Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

«Արժանապատիվ ուղի» Հովհաննես Մարգարյանի հետ: ՕԵԿ, այնուհետ Հայկական վերածնունդ կուսակցությունների նախկին ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այս անունով նոր  կուսակցություն է հիմնել: «Կենտրոնը կլինի Գյումրիում»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Մարգարյանը: Տեւական ժամանակ հեռացել էիք քաղաքականությունից, նաեւ ասել էիք, որ չեք վերադառնա այլեւս այդ դաշտ՝ ՀԺ-ի հիշեցմանը Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Հստակ չէի ասել, որ չեմ վերադառնալու, կտրուկ չէի բացառել: Այժմ նոր կուսակցությամբ եմ վերադարձել: Հնից ոչինչ չի լինելու, բացառությամբ այն հանգամանքի, որ միշտ մնալու եմ ժողովրդի հետ, դա իմ սկզբունքն է: Շարունակելու եմ բարձրաձայնել Շիրակի մարզի եւ Գյումրու խնդիրների մասին»:

Ի՞նչ վերաբերմունք ունեք Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, հարցին, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց՝ շատ լավ: «Ես վստահում եմ Նիկոլ Փաշինյանին եւ Նոր Հայաստանին»,-ասաց Հովհաննես Մարգարյանը:

«Արժանապատիվ ուղի» կուսակցության հիմնադիր համագումարը կլինի նոյեմբերի 1-ին, եւ նպատակ ունեն կուսակցությունը պաշտոնապես գրանցել մինչեւ նոյեմբերի 10-ը, որպեսզի իրավունք ստանան մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին: Հովհաննես Մարգարյանն այս պահին չի կարող հստակ ասել «Արժանապատիվ ուղի»-ն միայնա՞կ է մասնակցելու ընտրություներին, թե որեւէ քաղաքական ուժի ու դաշինքի հետ: Ասաց՝ ժամանակը ցույց կտա:

Տպել
5265 դիտում

Մոսկվայում շինարարության աշխղեկ հայն ընկել է 3 մետր բարձրությունից և մահացել հիվանդանոցում

Ուզում էր գնալ ընտանիքի մոտ. «Շերեմետևոյում» մահացած հայի ազգականը պատմել է նրա մասին

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ

Նիկոլ Փաշինյանն այցելել է PicsArt ընկերության հայաստանյան գրասենյակ (լուսանկարներ)

Ուզում ենք անել անհնարինը, որովհետև անհնարինն է մեզ համար հնարավոր դառնալու. Փաշինյանը՝ Աշտարակում և Ապարանում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)