«Նագլով չեն տալըմ մեր փողը». Գյումրի-Երեւան ճանապարհը պայմանով է բացվել

Այսօր վաղ առավոտից փակված Գյումրի-Երեւան միջպետական ճանապահը բացվել է օրվա ավարտին: Հիշեցնենք, որ ճանապարհը փակել էին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարներն, ովքեր «STONES» ընկերությունից պահանջում էին իրենց աշխատավարձն ու պատասխանատուին:«Կմտածեն, թե որ կբողոքենք, մե ամիսմ բերեն բաժնենգը փող, մենք էլ բդի էրտանք, մտնինք մեր տները: Չկա նման բան, մենք պահանջում ենք մեր փողը դա կանցա տան: Իրանք նագլով չեն տալըմ մեր փողը»,-բողոքեցին աշխատակիցները:«Էս սաղ ժողովուրդս Փաշինյանի հմար այ ըսման վիզ ենք դրել, դե թող ինքն էլ իմանա, որ ինչ վիճակի մեջ ենք: Թող հարկայինը մեր հաշիվը բանա, մենք մեղք ունի՞նք, որ հարկայինը փակել է հաշիվները»,-բողոքեցին ճանապարհաշինարարները: Խնդիրն այն է, որ հարկային պարտավորությունները չկատարելու պատճառով «STONES» ընկերության հաշվեհամարների վրա կալանք  է դրված: Որպես հետեւանք, մոտ 80 աշխատակից արդեն մեկ ու կես ամիս գործազուրկի կարգավիճակում է հայտնվել:   

Տարածք ժամանած Ոստիկանության Անիի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը հավաքվածներին խորհուրդ տվեց բացել ճանապարհն ու նման միջոցի չդիմել եւ խոստացավ կազմակերպել «STONES» ընկերության պատասխանատուի հետ հանդիպումը: Տարածք եկած ընկերության փոխտնօրեն Հայկ Ավագյանն ասաց՝ աշխառտավարձն ուշանում է, քանի որ հարկայինն իրենց հաշիվների վրա արդեն մոտ 2 ամիս է՝ կալանք է դրել: Նաեւ տեղյակ պահեց, որ որոշակի գումար են վճարել հաշվի բացման համար, որ հնարավոր լինի ժամանակացույցով վճարումներ կատարել եւ աշխատավարձ վճարել:Նրա ասածին ճանապարհաշինարարները չվստահեցին, քանի որ այդպիսի խոստումներ անցնող 3 ամիսներին շատ են լսել: Ավագյանը հստակ օր ու ժամ հայտարարեց: Ասաց՝ ուրբաթ օրը, ժամը 12-ին բոլոր աշխատակիցները կստանան իրենց աշխատավարձներն ամբողջությամբ եւ կգնան իրենց տները: «Թե որտեղից կբերենք, ինչպես կբերենք եւ որտեղից, դա Ձեր գործը չէ, ասեցի՝ լրիվ տալու ենք: Մեզ համար էլ էս վիճակը հաճելի չէ»,-բարկացած հայտարարեց «STONES» ընկերության փոխտնօրենը:

Տպել
6079 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին