Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

19/10/2018 schedule22:04

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է բժշկական կենտրոնում բուժվող հիվանդի՝ Վ.Մարգարյանի, մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։  Մեղադրանք է առաջադրվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի երկու բուժաշխատողի։

Վայոց ձորի բնակիչ Վ.Մարգարյանի մահվան մասին ահազանգն ստացվել է  2017 թվականի օգոստոսի 5-ին՝ ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալից։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային, իսկ հետագայում՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում։

Քրեական գործով ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ հիվանդի մահվան բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։ Արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վ.Մարգարյանին առաջին բուժօգնությունը ցուցաբերած «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում  համապատասխան բուժաշխատողների կողմից անփույթ և  ոչ պատշաճ վերաբերմունք է դրսևորվել  իրենց մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, որի հետեւանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելիությունը և փոխներարկվել անհամատեղելի արյուն, որի պատճառով վերջինս մահացել է։

Այսպես՝ N զորամասի աշխատակից Վ.Մարգարյանը, գտնվելով արձակուրդում, 2017թ. օգոստոսի 1-ին գնացել է ծիրանի այգում բերքահավաքի, որտեղ վթարի է ենթարկվել.  անչափահասի կողմից տրակտորը սխալ վարելու հետեւանքով մնացել է տրակտորի կցորդի և ծառի մեջտեղում, սեղմվել։ Իրանի հատվածում ստացած մարմնական վնասվածքներով տղամարդն անմիջապես բուժօգնության է տեղափոխվել «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ, որտեղ ենթարկվել է շտապ վիրահատության:

Նախնական քննության տվյալներով՝ վիրահատությունից հետո բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը   որոշել է արյան փոխներարկում կատարել Վահե Մարգարյանին՝ նկատի ունենալով, որ նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել: Բուժքույրը տուժողից վերցրել է արյան նմուշ, որը ներարկիչի մեջ փոխանցել է բժիշկ-սերոլոգին, ով ստացած արյունը պարտավոր էր հետազոտության ենթարկել ՀՀ առողջապահության նախարարի 2012թ. օգոստոսի 7-ի՝ «Արյան պարտադիր հետազոտությունների ցանկը, իրականացման կարգն ու մեթոդները հաստատելու մասին» հրամանով սահմանված կարգով: Սակայն, ձեռք բերված ապացույցների համաձայն, մասնագիտական պարտակա¬նությունները կատարվել են ոչ պատշաճ, որի հետևանքով սխալ է որոշվել հիվանդի արյան խմբային պատկանելությունը՝ իրականում ABO իզոշճաբանական համակարգով դրական ռեզուսով B (երրորդ) խմբի փոխարեն, նշել է A (երկրորդ) խումբ դրական ռեզուսով, ինչի վերաբերյալ գրառում է կատարել լաբորատորիայի համապատասխան բլանկի վրա և այդ տեղեկությունը փոխանցել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին, ով Վ.Մարգարյանի մտերիմներին հայտարարել է դրական ռեզուսով երկրորդ խմբի արյան անհրաժեշտության մասին: Վերջինիս եղբայրը և ընկերն արյան նմուշներ են հանձնել լաբորատորիա, որոնք ստուգվել են բժիշկ-սերոլոգի կողմից և փաստվել, որ  երկու դոնորներն էլ ունեն դրական ռեզուսով երկրորդ կարգի արյուն։ Սակայն բժիշկը, չպահպանելով սահմանված կարգի պահանջները, չի ստուգել դոնորական արյան և Վահե Մարգարյանի արյան համատեղելիությունը, ու առանց համապատասխան հետազոտության համատեղելիության վերաբերյալ նշագրում է կատարել։

Բացի այդ՝ չի իրականացրել նաեւ փոխներարկման ենթակա արյան վարակային անվտանգության հետազոտություններ, որի արդյունքում սխալ տվյալներ է տրամադրել բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին։  Վերջինս էլ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով իր մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ, ՀՀ կառավարության 2012թ. օգոստոսի 16-ի թիվ 1056-Ն որոշմամբ սահմանված  փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգի 13-րդ կետի համաձայն պարտավոր լինելով արյան հետազոտություն կատարել, չի կատարել անհրաժեշտ հետազոտությունը, ականջալուր չի եղել հիվանդի կնոջ պնդումներին, որ ամուսինն իրականում  ունի դրական ռեզուսով 3-րդ խմբի արյուն, բուժքույր-անեսթեզիստին հանձնարարել է կատարել փոխներարկում, որի  արդյունքում կաթիլային եղանակով հիվանդին  փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն։ Շուրջ 130մլ փոխներարկելուց հետո վերջինիս մոտ նկատվել է անհամատեղելի արյան հետ կապված ռեակցիաներ՝ սկսվել է արյունամիզություն և ցնցումներ, ուստի փոխ¬ներարկումն անմիջապես դադարեցվել է: Նույն օրը երեկոյան հետագա Վ. Մարգարյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ ԿԿԶ հոսպիտալ, սակայն «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ում անհամատեղելի արյան փոխներարկման հետևանքով նրա մոտ զարգացել է հեմոտրանսֆուզիոն շոկ, ինչը պոլիտրավմայի ֆոնի պայմաններում խորացրել է բազմաօրգանային անբավարարությունը և հանգեցրել հիվանդի մահվան։ 

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Վայքի բուժական միավորում» ՓԲԸ-ի բժիշկ-անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգին և բժիշկ-սերոլոգին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ 
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան։ 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Տպել
2304 դիտում

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ