Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ անձն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից

22/10/2018 schedule10:27

Հոկտեմբերի 21-ին՝ կիրակի օրը, փաստաբան Հայկ Ալումյանը Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ներկայացրել այն մասին, որ իր պաշտպանյալի կալանքի ժամկետը լրացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին, սակայն նա ազատ չի արձակվում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից:

ՄԻՊ աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես տեղի է ունեցել արագ արձագանքման այց քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են կալանավորված անձի փաստաբաններին, հիմնարկի պետին և ուսումնասիրել անձին կալանքի տակ պահելու հիմքերը: Պարզվել է, որ կալանքի տակ գտնվող մեղադրյալն ի սկզբանե քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել դատարանի որոշման հիման վրա, սակայն դատարանի սահմանած կալանքի ժամկետը 2018 թվականի հոկտեմբերի 21-ից լրացել է:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները տեղում բարձրացրել են անձին քրեակատարողական հիմնարկից անհապաղ ազատ արձակելու հարց: Քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ կալանավորվածն անմիջապես ազատ է արձակվել:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևոր է համարում համագործակցությունը Արդարադատության նախարարության, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և փաստաբանի հետ:

Տպել
394 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին