիին» ներկայացվելն արդեն մեծագույն հաղթանակ է: Ես կարծում եմ, որ նա ճիշտ էր: Իհարկե լավ կլիներ, որ առաջինը լինեի: «Գրեմմիի» մրցանակը ստացավ ամերիկացի Ջոն Ադամսը, որի ներկայացված գործը նվիրված էր սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին: Դա մի մեծ գործ էր, որտեղ նա օգտագործել էր այդ շենքում գտնվող եւ մահվան եզրին կանգնած մարդկանց հեռախոսային զրույցները: Կոմպոզիցիա էր արել այդ զրույցներից եւ ամբողջացնելով՝ ստեղծել էր մի փաստագրական-գեղարվեստական գործ:

- Հետեւո՞ւմ եք արդյոք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչքանո՞վ եք տեղեկացված: Մասնավորապես հետաքրքիր է ձեր կարծիքը ՀՀ Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ:

- Ես, ճիշտն ասեմ, շատ մակերեսային եմ հետեւում: Եթե մի ութ նախադասությունից կազմված լուր է լինում, երրորդ նախադասությունից հետո ես չեմ լսում կամ կարդում: Ես փաստերի մանրամասներով չեմ հետաքրքրվում: Ինձ հետաքրքրողը տեւական արժեքներն են, հայ մարդն է իր հոգեբանությամբ: Ինձ հետաքրքրողը մեծ հաշվով պրոցեսներն են եւ ոչ դետալները, որոնք իրականում չգիտեմ էլ՝ ինչ են իրենցից ներկայացնում: Մեր բոլոր պրոցեսները պահանջ ունեն գաղտնազերծվելու: Միշտ տակը մի ուրիշ բան է թաքնված: Ի՞նչ իմաստ ունի մտնել մի պրոցեսի մեջ, որը ռեբուս է, իմ տեսանկյունից: Որովհետեւ, օրինակ, տեսեք, գալիս են Գերմանիայից երաժիշտներ, լարային քառյակ՝ իմ ստեղծագործություններից համերգ տալու համար: Համերգը եղավ 2-3 օր առաջ: Դահլիճում բավական լսարան կար, բայց բավական ազատ տեղեր կային նաեւ: Դրա պատճառն այն էր, որ քաղաքում այդ մասին ոչ մի աֆիշ չկար:

Ապշել էի՝ ինչո՞ւ չկա: Ինձ բացատրեցին, որ գոյություն ունի հիմնարկ, որը զբաղվում է ռեկլամով, եւ ես պետք է գնայի այդ մարդկանց մոտ, փող տայի: Եթե չեմ տալիս, այդպես էլ գցում են մի անկյուն այդ աֆիշները: Ես գաղափար չունեմ այդ փողի մասին, որ պետք է տամ: Այնքան շատ են այդ ռեբուսները: Ախր այսքան բանը իմանալ հնարավոր չէ: Դրա համար գիտես, որ իմաստ չունի մտնել այս ամենի մեջ: Մյուս համերգի ժամանակ արդեն կիմանամ, որ ինչ-որ տեղեր պետք է գնամ, ինչ-որ փողեր պետք է տամ ինչ-որ մարդկանց:

- Ինչքա՞ն ժամանակով եք Հայաստանում: Կարելի՞ է ասել, որ այլեւս մշտապես բնակվում եք արտերկրում:

- Ես Հայաստանից դուրս չեմ ապրում: Ես մշտապես այստեղ եմ: Այս ամսի 29-ին 20 օրով կգնամ Շվեյցարիա, որից 2 օրը կմտնեմ Գերմանիա: Այնտեղ երաժշտական մի միջոցառում կա: Հետո նորից կվերադառնամ Շվեյցարիա: Շվեյցարիայում տեղի է ունենալու մի փառատոն, որի, այսպես կոչված, առաջնորդող կամ գլխավորող կոմպոզիտորն եմ լինելու ես: Այդ 20 օրերի ընթացքում մեծ քանակությամբ իմ գործերն են նվագելու, բայց նաեւ ներկայանալու է ամբողջ հայ երաժշտությունը, հայ կինոն: Կլինեն Հայաստանի մասին դասախոսություններ: Իսկ քանի որ այստեղ մենակ եմ ապրում, ձմեռը կանցկացնեմ ԱՄՆ-ում՝ աղջկաս մոտ:

Աննա Զախարյան

Տպել
902 դիտում

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին