ՀՀԿ-ն հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու կողմ չէ ներկայացված նախագծին. հայտարարություն

Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի Հանրապետության Կառավարությունը   2018 հոկտեմբերի 22-ին  նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձեւավորման վրա ազդել են մի շարք գործոններ:

Ինչպես հայտնի է, հաջողված ընտրական բարեփոխումները պահանջում են լայն քննարկումներ, որպեսզի խրախուսվի ինչպես հանրության եւ քաղաքական ուժերի կողմից այդ բարեփոխումների ընթացքին մասնակցությունը, այնպես էլ նրանց կողմից բարեփոխումների վերջնարդյունքների ընդունումը։ Բոլոր քաղաքական ուժերի ներգրավումն է այն գրավականը, որն ապահովում է ընտրական օրենսգքի փոփոխությունների նկատմամբ կոնսենսուսը, սակայն այն, թե ինչպես կազմակերպվեցին նախագծի  քննարկումները, եւ ի վերջո Ազգային ժողով դրա ներկայացումը,  վկայում են այն մասին, որ կառավարությունը որդեգրել էր տրամագծորեն այլ քաղաքականություն:

Այսպես՝

  • Ինչպես հիշում եք, Խորհրդարանում ձեւավորվել էր չորս խմբակցությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ, ընդ որում՝ «ԵԼՔ» խմբակցությունը ընդգրկում էր ներկայացուցիչներ, այդ թվում նաև Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից։ Կարեւոր է նշել, որ  միջազգային չափանիշներով քննարկումների խորհրդարանական ձեւաչափը համարվում է  ընտրական օրենսդրության մշակման ամենաարդյունավետ եղանակը, իսկ մի շարք դեպքերում, օրինակ՝ ընտրակարգն որոշելիս պահանջվում քաղաքական ուժերի լայն կոնսենսուս։ Դեռեւս օգոստոսին խորհրդարանական աշխատանքային խումբը ամփոփել էր իր առաջարկները և ուղարկել կառավարություն։ Սակայն նույնսիկ բոլոր ուժերի համաձայնությամբ ներկայացված մի շարք կարևոր առաջարկներ ամբողջությամբանտեսվեցին Կառավարության կողմից:
  • Ընտրական օրենսգրքի նախագիծը պաշտոնապես ՀՀ Ազգային ժողով ներկայացվել է ընդամենը հոկտեմբերի 17-ին։ Դա նշանակում է, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախագծի վերջանական տարբերակին ծանոթանալու համար ունեին ընդամենը երկու լրիվ աշխատանքային օր։ Կառավարությունը պնդում է, որ նախնական տարբերակը երկու շաբաթ առաջ տեղադրված էր «e-draft» կայքում, սակայն ակնհայտ է, որ նախագծի նախնական տարբերակը էապես տարբերվում է Խորհրդարան ներկայացված տարբերակից։ Չմանրամասնելով բազմաթիվ բովանդակային փոփոխությունները՝ բավարար է միայն նշել, որ միասնական կայքում տեղադրված նախագիծը բաղկացած էր 87 հոդվածներից, իսկ վերջնականը՝ 69:
  • Նախագիծը հապճեպությամբ եւ շտապողականությամբ ներկայացվել է  ոչ միայն խորհրդարան, այլ նաեւ Վենետիկի հանձնաժողով։ Հանձնաժողով նախագիծը ներկայացվել է ընդամենը մի քանի օր առաջ։ Սա նշանակում է, որ Վենետիկի հանձնաժողովը պաշտոնական քննարկում անցկացնելու և եզրակացություն տալու հնարավորություն չի ունեցել։ Ըստ էության, առաջին անգամ Վենետիկի հանձնաժողովը զրկված է մինչեւ  Ազգային ժողովի կողմից ընտրական օրենսգրքի նախագծի ընդունումը դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու եւ իր առաջարկների հիման վրա նախագծում փոփոխություններ ակնկալելու հնարավորությունից։ Չկա նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարծիքը:
  • Նախագծով առաջարկվող կարգավորումները նախատեսվում է կիրառել առաջիկա արտահերթ ընտրությունների ժամանակ: Ընդհանուր առմամբ, համաձայն լինելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին, մենք բազմիցս դեմ ենք արտահայտվել այն հապճեպությանը, որով փորձ է արվում դրանք անցկացնել մինչև 2018 թվականի տարեվերջ: Գործադիր իշխանության ճնշումների ներքո ընտրությունները երկու ամսվա ընթացքում անցկացնելը կուսակցություններին զրկում է նոր ընտրական կարգավորումների ներքո վերդասավորվելու և մարտավարությունը վերանայելու հնարավորությունից: Այդպիսի մոտեցումը հակասում է միջազգային չափանիշներին։ Այսպես՝ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ թեեւ ընտրական համակարգի փոփոխությունը չի կարող մեկնաբանվել որպես բացասական երեւույթ, սակայն բացասական է դրա փոփոխությունը հենց ընտրություններից առաջ։ Պատճառն այն է, որ այդպիսի հապճեպությունը, նույնիսկ քաղաքական մանիպուլիացիաների բացակայության պարգայում, թողնում է տպավորություն, որ դրանք առկա են։ Դրանից խուսափելու համար Հանձնաժողովը առաջարկում  է,որ  եթե ընտրական օրենսգիրքը ենթարկվում է էական փոփոխության, ապա նոր համակարգը ուժի մեջ մտնի օրենքի ընդունումից առնվազն մեկ տարի անց: Դա վերահաստատել է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հոկտեմբերի 19-ի հայտարարության մեջ, նշելով, մեկամյա ժամկետի պահպանման անհրաժեշտությունը կապված ընտրական համակարգում այնպիսի էական փոփոխությունների հետ, ինչպիսին է տարածքային ցուցակների վերացումը:

Վերոգրյալի հիման վրա Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է, որ վերընշված հիմնավորումներով կողմ չէ ներկայացված նախագծին»,- ասված է հայտարարության մեջ:

Տպել
2233 դիտում

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց ուզում ենք՝ ոստիկանի երեխան ծնողին ասի՝ իսկ ինչո՞ւ աշխատավարձդ կրկնակի բարձր չէ. Փաշինյան

Մոռացել եք՝ ումից եք սերում, ով է Քոչարյանը, «շունը հաչա, քամին փչի, էլի»․ Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին

Ինչ վիճակում են «Ուրալ»-ի վթարից տուժած զինծառայողները․ մանրամասներ

Առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետը հրավիրվել է հարցաքննության

Իրանի նախագահը սպառնում է «սարսափելի պատասխան տալ» երկրի շահերին հակասող ցանկացած գործողության

9-ամյա երեխան պատշգամբում խաղալիս քարեր է նետել՝ վնասելով բակում կայանված 2 ավտոմեքենա

Իսրայելը մտադիր է «ցավոտ ազդանշան» ուղարկել Իրանին

Մամուլից եմ ծանոթացել․ Ավանեսյանը՝ նախարարությունում խուզարկությունների մասին

Հունվարին միջին ամսական աշխատավարձը կազմել է 267 հազար դրամ. Թունյան

Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի «յաշիկը» երթևեկում է հանդիպակաց գոտով

Ինչ-որ փուլում համալսարանները իրենք են ցանկանալու այդ միջավայրում հայտնվել․ Ավինյանը՝ Ակադեմիական քաղաքի մասին

Ջերմուկը նոր «Եղնիկ» կունենա. ապամոնտաժվում է խորհրդային տարիներից մնացածը խորհրդանիշը

ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը հետևել են Պապիկյանն ու Ասրյանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշաններ դնելու փորձերն անլուրջ են և ցինիկ․ Եղիշե Կիրակոսյան

Շտապ անհրաժեշտ է երկրորդ բացասական կարգի արյուն. Արյան բանկ

Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», բերել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտման. Պիեռ դ՛Արժան

Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը

Եղանակը զգալի կտաքանա, սակայն անձրևի տեսքով տեղումները կվերադառնան 2 օրից

Հայտնի է՝ որ ԲԿ-ում է խուզարկություն իրականացվում․ ինչ իրավիճակ է այնտեղ

Բաքուն ոչինչ չի արել հայերի անվտանգ վերադարձը Ղարաբաղ ապահովելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում

Որտե՞ղ եք տեսել հիմնարկի աշխատակից, որը հավանում է իր տնօրենին ստահակ անվանողի գրառումը. Բեգոյան

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց օգոստոսի 3-ը եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը

Կանխամտածված մոտեցում էր, քաղաքական գաղափար կա․ Ասլանյանը՝ իր հետ կատարվածի մասին

Հայտնաբերվել է կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին