Վաշինգտոնը լրջորեն հետաքրքրված է Արցախյան հակամարտության կարգավորման հարցում․ Բոլթոն

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն Ադրբեջանում հայտարարել է, որ Վաշինգտոնի քաղաքականության փոփոխություն Հարավային Կովկասում չի նախատեսվում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նրա խոսքով, Բաքվում քննարկվող կարևոր հարցերի թվում էր ահաբեկիչներին աջակցող Իրանի ազդեցության թուլացումը տարածաշրջանում, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը. «Միացյալ Նահանգները հավատացած է, որ խնդրի հաջող կարգավորումը կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև ռազմավարական հետևանքներ ունի միջազգային առումով»:

Բոլթոնի խոսքով, ղարաբաղյան կարգավորման խնդիրը քննարկվելու է նաև հինգշաբթի Երևանում, նա հավելել է, որ Իլհամ Ալիևն իրեն հավատացրել է, որ խնդրի կարգավորման կողմնակից է:

Ինչ վերաբերում է Վաշինգտոնին, ապա այն լրջորեն հետաքրքրված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Միացյալ Նահանգները շատ լուրջ է վերաբերում որպես Մինսկի խմբի համանախագահերկիր իր դերին: Մենք համոզված ենք, որ և՛ երկու կողմերի, և՛ Միացյալ Նահանգների շահերից է բխում խնդրի խաղաղ կարգավորումը»:

Բաքվում Ջոն Բոլթոնին հարց ուղղվեց, թե արդյոք Ալիևի հետ քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների ճնշման խնդիրը, որը հակասում է ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքներին: «Մենք մեր արժեքները գաղտնի չենք պահում և կարծում եմ նախագահ Ալիևը տեղյակ է դրանց մասին, ինչպես նաև՝ Վլադիմիր Պուտինը», - նշել է պաշտոնյան:

Հինգշաբթի ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկումներ է անցկացնելու Երևանում: 

Տպել
656 դիտում

Հրազդանի տներից մեկի տանիքում մոտ 30 տարեկան տղամարդու են հայտնաբերել՝ կախված վիճակում

Ուկրաինայի ՆԳՆ-ը հետախուզում է հայտարարել հայազգի մեծահարուստ Սարկիսով եղբայրների նկատմամբ

Կողոպուտ բենզալցակայանում. 29 հազար դրամ հափշտակած կասկածյալը ձերբակալված է

Այսօր ու վաղը սպասվում են ձյան տեղումներ, մառախուղ, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

ՌԱԿ-ն իր համակիրներին կոչ էր արել քվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին, հուսով է՝ հույսերը կարդարանան

Վահե Էնֆիաջյանը վերահաշվարկ է պահանջել. ձայներն ավելացել են 6-ով

Ստեփանավանի ողբերգական հրդեհի փաստով կստեղծվի հատուկ աշխատանքային խումբ. մարզպետ

Նարեկ Սարգսյանի ձերբակալության մասին լուրը հրապարակելը քարոզչության վերջին օրը զուգադիպություն էր. Օսիպյան

ՀՀ-ում կամավոր բաժին է ներկայացել 2006 թվականից հետախուզվող կինը

Հայտնի է 20-րդ դարում ամենաշատը հեռարձակված հիթը

Գործընկերություն կառուցելու հիմքում մենք դնում ենք հայաստանամետ քաղաքական մոտեցում. նախարար

Մոսկվայում կկանգնեցնեն Շառլ Ազնավուրի արձանը

Հանրապետության գլխավոր տոնածառը գրեթե պատրաստ է, լույսեր են վառվում (տեսանյութ)

Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ համախմբման. Եվրոպայի հայերի համագումարի շնորհավորանքը

Գյումրի, Մարալիկ քաղաքներում, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում, Ախուրյանում ձյուն է տեղում

Ընդդիմությունը պետք է հարցերի լուծումների այլ ճանապարհ առաջարկի, քան իշխանությունը. Քոչարյան

Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է. Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին

Անգլիայում 14-ամյա ֆուտբոլիստը մահացու վնասվածք է ստացել խաղի ժամանակ

Ընտրություններ՝ առանց թաղայինների

78 հաղորդում, 2 քրգործ. ամփոփ տվյալներ՝ ընտրությունների օրվա և քարոզարշավի հաղորդումներից