Երևան
14 °C
Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակված համաներման նախագիծը դժգոհությունների առիթ է դարձել:
Ինչպես հայտնի է, համաներման նախագիծը տարածվում է «Սասնա ծռեր» խմբի այն անդամների վրա, որոնք չեն մեղադրվում սպանության համար եւ որի դեմ չեն առարկում տուժողները կամ պատանդառուները, ինչպես նաեւ Շանթ Հարությունյանը, Ժիրայր Սեֆիլյանը:
Այս նախագծով համաներումը չի տարածվում, սակայն, 2015 թվականի նոյեմբերին ԱԱԾ-ի կողմից մեծ շուքով վնասազերծված զինված խմբի գործով ամբաստանյալների վրա: Ըստ էության, դժգոհության առիթ դարձել է այն, որ համաներում կտարածվի «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա, բայց 2015թ․Նորք-Մարաշում վնասազերծված խմբի անդամներին համաներումը չի վերաբերվի։ Երկու գործով ամբաստանյալներն էլ, այսպես ասած, դուրս էին եկել նախկին իշխանությունների դեմ:
Մեր զրույցում փաստաբան Ինեսա Պետրոսյանը, որը պաշտպանում է ոչ միայն Սասնա ծռերի, այլ նաեւ՝ զինված խմբի գործով ամբաստանյալների շահերը, նշեց, որ ինչպես ծռերի դեպքում էր նշվել առանձին կետով, այնպես էլ՝ համաներման տեքստում զինված խմբի մասով պետք է նշվեր: «Ակնհայտ է, որ այս մարդկանց մեղսագրված է իշխանության յուրացում նախապատրաստելը, նրանք ոտնձգում էին նախկին իշխանության դեմ եւ միանշանակ է, որ իրենց նկատմամբ նույնպես պետք է տարածվեր: Ես, ճիշտն ասած, չգիտեմ՝ ինչն է պատճառ դարձել, որ Արդարադատության նախարարությունը, կառավարությունը համաներման տեքստը պատրաստելիս այս հանգամանքները հաշվի չեն առել: Նշեմ նաեւ, որ այդ հարցի վերաբերյալ գործով անցնող ամբաստանյալները նաեւ դիմում էին ներկայացրել վարչապետին, Արդարադատության նախարարին՝ նշելով այդ ամենը, եւ ստացվել է պատասխան՝ ի գիտություն հաշվի կառնվի իրենց կողմից ներկայացված դիմումը, բայց երբ հրապարակվեց արդեն պաշտոնական տեքստը, պարզ դարձավ, որ իրականում հաշվի չի առնվել եւ պատճառների վերաբերյալ ես որեւէ տեղեկություն չունեմ, թե ինչն է խնդիրը: Ակնհայտ է, որ այս մարդիկ նույնպես նախկին իշխանությունների հետապնդվողներ են եղել, իրենց նկատմամբ էլ, ինչպես ծռերի նկատմամբ, իրադրության փոփոխման հետեւանքով հեղափոխությունից հետո փոփոխվեցին խափանման միջոցները: Կարծես թե նույն վերաբերմունքն էր, բայց համաներման տեքստը նայելիս հասկանում ենք, որ այլ է վերաբերմունքը, ինչն անընդունելի եմ համարում»,- մեր զրույցում կարծիք հայտնեց Պետրոսյանը: Նա նշեց, որ Ծռերի ու զինված խմբի մեղադրանքները քրեաիրավական առումով տարբեր են, մասնավորապես ծռերը մեղադրվում են շենք շինություններ գրավելու, պատնադ պահելու մեջ, իսկ զինված խմբի անդամները՝ ապօրինի զենքի եւ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության: «Գիտեք, որ այստեղ որեւէ գործողություն տեղի չէր ունեցել, նաեւ պետք է նշենք, որ շատ անձինք տեղյակ էլ չէին, թե ինչ պետք է տեղի ունենա, բայց իրենց էլ մեղսագրված են նույն արարքները: Կարծում եմ՝ ընդհանուր որոշում կկայացնենք եւ բնականաբար որոշակի գործողություններ կլինեն»,- հավելեց փաստաբանը:
Զինված խմբի գործով ամբաստանյալ, ազատության մեջ գտնվող Նելի Մինասյանը, որ սպասում էր համաներվելուն, մեր զրույցում նշեց, որ իր համար եւս անհասկանալի է նման մոտեցման պատճառը: Նա նշում է, որ իրենց եւ «Սասնա ծռերի» պայքարը եղել է նախկին իշխանությունների դեմ, տարբերությունը միայն այն է, որ ծռերի դեպքում կա հստակ գործողություն, իսկ իրենց դեպքում՝ ոչ: «Վարաչպետի պաշտոնակատարին ես այդ հարցն եմ ուղղել, որպեսզի նշի մի քանի պատճառ, թե ինչու մեզ վրա չի անդրադառնում համաներումը: Սասնա ծռերի հետ համեմատում եմ այն պատճառով, որ երկու կողմերի պայքարը եղել է նույնը նախկին իշխանությունների դեմ ու ինձ հետաքրքիր է մենակ այն հանգամանքը, որ եթե Սասնա ծռերը կատարել են միայն գործողություն, կա անգամ գույքային վնաս եւ այլն, մեր պարագայում չկա որեւէ գործողություն ու ըստ այդմ ինձ համար անհասկանալի է՝ ինչի է մի կողմը համաներվում, մյուս կողմը՝ ոչ»,- եզրափակեց Մինասյանը:
ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանից հետաքրքվեցինք, թե ի՞նչ պատճառով զինված խմբի ամբաստանյալների վրա համաներումը չի տարածվում: Ի պատասխան Քրմոյանն ասաց հետեւյալը. «Համաներման պրոցեսը փակ ռեժիմով է քննարկվում, նախ, որպեսզի որեւէ կոռուպցիոն խնդիրներից, չարաշահումներից միջամտություններից խուսափեն: Երկրորդ՝ տեղեկատվությունը շատ հաճախ հրապարակվում է տարբեր կայքերում եւ տարբեր նախագծեր են եւ չգիտեմ մեր քաղաքացիները որ նախագիծն են տեսել: Բովանդակային չեմ կարող ասել, տարածվում է այդ խմբի վրա, չի տարածվում, կամ խմբի որ անդամի վրա է տարածվում, որինը՝ ոչ: Ընդհանուր կանոնը հետեւյալն է՝ ստանադարտ համանրումը, որը տարածվում է մեծ թվով դատապարտյալների վրա, կան հոդվածներ, որոնք սահամանափակ է տարածվում (ծանր եւ առանձնապես որոշ հանցակազմերի վրա տարածվում է մինիմալ չափով՝ ընդամենը 6 ամիս է կրճատվում) կան քրեական օրենսգրքով նախատեսված հոդվածներ, որոնց վրա չի տարածվում եւ կան նաեւ սահմանափակումեր, որոնց առկայության պայմաններում չի կիրառվում, եթե նախկինում ներվել է, կրկնահանցագործություն է կատարել, կա հարուված գործ: Մի շարք սահմանափակումներ կան ստանդարտ եղանակով, որը բոլոր համաներումներում կիրառվում է այս կամ այն չափով:
Ինչ վերաբերում է կոնկրետ տվյալ անձանց, մենք ստացել ենք բազմաթիվ գրավոր, բանավոր բողոքներ, առաջարկներ, դիմումներ, թե որ խմբերին ընդգրկել համաներման ընթացքում, բոլորը ընդունվել են ի գիտություն, բոլորը հաշվի են առնվել: Որոշումը ընդունվել է ներկայիս սոցիալ-տնտեսական վիճակի, պետության համապատասխան առաջնահերթությունների, հումանիտար ակցիայի շրջանակների կոնտեքստում, մենք դեռեւս չեն կարող ասել՝ ում վրա է տարածվում, ում վրա չի տարածվում, մանավանդ որ վերջնական որոշումը ընդունողը Ազգային ժողովն է, կառավարությունը համապատասխան ձեւաչափով ներկայացրել է նաեւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի քննարկման ընթացքու,մ դրանից հետո 1-ին, 2-րդ ընթրեցում հնարավոր են փոփոխություններ: Մի բան կարող եմ ասել, որ համաներումը փորձել ենք հնարավորիս լայն եղանակով անել, բայց վերջնական բովանդակային քննարկում այս պահին չեմ կարող ծավալել, որովհետեւ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի շրջանակներում մենք սահմանափակված ենք եւ չենք կարող: Նաեւ ասեմ, որ բազմաթիվ նախագծեր են շրջանառվում տարբեր կայքերում, որոնց մեծ մասը արդեն իրականությանը չի համապատասխանում, վերջնական որեւէ տարբերակ չի հրապարակվել, որը համապատասխանում է իրականությանը»:
Մեր դիտարկմանը, որ նախագիծն արդեն իսկ երեկվանից հրապարկվել է ԱԺ կայքում եւ դժգոհությունները հենց այդ նախագծից են, փոխնախարարը նկատեց, որ օրենքի շրջանակներում այդ նախագիծը փակ է: «Մենք ասում ենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջն է, որ այդ քննարկումը պետաիրավական հանձնաժողովում իրականացվում է փակ, ենթադրաբար որեւէ տեղեկություն մինչեւ այդ քննարկումը չի կարող հրապարակվել»,- պատասխանեց Քրմոյանը: Ճշտող հարցին՝ այսինք չի բացառվո՞ւմ, որ համաներման տեքստում փոփոխություններ լինեն, Քրմոյանը դրական պատասխան տվեց. «Ոչ թե չի բացառվում, դա միայն կառավարության փաստաթուղթը չի, դա ԱԺ-ն է ընդունում, ենթարդում եմ, որ ԱԺ պատգամավորները կունենան առաջարկություններ»:
Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Թագավորության ԱԳ նախարարը կարևորել են պարբերական ուղիղ չվերթների իրականացումը
Աշխարհի գավաթ․ Հայաստանի մարմնամարզության հավաքականի 3 ներկայացուցիչ եզրափակչում է
Մոտեցումը հստակ է, որակի հարցում կոմպրոմիս չի լինի․ քաղշինկոմիտեի նախագահը և Շիրակի մարզպետը եղել են շինհրապարակներում
Ինչու են ռուս խաղաղապահները դուրս գալիս Լեռնային Ղարաբաղից. ինչ պայմանավորվածություն կա
Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է, միայն կողմերի միջև երկխոսությամբ է հնարավոր հասնել դրան․ Կասուն՝ Խանդանյանին
«Խաղաղության խաչմերուկ»-ը մեր ճանապարհային քարտեզն է դեպի խաղաղություն․ Ալեն Սիմոնյանը՝ Լիտվայի ԱԳ նախարարին
Փոխվարչապետը «Վեոլիա» ընկերության փոխնախագահի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
Քաղաքացին ընկել է շենքի նկուղը
Վրաստանը չի հրաժարվի «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքից. Կոբախիձե
Ինչ վիճակում է երրորդ հարկից ընկած 1-ամյա երեխան. ԲԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
Լավրով & Մարգո քոմփնին պատմության մեջ կմնան իրենց «հայրենիքին» ստորագույն հարվածը հասցրած կիսահայեր․ Սաֆարյան
Գյումրիում տղամարդը սպառնացել է նետվել կամրջից և ինքնասպան լինել
Բնակիչները գոհունակություն են հայտնել Կառավարության նախաձեռնությունից․ մանրամասներ վարչապետի տավուշյան այցից
«ՊԱԶ»-ը բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ ուղևորներին մեղուները խայթել են, 29 հոգի հիվանդանոցում է
Ռուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում լիովին կատարված է․ Պետդումա
Վարչապետը Բերքաբերում ծանոթացել է սահմանամերձ բնակավայրերում տների կառուցման ծրագրի ընթացքին (լուսանկարներ)
4 գյուղերը սովետական տարիներին ադրբեջանական են եղել. բնակիչ (տեսանյութ)
Երբ կանայք հաջողում են քաղաքականության մեջ, հաջողում է պետությունը․ պատգամավորները մասնակցում են IDEA-ի ծրագրին
Գալիս է պահ, որ դու քեզ պետք է զոհաբերես հանուն քո հայրենիքի և երկրի. վարչապետ (տեսանյութ)
Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի կալանքի հարցը
Ինչու չհավատանք երկրի վարչապետին, ժողովրդին հարգելով՝ եկել էր, անկեղծ զրույց էր. Ոսկեպարի բնակիչ (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին տված քֆուրները իրանց կպնի, ուզում ենք՝ հիմնական սահման լինի, պահենք. Բերքաբերի բնակիչ (տեսանյութ)
Ուզում են իրավապահներին մոլորեցնել, քրգործ խմորել իմ դեմ, բանալի բառերը ուղղված են իրենց քաղաքական հայրերին. Մկրտչյան
Հայտնի են «Հայրենյաց բարիքներ»-ի տոմատի մածուկների լաբորատոր փորձաքննության արդյունքները․ իրացումն արգելվել է
Վլադիմիր Գասպարյանի աղջիկն այլևս փոխգնդապետ չէ․ կոչումն անվավեր է ճանաչվել
Վետո կդնեմ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա․ Վրաստանի նախագահ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
Ինչպես են Լեռնային Ղարաբաղից հեռանում ՌԴ խաղաղապահները․ նոր կադրեր զինտեխնիկայի դուրսբերումից (տեսանյութ)
Արտակարգ դեպք Արմավիրում. Շահումյան գյուղի աղբավայրում մոտ 31 հատ հակատանկային ական է հայտնաբերվել
Ասում են՝ Տավուշի գյուղերը տալիս են, խի՞ եք աղավաղում, դրանք ադրբեջանական են. բերքաբերցի (տեսանյութ)
Կոնվերս բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 17-ին
ՎՏԲ-Հայաստան բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Վերահաստատվել է Հայաստան-Սիրիա փոխգործակցության խորացմանն ուղղված քայլերի իրականացման հանձնառությունը
Երիտասարդը 93-ամյա կնոջը մահացու վնասվածքներ է հասցրել, մինչև մահանալը կատարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ
Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից, պաշտոնապես հերքվում է. Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բերքաբերի բնակիչների հետ
Ռուս խաղաղապահների հեռացումը Ադրբեջանի և Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համատեղ որոշումն է
Ժողովրդավարությունը մի երեւույթ է, որը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վարդանյանի ելույթը ԵԽԽՎ-ում
© 2024 Հայկական ժամանակ