Իսպանիայից կոկաին է ներկրվել Հայաստան, գործել է հանցավոր խումբ. 3 հոգի ձերբակալվել է Վարշավայում (տեսանյութ)

25/10/2018 schedule18:45

ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ 44-ամյա Գարիկ Հարությունյանը զբաղվում է կոկաինի ձեռքբերմամբ եւ իրացմամբ։

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, օպերատիվ հետախուզական գործունեության շրջանակում ոստիկանները ձեռնարկեցին տարաբնույթ միջոցառումներ՝ պարզելով, որ Հարությունյանը կոկաինն Իսպանիայից է ներկրում Հայաստան։ Այդ նպատակով էլ ստեղծել է հանցավոր խումբ՝ 23-ամյա Իշխան Դավթյանի եւ 35-ամյա Արմեն Աղաջանյանի ներգրավմամբ։

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարող քրեական հետախույզների տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին նրանք մեկնելու էին Վարշավա, որտեղից էլ՝ Իսպանիա։ Տեղեկությունը Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի միջոցով փոխանցվեց Լեհաստանի իրավապահներին։

Ակտիվ փոխհամագործակցությունն արդյունավետ էր։ Օրեր անց Վարշավայից Բարսելոնա մեկնած եռյակը վերադարձավ Վարշավա, բայց Երեւան չհասավ։ Լեհ իրավապահները հենց օդանավակայանում զննեցին նրանց եւ ուղեբեռները։ Հայտնաբերվեց 750 գրամ կոկաին՝ չորս փաթեթով։ Նրանք ձերբակալվեցին։ Այդ մասին տեղեկությունը փոխանցվեց Հայաստանի իրավապահներին։

Մեր երկրում շարունակվեցին-օպերատիվ հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները։ Պարզվեց, որ նրանցից թմրամիջոց է ձեռք բերում Կարեն Ջանոյանը։ Նա հայտնաբերվեց Երեւանում եւ հանցավոր խմբից թմրամիջոց ձեռք բերելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց, ապա նրան մեղադրանք առաջադրվեց, խափանման միջոց էլ ընտրվեց կալանավորումը։

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկվեցին բոլորի բնակարաններն ու օժանդակ շինությունները։ Գագիկ Հարությունյանի բնակարանում հայտնաբերվեցին դիազեպամ տեսակի հոգեներգործուն դեղահաբեր, վեց միավոր հրազեն, սվին-դանակ եւ այլն։
Հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Շարունակվում են նաեւ Լեհաստանում բռնված անձանց Հայաստան արտահանձնման աշխատանքները։

Տպել
2868 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ