Եթե կոնկրետ մեղադրանք չունենք, պետք է քաղաքական ռասիզմի գիրկը չընկնենք. Փաշինյանը՝ Հունան Պողոսյանի մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում խոսելով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից, անդրադարձավ նաեւ Կապանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Նարեկ Բաբայանի պարտության եւ Հունան Պողոսյանի նշանակման կապին: Մասնավորապես՝ Փաշինյանն ասաց, որ, իր ունեցած տպավորությամբ, այդ երկու իրադարձությունները իրար հետ կապված չեն.

«Խոսվում է, որ ա՜յ, Սյունիքում քաղաքացիները իրենց վերաբերմունքը արտահայտեցին Հունան Պողոսյանի նշանակմանը, բայց մենք հետեւել ենք ընտրությունների ողջ դինամիկային: Իմ տպավորությամբ՝ այդ երկու իրադարձությունները կապված չեն, բայց եթե նույնիսկ կապված են՝ ասելիքը չի փոխվում: Մեր կառավարությունում կան շատ երիտասարդներ, տարիքովներ, փորձվածներ ու չփորձվածներ, կան նախկինում պաշտոններ զբաղեցրածներ եւ չզբաղեցրածներ, որովհետեւ ես կարծում եմ, որ կառավարության կազմը պետք է լինի բալանսավորված»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով, որ, իր կարծիքով, ճիշտ մոտեցում չէ ասել, որ եթե մարդը նախկին իշխանությունների օրոք աշխատել է, հիմա չպետք է աշխատի:

«Մենք յուրաքանչյուր դեպքում պետք է կոնկրետացնենք վերապահումները: Ինչ եմ ուզում ասել. Հունան Պողոսյանի վերաբերյալ մեղադրանքներ կային Շանթ Հարությունյանի հետ կապված, որի մասին ես ժամանակին, հղում անելով Շանթ Հարույունյանի վրա, հայտարարություն էի արել, բայց ես, որպես վարչապետ, հարց եմ տվել Հունան Պողոսյանին, ստացել եմ պատասխան, եւ Շանթի որդին՝ Շահենը՝ իմ լավ բարեկամը, հայտարարություն է արել, հերքել է Հունան Պողոսյանի մասնակցությունը այդ միջադեպին: Մնացած հարցերի սկզբունքը հետեւյալն է. եթե ես հանցանք եմ գործել, պետք է դատվեմ, եւ իշխանության մյուս ներկայացուցիչները նույնպես: Եկեք չասենք՝ էս մարդը մի ժամանակ եղել է ինչ-որ տեղ եւ նոր Հայաստանում այլեւս տեղ չունի: Ես դա համարում եմ քաղքական ռասիզմ: Ուզում եմ մի դրվագի հետ զուգահեռներ անցկացնել, հուսով եմ՝ սխալ չեք հասկանա: Քրիստոնեության ամենամեծ առաքյալը այն մարդն է, ով ամենադաժան հետապնդումների է ենթարկել քրիստոնյաներին: Հիսուսից հետո ամենախոշոր գործիչը համարվում է նա, ով ամենադաժան հետապնդումների է ենթարկել քրիստոնեությունը: Ես սա ասում եմ, որ իմ մտածելու կերպի որոշ ֆորմուլաներ բացահայտեմ: Բայց եկեք վերադառնանք հետեւյալին: Ես առաջարկում եմ, որ մենք քաղաքական ռասիզմի հետեւից չընկնեեք: Եթե մարդը մեղավոր է, ինձնից սկսած, գնանք ենթարկենք օրենքով նախատեսված պատժի: Բայց եթե կոնկրետ մեղադրանք չունենք, պետք է քաղաքական ռասիզմի գիրկը չընկնենք: Էնպես որ՝ ես հույս ունեմ, որ այս հարցում մենք ի վերջո ըմբռնման կհասնենք: Եթե չհասնենք, դուք ունեք բոլոր մեխանիզմները՝ երկրում վատ վարչապետից ու վատ կառավարությունից ազատվելու համար: Ես իհարկե ձեր քննադատություներին միշտ ուղիղ հետեւում եմ եւ դրանցից փորձում եմ հետեւություններ անել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1127 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին