ՀՀ իրավապահ համակարգում սկսել են քիչ կալանավորել եւ շատ «անհիմն գրավ վերցնել». դատախազություն

24/10/2018 schedule11:48

ՀՀ դատախազության կոլեգիան իր 2017թ. օգոստոսի 4-ի նիստի որոշումներով  սահմանել է խափանման միջոց կալանավորման հիմքերի պարզման ու հիմնավորման, դրանց մասին փաստական տվյալները միջնորդություններում պարտադիր ներառելուն ուղղված մի շարք պահանջներ ու չափանիշներ:

Ինչպես հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարզերի, Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազությունների կողմից այդ պահանջների կատարման վիճակը: Պարզվել է, որ 2018թ. առաջին կիսամյակում դատարան է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու 335 միջնորդություն, որոնցից 299-ը կամ 89,2%-ը բավարարվել է, 36-ը կամ 10,8%-ը՝ մերժվել: Համեմատության համար նշենք, որ 2017թ. նույն ընթացքում դատարան ներկայացված՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 394 միջնորդությունից բավարարվել է 348-ը կամ 88,3%-ը, մերժվել՝ 46-ը կամ 11,7%-ը: Փաստորեն, նախորդ տարվա համեմատ 2018թ. 1-ին կիսամյակում կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունները նվազել են 59-ով կամ 15%-ով, իսկ դրանց բավարարման ցուցանիշն աճել է 21.7%-ով:

Նույն ընթացքում մեղադրյալի նկատմամբ ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունները վերջնականորեն մերժվել են ընդամենը 5, 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 13 դեպքերում: Այսինքն՝ նման միջնորդությունները մերժելու դեպքերը նվազել են 61.5%-ով:

Ուսումնասիրությունները վկայում են, որ այն դեպքերում, երբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունները նախապես պատշաճ  ուսումնասիրվել են դատախազության սահմանած չափանիշների պահպանման տեսանկյունից, որպես կանոն, արձանագրվել է այդ միջնորդությունների բավարարում, դրանց մասին դատական ակտի դեմ ներկայացված բողոքների մերժում: Դրա մասին է վկայում նաեւ իրողությունը, որ կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում կայացված դատական ակտերի դեմ պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ 118 բողոքներից բավարարվել է ընդամենը 15-ը կամ 12,7%-ը, սակայն մերժվել է 103-ը կամ 87,3%-ը:

Վերոնշյալ ցուցանիշները փաստում են, որ կալանավորման մասին միջնորդություն ներկայացնելու չափանիշների հստակեցումն էականորեն նպաստել է կալանավորման չհիմնավորված կամ ոչ լիարժեք հիմնավորումներով միջնորդություններ ներկայացնելուց մեծ չափով ձեռնպահ մնալուն:

Չնայած դրան՝ ուսումնասիրությամբ նաեւ փաստվել է, որ դեռեւս հետեւողականության բարձրացման անհրաժեշտություն կա նախկինում կատարված այլ հանցագործության մեջ կասկածվելու կամ մեղադրվելու ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու կամ թաքնվելու փորձ կատարելու, ՀՀ-ից դուրս կապեր, ֆինանսական միջոցներ, գույք ունենալու, այլ պետության քաղաքացի լինելու հանգամանքների պատշաճ ստուգման առումով:

Բացի այդ, նախնական կալանքի հիմնավորվածության ապահովման պրակտիկայի բարելավմանը զուգահեռ, նկատելի է դառնում դատարանների կողմից հատկապես հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող գործերով ակնհայտ անհիմն եւ ոչ բավարար պատճառաբանություններով մեղադրյալների նկատմամբ նախնական կալանքին այլընտրանք գրավի կիրառման եւ դրանց դեմ մեղադրող կողմի առարկությունների չընդունման ընդգծված միտում: Դա այն դեպքում, երբ ինչպես օրենքի հստակ պահանջով, այնպես էլ վճռաբեկ դատարանի նախադեպերով արձանագրված է, որ կալանավորման այնպիսի հիմքի առկայության դեպքում, ինչպիսին քննությանը խոչընդոտելու ռիսկն է, գրավը չի կարող լինել մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու բավարար երաշխիք:

Մասնավորապես՝ 

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող  քրեական գործով  ՀՀ քրեական օրենսգրքի  131 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերով որպես մեղադրյալ ներգրավված Արամ Վարդանյանի (առավելապես հայտնի է որպես Վստրեչի Ապեր) նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանի 2018 հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերահաստատվել է որպես  խափանման միջոց ընտրված կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 50 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 9-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ) որպես մեղադրյալ ներգրավված Մանվել Ադամյանի (ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ ավագ քննիչ) նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. օգոստոսի 30-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Հիշյալ որոշման դեմ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

ՀՀ ՀՔԾ քննիչի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավված Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 5 մլն ՀՀ դրամի չափով: Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից հիշյալ որոշման դեմ բերվել է վերաքննիչ  բողոք: 

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավված մեղադրյալ Արտյոմ Հարությունովի (առավելապես հայտնի է որպես Արտյոմ Կանեւսկոյ) նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. հոկտեմբերի 10-ի որոշմամբ թույլատրելի է ճանաչվել կիրառված խափանման միջոց կալանավորումը այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելը, եւ գրավի չափ է սահմանվել 20 մլն ՀՀ դրամը:

ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավված Գրիգոր Գրիգորյանի (Աջափնյակի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ) նկատմամբ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2018թ. սեպտեմբերի 28-ի որոշմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, միաժամանակ թույլատրելի է ճանաչվել գրավը՝ 10մլն ՀՀ դրամի չափով: Որոշման դեմ 2018թ. հոկտեմբերի 10-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից բերվել է վերաքննիչ  բողոք:

Վերոհիշյալ բոլոր դեպքերում դատական ակտերի բողոքարկումը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ գրավը' որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման այնպիսի հիմքի չեզոքացման համար, ինչպիսին քննությանը խոչընդոտելու, դատավարության մասնակիցների վրա ապօրինի ներգործության վտանգն է: Նշված գործերով դատական ակտերի բովանդակության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատավարության տվյալ փուլում կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու բավարար հիմքեր առկա չեն եղել, քանի որ ինչպես միջնորդություններում, այնպես էլ առանձին դեպքերում նույնիսկ հենց դատական ակտերում հիմնավորված է համարվել, որ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալները կձեռնարկեն այնպիսի քայլեր, որոնցով կխոչընդոտվի քննության բնականոն ընթացքը: Այդ թվում՝ վերջիններս կարող են քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը: Պատահական չէ, որ թվարկված  գործերից առաջինով տուժողն արդեն իսկ դիմում է հասցեագրել  վարույթն իրականացնող մարմնին՝ գրավի կիրառման արդյունքում ազատության մեջ հայտնված մեղադրյալից իրական վախ ունենալու, իր անձի անվտանգության մասով ռեալ սպառնալիքի առկայության վերաբերյալ:

Տպել
1777 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում