Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք. ՄԻՊ-ը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

19/10/2018 schedule18:20

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն։ Պաշտպանը շրջայց է կատարել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել է կրթական հաստատությունում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված հանրային բաց համակարգին, ամբողջական ներառականության կազմակերպման սկզբունքներին։

ՄԻՊ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել կրթական հաստատության տարածքում ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդրի վրա։ Նա նշել է, որ լիարժեք ներառական կրթություն ապահովելու համար բազմիցս դիմել են պատկան մարմիններին միջավայրը հարմարեցնելու համար, սակայն արդյունքի չեն հասել։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի շարունակաբար գործադրվող ջանքերը երեխաների զարգացման համար լավագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ եւ պատրաստակամություն հայտնել իրավասության սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը։

«Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Ձեր վերաբերմունքը երեխաների եւ աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի բոլորի համար»,- Աշոտ Բլեյանի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Շրջայցի ավարտին ուսումնական հաստատությանը պատկանող ձիարշավարան- ագարակի տարածքում Արման Թաթոյանը պատասխանել է կրթահամալիրի լրագրող-սաների հարցերին։

Տպել
648 դիտում

ԲՀԿ-ն արտահերթ ընտություններին կմասնակցի 169 թեկնածուով, 7 հոգին ինքնաբացարկ է հայտնել

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը