Ինձ Տուլո էր անվանում, ինձ հետ կապված նրան ամեն ինչ էր կարելի. Ա.Խաչատրյանի սանը ուշագրավ դեպքեր է պատմում

Հոկտեմբերի 18-ից մեկնարկել է Արամ Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված Խաչատրյանի 115-ամյակին: Այս տարի փառատոնը նոր ու կրեատիվ համերգային ծրագրերով է հանդես գալու, իսկ հոկտեմբերի 25-ից 27-ը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվելու է միջազգային գիտաժողով՝ նվիրված աշխարհահռչակ կոմպոզիտորին:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս տարի կրկնակի հոբելյանական տարի է, քանի որ մեծն մաեստրոյի ծննդյան 115-ամյակից բացի՝ նշում են տուն-թանգարանի հիմնադրման 40-ամյակը:

«Այս տարի ավելացել է մեր գիտաժողովի մասնակիցների քանակը, այն ընդլայնվել է նաեւ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Փառատոնի շրջանակներում Հայաստանի երաժիշտներին են միանալու նաեւ 9 երկրներից երաժիշտներ եւ արվեստագետներ»,- ասաց տուն-թանգարանի տնօրենը: Արմինե Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ հատուկ հյուրերի ցանկում է ՌԴ-ից Արամ Խաչատրյանի թոռնուհին:

Խաչատրյանական 6-րդ փառատոնի շրջանակներում Հայաստան է հրավիրվել Արամ Խաչատրյանի սաներից մեկը՝ Տաջիկստանի Թալաբխուջա Սաթորովի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Կուդրատուլլո Յախյաեւը, որն այսօր ուշագրավ մանրամասներ ներկայացրեց մաեստորյի հետ անցկացրած ժամանակից:

«Կյանքում իմ բախտը շատ է բերել, ես լավ ճակատագիր եմ ունեցել, որտեղ չափազանց կարեւոր դեր է խաղացել իմ մեծանուն ուսուցիչ Արամ Խաչատրյանը: 50 տարի առաջ նա իմ նվիրվական ու ամենաանկեղծ ուսուցիչն էր»,-ասաց նա:

Մի ձմեռ, երբ Կուդրատուլլո Յախյաեւը Մոսկվայի հանրակացարաններից մեկում է ապրելիս եղել, եւ Խաչատրյանն իմանալով, որ սանը ցուրտ տեղում է քնում, այն էլ պատուհանի տակ, զանգահարել է պրոռեկտորին եւ հանձնարարել անհապաղ տեղափոխել իրեն պատուհանից հեռու տեղ եւ կրկնակի հաստ վերմակ տալ:

«Ես հայր չունեի, եւ ինձ համար դժվար էր թե՛ նյութական տեսանկյունից, թե՛ լեզվական, քանի որ շատ վատ էի խոսում ռուսերեն: Երբ մենք ծանոթացանք եւ Խաչատրյանն իմացավ, որ իմ անունը Կուդրատուլլո է, ասաց՝  ո՛չ, այդ անունն արտաբերելն ինձ համար շատ դժվար կլինի: Նա առաջարկեց ավելի հեշտ տարբերակ ընտրել, որ եւ՛ իր համար հեշտ լինի, ե՛ւ ինձ դուր գա: Այդ ժամանակ ես նրան ասացի, որ անվանս երկրորդ մասը՝ «տուլլո»-ն նշանակում է ոսկի, նաեւ ունեի ոսկեգույն մազեր: Այդ օրվանից Արամ Խաչատրյանի հետ որտեղ էլ լինեինք եւ ինչ ստորագրություններ էլ որ տայինք, նա ինձ անվանում էր Տուլո, մի «լ»-ով. նրան կարելի էր, ինձ հետ կապված նրան ամեն ինչ էր կարելի»,-պատմեց Կուդրատուլլո Յախյաեւը:

Նշենք, որ հոկտեմբերի 25-ից 27-ին անցկացվող գիտաժողովի մասնակիցների թվում են լինելու Խաչատրյանի այլ ուսանողներ եւս, ինչպես նաեւ անվանի երաժիշտներ ու հետազոտողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ Շվեյցարիաից, Գերմանիայից, Եգիպտոսից, Լատվիայից, Տաջիկստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից եւ Թաթարստանից: Գիտաժողովի շրջանակում նախատեսված է նաեւ Արամ Խաչատրյանի դաշնամուրային ստեղծագործությունների ձայնասկավառակի շնորհանդեսը:

Տպել
3155 դիտում

Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը

Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում

Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա

Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին

«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին

Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել

Քաղաքացին ընկել է շենքի նկուղը

Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե

Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել

Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան

Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել

Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից

«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է

Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա

Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)

4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)

Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին

Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)

Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը

Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)

Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան

Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է

Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել

Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ

Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել

Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)

Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել

Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)

Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում

Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին

ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր

Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը

Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ

Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ

Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է

Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում