Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող. Ն. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Ես ուզում եմ, որ իմ հաջորդ գալուց Հունան Պողոսյանը կարողանա այնպես անել, որ դուք սկսեք վերաբերվել նրան այնպես, ինչպես հիմա Վալերի Օսիպյանին եք վերաբերվում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Կապանում հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Սյունիքի մարզպետի պաշտոնում Հունան Պողոսյանի նշանակումից հետո բարձրացած բողոքի ալիքին:

«Սյունիքում փորձ է արվում պահպանել օլիգարխիական տրամադրությունը: Ինձ ահազանգում են, ասում, որ այստեղ շարուանակում է ծանրակշիռ մնալ կրիմինալի ազատությունը: Մենք չենք կարող թույլ տալ, որ այս մարզում նման տրամադրությունները զարգանան: Սրանով է կապված Սյունիքի մարզպետի նշանակումը:

Պարոն Պողոսյան, ես ձեզ հանձնարարում եմ, արեք այնպես, որ ժողովուրդը տեսնի ձեր աշխատանքը, գոհ լինի ձեզնից: Ինձ հարցնում են՝ ի՞նչ եմ հանձնարարել մարզպետին, ասում եմ՝

1. Ապահովել լիարժեք օրինականությունը Սյունիքի մարզի տարածքում.

2. Ապահովել յուրաքանչյուր ներդրողի համար պայմաններ, որ աշխատատեղեր բացվեն, ներդրումներ կատարվեն.

3. Ապահովել Սյունիքի բնակիչների ազատությունը օլիգարխիկ ճնշումներից, քրեական տարրերից:

Նա պետք է ծառայի ժողովրդին, այլ կերպ լինել պարզապես չի կարող: Ես ուզում եմ, որ հաջորդ գալուց պարոն Պողոսյան, մարդիկ արդեն ավելի դրական գնահատեն ձեր նշանակումը:

Ուզում եմ անդրադառնալ մեկ թեմայի եւս. շատերդ կհիշեք, որ ժամանակին ես հայտարարություն եմ արել, նույնիսկ դիմում եմ գրել ՀՔԾ-ին՝ իմ բարեկամ Շանթ Հարությունյանի հետ կապված: Ես հասկանում եմ, որ անհարմար վիճակ է ստեղծվել:

Ես հայտարարություն արեցի՝ հիմնվելով Շանթ Հարությունյանի խոսքերի վրա, մարդիկ ինձ սկսեցին մեղադրել սուտ խոսելու մեջ, անհարմար վիճակ է, որովհետեւ Շանթ Հարությունյանը խոստացավ պարզաբանել, ու այդպես էլ չհաստատեց իր խոսքերը: Նա չի հաստատել, որ ես այդ ամենն ասել եմ՝ հիմնվելով իր խոսքերի վրա: Ես հույս ունեմ, որ քննության ժամանակ կլինի ճշմարտության պարզաբանում, եւ եթե Հունան Պողոսյանը մեղավոր է Շանթ Հարությունյանի գործում, դա կհաստատվի քննությամբ: Ես ստացել եմ հարցերի պատասխան, որը ինձ բավարարում է, բայց որը չեմ բարձրաձայնի, դա կոռեկտ չէ, բայց թող օրենքը որոշի ամեն ինչ ու պարզի քննությունը:

Մեկ կարեւոր թեմա եւս՝ հարեւանը հարեւանի հետ վիճում, գալիս ճանապարհ է փակում: Ինձ են օրինակ բերում, բայց երբ ես 10 անգամ ճանապարհ եմ փակել, 100 անգամ ներողություն եմ խնդրել: Հիմա ձեզ լսում են, ձեր խնդիրն ու ասելիքը ո՞վ չի լսել, որ ճանապարհ եք փակում: 4-5 հոգով միջպետական ճանապարհ փակելը ի՞նչ է նշանակում: Պետք չի փակել ճանապարհը 5 հոգով, որ մարդիկ 500-600 հոգով մնան ճանապարհին փակված, պետք չէ կենցաղային իր սարքել պայքարի այդ տեսակը:

Մի փակեք ճանապարհները, բարձրաձայնեք ձեր խնդիրն ու ձեզ կլսեն, ձեր խնդիրներին լուծում կտան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
3343 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին