Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

19/10/2018 schedule22:33

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Վենետիկի հանձնաժողովի և ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած քննարկումներից  հետո հանձնաժողովն ընդունել է  Հայաստանի  ժողովրդի՝  երկրում  խաղաղ ճանապարհով փոփոխություններ իրականացնելու  որդեգրած եղանակը և աջակցություն հայտնել դրան:

Այս մասին նշված է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունում, որը տեղադրված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական էջում:

«Ընդունում ենք Հայաստանում ստեղծված  յուրահատուկ իրավիճակը, որը պահանջում է արտահերթ ընտրություններ անցկացնել: Ողջունում ենք այն, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերանայել  Ընտրական օրենսգիրքը՝ համապատասխան միջազգային չափանիշներին»,- ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ առաջարկվող փոփոխությունները լեգիտիմ նպատակներ են հետապնդում և հիմնականում դրական են:

Ողջունվում են այն քայլերը, որոնք ուղղված են քվեարկության իրավունքի իրականացմանն, ինչպես նաև դիտորդների իրավունքների  բարելավմանը,  մամուլի հասանելիության ընդլայնմանը և, ընդհանրապես, ընտրական գործընթացի թափանցիկության ապահովմանը,  ընտրակեղծիքների դեմ պայքարին:

«Ողջունում ենք ընտրությունների առաջին փուլից հետո կազմվող կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը` համաձայն Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի առանցքային առաջարկի»,- նշվում է հայտարարությունում:

Ողջունվում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես `

- Ընտրական  շեմերի և ընտրական գրավի վերադարձման շեմերի նվազեցումը և ընտրական գրավի կրճատումը:

- Դիտորդների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատումը, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելումը,  օրինակ` դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը:

- Երաշխավորում է զինվորականների ազատ քվեարկության երաշխիքի ապահովումը:

Հայտարարության մեջ նաև վերահաստատվում են Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրական համակարգում տեղի ունեցող խոշոր փոփոխությունների, այդ թվում՝ ռեյտինգային ցուցակների վերացումը ընտրություններին նախորդող տարվա ընթացքում:

«Այդ վերապահումների կարևորությունը նվազում է, եթե  քաղաքական ուժերի միջև այդ փոփոխությունների վերաբերյալ ձեռք բերված համաձայնություն կա»,- նշվում է հայտարարությունում:

Տպել
4443 դիտում

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու