Քաղաքացիները Երեւանում բնակարաններ են գնել, սակայն մինչ օրս չունեն սեփականության իրավունք. ՔԿ

24/10/2018 schedule12:52

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանն ընդունել է «Լեւոն Ամիրխանյան» ՍՊ ընկերության սեփականատեր Համլետ Ամիրխանյանի ինքնասպանության եւ խարդախության դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով տուժողներին, ովքեր Երեւան քաղաքի Սայաթ-Նովա 40, 40/1, Խանջյան 29, Վարդանանց 69 եւ Չարենցի 70/8 հասցեներում գտնվող շենքերից բնակարաններ ձեռք բերելու նպատակով ընկերության հետ պայմանագրեր են կնքել, վճարումներ կատարել, բայց ցայսօր չունեն սեփականության իրավունք։

Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վիգեն Մեսրոպյանը, կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանը, քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արման Նշանյանը։

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, Քաղաքացիները ներկայացրել են բնակարաններ ձեռք բերելու նպատակով «Լեւոն Ամիրխանյան» ՍՊ ընկերությանը խոշոր չափերով վճարված գումարները խաբեությամբ հափշտակվելու, ընկերության գործողություններից տուժելու եւ իրենց բնակարանները ձեռք բերելու իրավունքից մինչ օրս զրկված լինելու հանգամանքները, հայտնել դրանց վերաբերյալ իրենց մտահոգությունները:

Հանդիպման ընթացքում քաղաքացիներին տեղեկատվություն է տրամադրվել՝ քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունների ու դրանց արդյունքների վերաբերյալ։ ՀՀ ՔԿ նախագահի տեղակալը հավաստիացրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, իր լիազորությունների շրջանակներում, իրականացնում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը հստակեցնելու եւ նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու, առերեւույթ խարդախությունից տուժած քաղաքացիների՝ քրեական գործով տուժողների, դատավարական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։

Քաղաքացիները հանդիպման ընթացքում հայտնել են գործի համար հետաքրքրություն ներկայացնող մի շարք տեղեկություններ, որոնք ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը հանձնարարել է դարձնել քննության առարկա եւ դրանց ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ դատավարական եւ քննչական գործողություններ:

Ս.Ավետիսյանն արձանագրել է, որ ցանկացած տեղեկատվություն կարող է օգտակար լինել քննությանը եւ առաջարկել քաղաքացիներին՝ համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ եւ հայտնել իրենց հայտնի տվյալները՝ երաշխավորելով, որ դրանք անմիջապես կդառնան քննության առարկա։

«Մեր ցանկությունն ու նպատակը նույնն է՝ պարզել իրականությունը, տալ իրավական գնահատական, վերականգնել քաղաքացիների խախտված իրավունքները, եւ ցանկացած ծավալի տեղեկություն կարող է կարեւոր նշանակություն ունենալ գործի համար»,- ասել է Ս.Ավետիսյանը:

Տպել
1674 դիտում

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ