Ն. Փաշինյանն Անթիլիասում այցելել է Ցեղասպանության մատուռ, առանձնազրույց ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակում Անթիլիասում հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ:

Հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը Արամ Ա Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել է Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարի հարեւանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ, ծաղիկներ դրել եւ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետեւ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի եւ Արամ Ա Կաթողիկոսի առանձնազրույցը:Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր ողջույնի խոսքում նշել է. «Սիրելի պարոն վարչապետ, մեկ անգամ անհուն ուրախությամբ ողջունում եմ Ձեր ներկայությունը Ձեր տանը: Եկեղեցին մեր ժողովրդին է պատկանում. մենք ժողովրդից ենք գալիս, ժողովրդին ենք պատկանում եւ կոչված ենք մեր ժողովրդին ծառայել: Սա մեր ժողովրդի, հայրենիքի տունն է, մենք այս հասկացողությամբ ենք կազմավորվել եւ մեր ուսումն ենք առել այստեղ: Երբ Կիլիկիան կորցրեցինք որպես թագավորություն եւ որպես հող, մենք հոգեւոր Կիլիկիան ստեղծեցինք: Այս գործոնը հոգեւոր Կիլիկիայի ծագմանը, զարգացմանը մեծապես նպաստեց, ինչպես առավոտյան Ձեր խոսքի մեջ ակնարկեցիք, եւ այս աթոռի առաքելությունն է` մեր ժողովրդի կյանքում կենսագործել մեր հոգեւոր, առօրեական, մշակութային, ազգային արժեքները:

Մենք Հայաստանը երազեցինք, Հայաստանն ուզեցինք մեր երազի պատկերով տեսնել, ազատ, անկախ Հայաստան երազեցինք եւ ունեցանք: Հետեւաբար, այս աթոռի հիմնական մասը ներկայացնում է Հայաստանի հզորությունը, եւ ես ուրախ եմ անձնապես, որ ինչպես եկեղեցու մեջ ասեցի, մեր հայրենիքի ժամանակակից պատմության մեջ մի նոր էջ բացվեց` հույսի եւ սիրո, միասնության եւ տեսլականի, Հայաստանի ապագային առնչվող նոր էջ: Եվ ես առաջին իսկ օրվանից կոչ ուղղեցի մեր ժողովրդին` ոչ միայն հեռվից հպարտանալու, ուրախանալու, այլեւ մասնակից դառնալու Հայաստանի վերակերտման, հզորացման աշխատանքներին: Հետեւաբար, այս առիթոց մեկ անգամ եւս Ձեզ հայտնում եմ, որ այս աթոռն իր թեւերով, եւ ես անձնապես ամբողջական իմաստով նեցուկ եմ Ձեզ, որովհետեւ Ձեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է: Հետեւաբար, մենք բոլորս ցանկանում ենք, որ հայրենիքը` Ձեր իմաստուն ղեկավարությամբ, ավելի հզորանա: Մեկ անգամ եւս այս մտածումներով եւ սպասումներով ողջունում եմ Ձեզ»:ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ, Վեհափառ տեր: Անկեղծ ասած, շատ տպավորիչ այցելություն ստացվեց: Ես ուզում եմ նախեւառաջ եւս մեկ անգամ շնորհավորել Ձեզ` Ձեր հոգեւոր գործունեության 50-ամյակի կապակցությամբ: Ես իմ գնահատանքի խոսքերն արտահայտեցի առավոտյան տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Ցանկանում եմ վերահաստատել իմ մեծ հարգանքով պատկառանքը եւ գնահատանքը Ձեզ եւ Ձեր գործունեությանը եւ շնորհակալություն հայտնել հրավերի համար, որովհետեւ այս հրավերը հնարավորություն տվեց, որ լիբանանահայության բոլոր շերտերի հետ շփվելու, ծանոթանալու առիթ ունենամ: Իհարկե, մեծապես հաճելի էր արձանագրել, որ Հայաստանի կառավարությունն ունի մեր հայրենակիցների լիակատար աջակցությունը: Հավատացեք, դա մեզ մեծ ուժ է տալիս, եւ առավել եւս Ձեր խոսքը, Ձեր դիրքորոշումը, որ Դուք արտահայտել եք հենց թավշյա հեղափոխության, փոփոխությունների օրերին, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել:

Ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունները չէին կարող տեղի ունենալ առանց Սփյուռքի միանշանակ աջակցության, եւ նաեւ Սփյուռքի եւ հայության միանշանակ աջակցությունն էր այն գործոններից մեկը, որ հնարավորություն տվեց քաղաքական գործընթացներն իրականացնել բացառապես խաղաղ, սիրո եւ համերաշխության մթնոլորտում, որովհետեւ այնքան ակնհայտ էր հայության դիրքորոշումը ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում, որ պարզապես որեւէ դիմադրություն անիմաստ էր դառնում:Իհարկե, շատ կարեւոր է ապագայի մասին խոսելը, եւ գտնվելով հայության այսպիսի հոգեւոր կենտրոնում` ես ցանկանում եմ ապագայի մասին խոսելիս շեշտել հավատի գործոնը: Մենք պետք է հավատանք մեզ, մեր ժողովրդի ապագային, մեր ուժերին, եւ դա թերեւս ամենակարեւորն է: Եթե կա հավատ, համոզմունք եւ նպատակ, այդ նպատակը հասանելի է, որովհետեւ, ինչպես Աստվածաշնչում` Նոր կտակարանում է ասվում, եթե մանանեխի չափ հավատ ունենաս, լեռներ կարելի է շարժել:

Հայաստանում տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց հետեւողականության սկզբունքի, հավատքի ուժը, որովհետեւ ժողովուրդն, ի վերջո, հավատաց ինքն իրեն, եւ այդ հավատն էր, որ առաջ մղեց մեզ եւ բերեց հաղթանակի: Ես հույս ունեմ եւ համոզված եմ նաեւ, որ մեր ժողովուրդը հավատն իր ուժերի նկատմամբ չի կորցնի, որովհետեւ շատ կարեւոր է արձանագրել` ինչն է էական: Էականն այն չէ, որ այս անձի փոխարեն մյուս անձը դարձավ վարչապետ կամ նախարար կամ որեւէ այլ պաշտոնյա: Էական փոփոխությունն այն է, որ ժողովրդի ձայնը դարձավ վճռական իշխանության ձեւավորման գործում, ինչպես եւ նախատեսված է մեր երկրի Սահմանադրությամբ, եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ պետք է շարունակվի: Պետք է հուսանք, որ մեր գործերով, մեր գործունեությամբ ոչ միայն չենք հիասթափեցնի մեր ժողովրդին, այլեւ նրան նոր շունչ, նոր հավատ կներշնչենք սեփական ուժերի նկատմամբ: Իհարկե, այս գործում շատ կարեւոր է Ձեր աջակցությունը եւ շնորհակալ եմ Ձեր պատրաստակամության համար»:

Տպել
1919 դիտում

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն