ԱԺ-ում խորը ճգնաժամ է, կրկին տապալվեց կարեւոր ընտրությունը. 10 օրվա ընթացքում կրկին կառաջադրե՞ն Վահե Գրիգորյանին

Հայաստանի Ազգային ժողովում ճգնաժամ է: Այս կառույցը չի կարողանում կատարել իր ֆունկցիաները: Արդեն երկու դեպք է գրանցվել, որ խորհրդարանը չի կարողանում համաձայնության գալ եւ միասնական որոշում կայացնել: Ստեղծվել է մի իրավիճակ, որի արդյուքում, եթե քննարկվող նախագծի համար պարզ մեծամասնության կողմ քվեն բավարար չէ, ապա օրենքի նախագիծը չի ընդունվում: Հոկտեմբերի 22-ին խորհրդարանը չկարողացավ ընդունել «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Սահմանադրական օրենքներն ընդունելու կամ փոփոխություններ կատարելու համար անհրաժեշտ է 63 պատգանավորների կողմ քվեն:

Ճագնաժամն Ազգային ժողովում այնքան է խորացել, որ հոկտեմբերի 23-ին էլ հնարավոր չեղավ ընտրել Սահմանադրական դատարանի դատավոր: ԴՍ դատավորի թեկնածու, հայտնի իրավաբան Վահե Գրիգորյանի օգտին կողմ էր քվեարկել 30 պատգամավոր, դեմ՝ 23: Ընդհանուր առմամաբ՝ քվեարկությանը մասնակցել էր 53 պատգամավոր: Քվեարկությունն ԱԺ կանոնակարգի համաձայն՝ փակ գաղտնի էր, սակայն, եթե բոլորն էլ իր օգտին կողմ քվեարկեին, ապա Գրիգորյանը կրկին չէր ընտրվի: Ընտրական գործընթացին հիմնականում չեն մասնակցել ՀՀԿ-ի պատգամավորները, իսկ մասնակցածներից միայն նրանք են կողմ քվեարկել, որոնք անցել են նոր իշխանության կողմը:

Այսպիսով՝ Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկումն անցավ առանց պաթոսի, ավելորդ քծնանքի եւ շողոքորթության մթնոլորտում, ի տարբերություն Հրայր Թովմասյանի ընտրության, երբ ընդամենը վերջերս հեղափոխված Գեւորգ Կոստանյանն այնպիսի ձոն նվիրեց թեկնածուին, որ անգամ ՀՀԿ-ական պատգամավորներն էին ապշել:

Վահե Գրիգորյանն իր ելույթում նշեց, որ իրավունքի ոլորտում խորհրդատվությամբ զբաղվում է 1996 թվականից, իսկ 2005 թվականից զբաղվում է փաստաբանական գործունեությամբ: Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ իր համար ավելի կարեւոր է, որ այս խորհրդարանի առջեւ է կանգնում որպես ՍԴ դատավորի թեկնածու, որն արձակման եզրին է, քան ավելի կայուն խորհրդարանի, որն ունենալու ենք առաջիկայում: Վահե Գրիգորյանի խոսքով՝ այս խորհրդարանում որեւէ ուժ չունի քաղաքական մեծամասնություն, ուստի չի կարող կանխորոշել դատավորի ընտրության որոշումը:

«Ընտրվելու դեպքում ես կնախընտրեմ հենց նման խորհրդարանի կողմից ընտրվել, որովհետեւ դա առնվազն որոշակի քաղաքական համաձայնություն է նշանակում, ՍԴ ցանկացած դատավորի համար իր ընտրության ընթացքում ձեռք բերված բարձր լեգիտիմության մանդատը միշտ մեծագույն օգնություն է իր ծանր պատասխանատվությունը կրելու հարցում»,- ասաց Գրիգորյանը:

Վահե Գրիգորյանի խոսքով՝ ինքը նախընտրում է հենց այս խորհրդարանի միջոցով ընտրվել, քանի որ այս խորհրդարանը չի վերահսկվում գործադիր իշխանության կողմից: «Էդպիսին լինելու է եկող խորհրդարանը. ինչպիսին էլ լինի ընտրության արդյունքները, որ քաղաքական ուժն էլ ստանա մեծամասնություն, եկող խորհրդարանում մեծամասնությունը եւ գործադիր իշխանությունը վերահսկվելու է մեկ քաղաքական ուժի կողմից, այլ խոսքով՝ գործադիրի միջամտությունը, գործադիրի ազդեցությունը կրկին էական է լինելու այնտեղ: Եւ, իհարկե, սա մի խորհրդարան է, որի կազմի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերը, նրանց ներկայացուցիչներից որեւէ մեկը չի կարող կասկած ունենալ, որ Հայաստանը թթվածնի պես ունի անհրաժեշտություն՝ առանց ազդեցությունների ՍԴ դատարան ձեւավորելու, այսպիսի դատարանի դատավոր ընտրելու: Մենք շատ երկար ենք տառապել իրական ՍԴ-ի բացակայության պայմաններում»,- ասաց Վահե Գրիգորյանը:

Գրիգորյանը հայտարարեց, որ ինչպիսին էլ լինի պատգամավորների ընտրությունը, ինքն ուրախությամբ է ընդունելու այն: «Ես ունեմ աշխարհի ամենաազնվական մասնագիտություններից մեկը՝ փաստաբանությունը, չընտրվելու դեպքում հետ եմ վերադառնալու իմ հարմարավետության զոնա՝ փաստաբանություն, բայց չընտրվելու դեպքում ուրախանալու եմ այս պահի դրությամբ, կարճաժամկետ մի շրջան, իմ հարմարավետության զոնա վերադառնալով, իսկ ընտրվելու դեպքում այդ ուրախությունը կունենամ տարիներ անց, երբ կտեսնեմ իմ գործունեության պտուղները: Այնպես որ ձեզ մաղթում եմ իմաստուն ընտրություն»,- ասաց Վահե Գրիգորյանը՝ դիմելով ԱԺ պատգամավորներին:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ նախկինում ՍԴ դատավորները որոշում կայացնելուց առաջ սպասել են Բաղրամյան 26-ից եկող հեռախոսազանգերին եւ հետո թեկնածուին հարց ուղղեց. «Հավատո՞ւմ եք, որ նոր քաղաքական իրավիճակում ՍԴ-ն իր այս կազմով, լինելով կցորդ, ինչպես մնացած բոլոր դատարանները, կփոխվի, դուք այդ տրանսֆորմացիաներին հավատո՞ւմ եք, ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է փոխել այդ մարդկանց մտածելակերպը»:

Վահե Գրիգորյանը հակիրճ պատասխանեց. «Ոչ, չեմ հավատում»:

Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի համաձայն, եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու: Այս դեպքում իրավասու մարմինը ՀՀ նախագահն է: Ի դեպ, նշենք, որ հնարավոր է Վահե Գրիգորյանի թեկնածությունը եւս մեկ անգամ առաջադրել, քանի որ Դատական օրենսգրքով սահմանափակումներ չկան:

Տպել
2909 դիտում

Ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ է վերընտրվել Վազգեն Սաֆարյանը

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորը Արամ Ասատրյանի երգացանկից երգ է կատարում (տեսանյութ)

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը

Շաբաթ օրը՝ նոյեմբերի 24-ին, ժամը 10:00-ից մեկնարկելու է մեծ երթ Երեւանի փողոցներով. Ն. Փաշինյան

«Քո արվեստը դպրոցում» ծրագիրը՝ դեկտեմբերից. հայտնի են մրցույթում հաղթողների անունները

Դեռ 2015-ին 13% եկամտահարկ սահմանվեց դրսում աշխատողների համար, կողմ էր նաև Ա. Հովհաննիսյանը. Լ. Նազարյան

Սամվել Բաբայանի եւ մյուսների վերաբերյալ գործը վարույթ է ընդունվել. նիստի օրը հայտնի է

Լարսի խցանումները կապված էին ցորենի ներկրման շրջանի եւ եղանակային վատ պայմանների հետ․ Փամբուխչյան

Մեր երկրում տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց. հանդիպում Արագածոտնում

«Մենք» դաշինքի ռեյտինգային թեկնածուների ցանկը

Դպրոցի տնօրենի քվեարկությունը կլինի բաց, ծնողների եւ մանկավարժների ձայնը՝ կարեւոր. նախագիծ

Երևանի դատախազը ոստիկանությանը պատվիրել է ստուգել Աշոտյանի հայտարարությունը սպառնալիքի մասին

Քաղաքապետն ընդունել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին, ներկայացրել նախընտրական ընթացքը

Ն. Փաշինյանը սխալ է անում՝ ենթարկվելով իր որոշ վայ-թիմակիցների հետևողական բաց շանտաժին. Ֆարմանյան

Դավիթ Տոնոյանն այցելել է Աֆղանստանում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին (լուսանկարներ)

Մովսիսյանը Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուներից է. ՀՀ ընտրանին ամենաշատ հարվածներ կատարածը

Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է անցկացրել Քրեակատարողական ծառայության ղեկավարների հետ

Թաեքվոնդոյի ֆեդերացիայում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ քրգործ է հարուցվել. Խաչիկյան

Հնարավոր է ԳԹԿ-ն շտեմարաններ տպագրի. պահանջարկը մեծ է