Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը. Հակոբ Արշակյան

Ազգային ժողովի դիմաց առավոտից բողոքի ակցիա էին իրականացում «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները. պահանջում են վերացնել աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այժմ մոտ 150 մեքենա կանգնած է սահմանում, իսկ 2500 մեքենա՝ Վրաստանի տարբեր քաղաքներում։ Նրանց լսելու էին եկել ՀՀ տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը եւ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Ձեր հարցը լուծողը ես չեմ, օրենքն արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Լուծման միակ տարբերակը Ազգային ժողովի կողմից օրենքում փոփոխություններ կատարելն է, ինչը ժամանակատար է: Օրենքն այս պահին արգելում է աջ ղեկով մեքենաների ներկրումը: Կառավարությունը չի կարող օրենքը չեղարկել, ԱԺ-ն պետք է փոփոխություններ մտցնի օրենքում, բայց հիմա որեւէ ընթացակարգ չկա»,- նշեց Արշակյանը:

«Աջ ղեկով մեքենաների արգելքի վերացմանը դեմ են ոստիկանության, ԱԻՆ-ը եւ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: Ես ինքս շատ լավ հետեւել եմ այս շարժմանը: Եղել է օրենք, որն արգելել է ե՛ւ ներմուծելը, ե՛ւ շահագործելը, ե՛ւ վաճառք անելը, ընդ որում՝ ե՛ւ գոյություն ունեցող, ե՛ւ նոր մեքենաների: Այդ օրենքը լուրջ հակազդեցություն է ունեցել եւ ես ինքս ասել եմ, որ պետք չէ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելել եւ արգելել, որ նա վաճառի: Հանվել են այս դրույթները, միայն մի դրույթ է մնացել, որ արգելեն այս մեքենաների ներմուծումը:

Այո, սկզբնական շրջանում եղել է նաեւ «հոկտեմբերի 1» եզրույթը: Ես շատ եմ ուզում, որ ձեր խնդիրը լուծվի: Երկրորդ՝ ես ասում եմ այն, ինչը կա, ես չեմ ասում այս որոշման հետ համաձայն եմ, նրա՝ ոչ: Եղել է գրած հոկտեմբերի 1, հետո դա հանվել է, բայց ժամանակավոր արգելքը Ձեզ մոտ հարցեր չի՞ առաջացրել, ես, օրինակ, կհետեւի»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:

Երկար բանակցություններից հետ, ի վերջո, նախարարի պաշտոնակատարն ու նախաձեռնության անդամները եկան այն եզրահանգման, որ կազմակերպեն հանդիպում:

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, նախաձեռնության անդամները կհանդիպեն ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի հետ:

«Հստակ որոշեք ձեր պահանջները՝ ուզում եք օրե՞նքը փոխվի, ուզում եք 150 մեքնենայի հարցը լուծվի՞, թե ուզո՞ւմ եք, ընդհանրապես, այս օրենքը չլինի կամ Հայաստանն ընդհանրապես աջակողմյան լինի»,- ասաց Հակոբ Արշակյանը:

Տպել
2983 դիտում

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք