Գյումրիում ոստիկանները ծեծել են Առաքելյան եղբայրներին, տղաները կալանավորված են (տեսանյութ)

Տեսանյութը վերցված է Կարեն Պետրոսյանի ֆեյսբուքի էջից

«17.10.2018թ.

Ո՞վ է սրա պատասխանատուն։ Տեսանյութում հայհոյանքներ կան, այն ինձ ուղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումը...

Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել... »:

Նման գրառում ֆեյսբուքի իր էջում արել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորի ժ/պ Կարեն Պետրոսյանն ու տեղադրել տեսանյութ, որը նկարված է Գյումրու Ռիժկովի ճեմափողոցի սկզբնամասում՝ Վարդանանց հրապարակի կողմից:

Տեսանյութում հնչում են հայհոյանքներ եւ ծեծկռտուք է ոստիկանների ու մի քանի այլ անձանց միջեւ:

«Այս դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ի երեկոյան»,- ՀԺ-ին պատմեց փաստաբան Հայկ Հարությունյանը: Ոստիկանների պատմելով՝ 1993 թվականին ծնված Գառնիկ եւ Կառլեն Առաքելյաններն այդ օրը երեկոյան իրենց մեքենան վարել են «ճռռացնելով»:

Ըստ ոստիկանների, իրենք մոտեցել, զգուշացրել են, որ նման ձեւով չվարեն մեքենան: Տղաներն էլ ներողություն են խնդրել: Սակայն կարճ ժամանակ անց, քաշքշուկ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի: Փաստաբան Հայկ Հարությունյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց նաեւ, որ նույն օրը տղաներին ոստիկանները տարել են Կումայրու բաժին, նրանցից մեկին ձերբակալել, մյուսին տուն են ուղարկել: Հաջորդ օրը ձերբակալված եղբորը կալանավորել են: Այսօր առավոտյան ոստիկանության Կումայրու բաժին են հրավիրվել դեպքի օրը չձերբակալված տղային եւ նրան եւս կալանավորել են: Երկու եղբայրն էլ կալանավորվել են 2 ամսով, հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով: Նման որոշման հիմք են հանդիսացել 5 ոստիկանի ցուցմունքները, որոնցում  գրել են, թե տղաներն են սկսել կռիվը եւ ծեծել են իրենց: Հետո դիմադրություն են ցույց տվել եւ դիմել են փախուստի: Իրենք գետնին են ընկած եղել եւ հազիվ են կարողացել բարձրանալ ու հասնել նրանց հետեւից:

Փաստաբան Հայկ Հարությունյանն ասաց, որ պատրաստվում է բողոքարկել վերաքննիչ դատարան: Միաժամանակ նշեց, որ վնասվածքներ ունեն ե՛ւ տղաները, ե՛ւ ոստիկանները:

«Առաքելյան եղբայրները օրինապաշտ տղաներ են, 2 ամիս առաջ են վերադարձել զինվորական ծառայությունից: Նրանցից մեկը ըմբիշ է, տարբեր առաջնությունների մեդալակիր»,- ՀԺ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբանը:

Անսպասելի հայտնված տեսանյութի առկայությունից փաստաբանն ուրախ էր, քանի որ մինչ այս պահն առկա էր միայն ոստիկանների ցուցմունքները

Տպել
8456 դիտում

Խոշոր ավտովթար Չարենցավանի կամրջի մոտ. 3 մարդ հոսպիտալացվել է

ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղ ձգտումներին. Ստոլտենբերգ

Խոսքը հայկական գյուղերի մասին չէ. Աղազարյանը՝ Տավուշի 4 համայնքի մասին

МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank

Հուսով ենք, որ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը կհաստատվի. վարչապետ

Մարտի 21-ին Հայաստանին է մոտենալու հաջորդ սառը ցիկլոնը. սպասվում է առատ ձյուն, քամու ուժգնացում

Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետի խոսքերին

Պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում (տեսանյութ)

Fly Arna-ի լիցենզիան կասեցված է. ՏԿԵ փոխնախարար

Իրանից ժամանած 7 բեռնատարում հայտնաբերվել է ցեմենտի մեջ թաքցված հսկայական քանակությամբ ծխախոտ (տեսանյութ)

ՀՀ վարչապետն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը

Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ է նշանակվել

Մենք դավաճան, հող ծախող չենք, ձեր թիկունքում ոչ մի բան չենք անելու, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը՝ տավուշցիներին

«Երևան Սիթին» տուգանվել է 10 միլիոն, «Հայփոստ»-ը՝ 2,6 միլիոն դրամով

Առանձնապես խոշոր չափի «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն երիտասարդ կնոջ և տղամարդու կողմից. նրանք կալանավորվել են

Նիկոլ Փաշինյանը «TikTok»-ում նոր շարք է սկսել (տեսանյութ)

Ընդդիմությունն ասում է՝ Տավուշի գյուղերն ուզում է տա, Խրեմլուի ղեկավարը ո՞վ է. Փաշինյան

Պակիստանում երկրաշարժ է գրանցվել

Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. հայտնի է տուգանքի չափը

Կոտայքում միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած

Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներում

Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճարի ծրագրից

ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին

Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, մի շարք շրջաններում ձյուն է տեղում

ԱԺ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնել է պատգամավորի մանդատը

Բախվելուց հետո մեքենաներից մեկը բռնկվել է. ներսում հայտնաբերվել է 4 դի, վարորդի վիճակը ծանր է (լուսանկարներ)

«Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

Սա մեր ապագան կառուցելու միակ տարբերակն է, հեշտ հարց չէ. վարչապետը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «...և նորից Գարուն» ներկայացմանը (լուսանկարներ)

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել Փաշինյանի՝ Տավուշ այցի ժամանակ. մանրամասներ (լուսանկարներ)

Ես չեմ վիրավորում, ասում՝ «գյադեն հերդ ա», քոքից բռնվեք, կհանդիպենք․ Հովհաննես Դավթյանը՝ Արզաքանցյանին

Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ ինչ է ասել վարչապետը տավուշցիների հետ հանդիպմանը

Պուտինն իրեն լեգիտիմություն տվեց՝ այլանդակությունները շարունակելու համար, ՌԴ-ին բարի ճանապարհ դեպի գերեզման. Սուքիասյան

Երևանն այս տարի կունենա 20 հա տարածք զբաղեցնող տնկարան, կտնկվի 2000 ծառ

ԱՄՆ-ն մտադիր չէ շնորհավորել Ռուսաստանի նախագահին ընտրություններում հաղթելու համար․ Պատել

Ամեն խաղի պետք է պատրաստվենք, ինչպես վերջին․ Հարոյան