Դոլարը եւ բյուջեն. ի՞նչ փոխարժեք սահմանել

19/10/2018 schedule15:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 13-ի համարում

2006թ. ՀՀ պետական բյուջեի այսօր շրջանառվող նախագծում դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանված է 468 դրամ: Ըստ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի՝ դոլարի փոխարժեքի այս ցուցանիշի ամրագրումը պայմանավորում է հաշվարկի այն մեթոդիկայով, որ նախկինում առաջարկել էր Կենտրոնական բանկը: Այն է` բյուջեի նախագծում հաշվարկային փոխարժեքը սահմանվում է՝ ելնելով այդ պահին նախորդած ժամանակաշրջանի դոլարի միջին փոխարժեքից: Այսինքն եթե այս տարի բյուջեի նախագիծը ԱԺ-ին է ներկայացվել հոկտեմբերի մեկին, ապա բյուջեի նախագծում որպես հաշվարկային փոխարժեք ամրագրվում է այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրված միջին փոխարժեքը: Այս տարի այն կազմել էր հենց 468 դրամ:

Ֆինանսների նախարարը մեզ հետ զրույցում հայտնեց, որ եթե առաջնորդվենք այս մեթոդաբանությամբ, ապա մինչեւ բյուջեի նախագիծը ԱԺ-ում ընդունվելը փոխարժեքը փոփոխության կենթարկվի, քանի որ մինչեւ դեկտեմբեր դոլարի փոխարժեքը շուկայում կշարունակվի փոփոխվել, եւ բյուջեի նախագծի ընդունման պահին կստացվի այլ փոխարժեք, քան այսօր ամրագրված է նախագծում: Սրա արդյունքում հաշվարկային փոխարժեքը կիջներ առավելագույնը մի 4-5 դրամով: Սակայն  դեռ մի քանի օր առաջ ֆինանսների նախարարը ասում էր, թե իրենք կառաջնորդվեն այն մեթոդաբանությամբ, որը կառաջարկի ԿԲ-ն: Երեկ վերջինս առաջարկեց այդ նոր մեթոդաբանությունը, որը իր հերթին առաջարկել է Արժույթի միջազգային հիմնադրամը:

Այս նոր մեթոդաբանությամբ ստացվել է մի ցուցանիշ, որը, մեղմ ասած, խիստ տարբերվում է այսօրվա նախագծում ամրագրվածից: Ստացվել է 420 դրամ՝ այսօրվա 468 դրամի դիմաց: Այսինքն՝ ավելի քան 10%-ով պակաս: Իրադարձությունների նման զարգացման կառավարությունը հաստատ պատրաստ չէր, եւ ԿԲ-ի առաջարկը մնում է առայժմ միայն առաջարկ: Ո՞րն է խնդիրը: Բյուջեում ամրագրված դոլարի հաշվարկային փոխարժեքը մեր` քաղաքացիներիս վրա որեւէ ազդեցություն չի գործում: Մեզ համար ամենակարեւորը դոլարի` տվյալ պահին շուկայական փոխարժեքն է: Հաշվարկային փոխարժեքը չի ազդում նաեւ բյուջետային հիմնարկների աշխատողների վրա, քանի որ բյուջեն ամբողջությամբ ներկայացվում է դրամով, եւ  բյուջետային աշխատողներն էլ աշխատավարձերը ստանում են դրամով:

Սակայն նույն բյուջեում կա մի տող, որի համար դոլարի հաշվարկային փոխարժեքի մեծությունը ունի առանցքային նշանակություն: Խնդիրն այն է, որ մեր բյուջեի դեֆիցիտի ծածկման համար օտարերկրյա պետություններից  նախատեսվում է ստանալ մի քանի տասնյակ մլն դոլարի ներարկումներ: Հաջորդ տարվա բյուջեի նախագծում այդ գումարը կազմում է մոտ 36,5 մլրդ դրամ: Որտեղի՞ց է ստացվել այս գումարը: Ամբողջ խնդիրն այն է, որ դրամով արտահայտված այս գումարի ետեւում կոնկրետ պայմանավորվածություններ են, որոնք սակայն արտահայտված են դոլարով: Այսինքն՝ եթե  բյուջեի այսօրվա նախագծով դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանված է 468 դրամ, ապա նշված 36,5 մլրդ դրամը կազմում է 77 մլն դոլար:

Հենց այս հաշվարկով է ամրագրված 36,5 մլրդ դրամը: Հիմա, եթե դոլարի  հաշվարկային փոխարժեքը փոխվի, եւ նախագծում ամրագրվի 420 դրամ, ապա 77 մլն դոլարը, որը նախատեսվում է ստանալ հենց դոլարային տեսքով, դրամային արտահայտությամբ կկազմի 32.3 մլրդ դրամ: Այսինքն՝ միայն հաշվարկային փոխարժեքը փոփոխելու պարագայում մեր բյուջեն կկրի ավելի քան 4 մլրդ դրամի կորուստ: Չէ, ինչ խոսք, շատ ավելի լավ է այս կորուստը կանխատեսել այսօր, քան բյուջեն ընդունել ավելի մեծ հաշվարկային փոխարժեքով, հետո կանգնել փաստի առաջ: Սակայն այսօր կառավարության համար նոր խնդիր է ծագում` հայթհայթել լրացուցիչ 4 մլրդ դրամ կամ մոտ 9 մլն դոլար: Ընդհանուր առմամբ նայելով բյուջեի նախագծին՝ կարելի է պնդել, որ կառավարության համար այդ 4 մլրդ դրամը ճարելը շատ բարդ գործ է լինելու:

Բյուջեն, ինչպես ասում են, «պրեդելի» վրա է: Կա նաեւ այլ տարբերակ` 4 մլրդ դրամով կրճատել բյուջեի ծախսային մասը, ինչը նույնքանով կկրճատի դեֆիցիտը: Դժվար է այսօր կանխատեսել, թե կառավարությունը որ ուղղությամբ կգնա` ծախսերը կրճատելո՞ւ, ինչ-որ` առայժմ անհայտ աղբյուրից լրացուցիչ այդքան գումար ճարելո՞ւ, թե՞ պարզապես չի ընդունի ԿԲ-ի առաջարկը եւ բյուջեի նախագծում կթողնի դոլարի հաշվարկային ներկայիս փոխարժեքը` 468 դրամ: Վերջին տարբերակը ամենահեշտն է` այսօր որեւէ փոփոխություն անելու անհրաժեշտություն չի լինի, եւ հաջորդ տարվա ընթացքում հնարավոր է, որ դոլարը այդքան չարժեզրկվի: Իսկ եթե արժեզրկվի, ապա կարելի է 4 մլրդ-ի պակասությունը բացատրել անկանխատեսելի իրավիճակով, կամ էլ ընթացքում մի որեւէ աղբյուրից գումար գտնել:

Սակայն 420 դրամ արձանագրելն էլ ունի իր հմայքը: Խնդիրն այն է, որ հաջորդ տարվա բյուջեի եկամտային մասը, ըստ նախագծի, կազմելու է 466 մլրդ դրամ: Եթե հաշվարկային փոխարժեքը ամրագրվի 468 դրամ, ապա կարող ենք ասել, որ եկամտային մասը 1 մլրդ դոլար չի կազմում: Իսկ եթե ամրագրվի 420 դրամ, ապա ասվելու է, թե 2006թ. բյուջեն 1 մլրդ 100 մլն դոլար է: Սրանից քիչ բան է փոխվում, բայց ինչքան գեղեցիկ է հնչում:

Հայկ Գեւորգյան

Տպել
1840 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում