Նա վայելում է ժամանակակից բանաստեղծին չտրված փառքի տեսակ, նրան ճանաչում են փողոցում. Հուսիկ Արայի գրքի շնորհանդեսը

Այսօր Խնկո-Ապոր անվան ազգային գրադարանում տեղի ունեցավ բանաստեղծ Հուսիկ Արայի «Եվ սերը ասաց» բանաստեղծությունների ժողովածուն: «Եվ սերը ասաց»-ը մեր օրերի լավագույն սիրերգակներից մեկի՝ Հուսիկ Արայի սիրային բանաստեղծությունների մեկտեղումն է, որի մեջ գրողն ընդգրկել է սիրո մասին իր բոլոր գործերը:

Գրողի համար այս գիրքը բացառիկ է, եւ, ինչպես ինքն է ասում, այն իր սիրո մատյանն է, որը ներառում է իր ամբողջ ներաշխարհը: «Երբ գրում եմ եւ տեղադրում ֆեյսբուքյան իմ էջին, իմ բանաստեղծություններում շատերն են իրենց գտնում, իսկ գրողի համար ամենակարեւորը դա է, երբ ընթերցողն իր ապրումներն է տեսնում բանաստեղծության մեջ»,-ասաց նա: Անտարես հրատարակչությունում տպագրված «Եվ սերն ասաց» գիրքն արդեն վաճառվում է Երեւանի բոլոր գրախանութներում: Հուսիկ Արան ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ հաջորդ տարի իր հոգեւոր պոեզիան է ուզում տպագրել, սաղմոսները: 

«Այս ժողովածուիս վերնագիրն ավելի շատ Աստվածաշնչյան է՝ «Եվ Աստված ասաց», «Եվ սերն ասաց»: Աստվածաշնչյան չորս թեմաները սիրային բանաստեղծության եմ վերածել: Պարզ ու անմիջական, սրտի ճանապարհն ուղիղ գտնող բանաստեղծական տողն ամբողջանում է ավերված աշխարհում դեռ անաղարտ լույս ու մաքրությամբ, որ ուղղակի անդրադարձն է սիրած էակի, որ երբեմն հնչում է աղոթքի լեզվով»,-ասաց Հուսիկ Արան:

Շնորհանդեսին ներկա՝ Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիր Արքեմնիկ Նիկողոսյանը նշեց, որ Հուսիկ Արան իր հայրենասիրական նկրտումներով տարիներ շարունակ փորձում էր բանաստեղծություններ գրել եւ հրապարակել օրվա հրամայականին զուգընթաց, սակայն նշեց, որ միշտ այն կարծիքին են եղել, որ վերջինիս մոտ շատ ավելի լավ են ստացվում սիրային գործերը:

«Քանի որ Հուսիկը միշտ ամեն ինչից դժգոհ է եւ չի կարողանում անտարբեր մնալ կյանքի դառնությունների նկատմամբ, դա արտահայտվում է նաեւ մեր աշխատանքի վրա: Գրքի հրատարակման վրա: Տպարանում նոր թարմացված սարքերը, նոր յուղը քսած, պատրաստի վիճակում՝ հենց Հուսիկի գրքի ֆորմաները մտցնում ենք մեջը, որ գիրքը պիտի տպվի՝ փլվում են, այդ նույնն ուղեկցվում է նաեւ տպվելու փուլում եւ բոլոր փուլերում, ուստի Հուսիկը միշտ առիթ է ունենում բողոքելու»,-կատակով պատմեց Արքեմնիկ Նիկողոսյանը:

Վերջինիս խոսքով՝ այս բանաստեղծությունների ժողովածուն ավելի շատ սիրո վայելք է ներկայացնում, որտեղ բանաստեղծը հարմարվել է դառը աշխարհի հետ, կարողացել է անգամ մերժման ու լքումի պահերի մեջ ինչ-որ վայելքի եղանակ գտնել եւ բանաստեղծականացնել. «Հուսիկի գրքի տրամաբանությունը սա է՝ կարեւորը սերն է»:

Արքեմնիկ Նիկողոսյանի վստահեցմամբ՝ Հուսիկ Արային վերջին շրջանում շատ են ոգեւորել Ֆեյսբուք սոցիալական ցանցում իր հետեւորդների արձագանքները: «Այս գիրքը ծնվել է ձեր ընթացիկ քաջալերումների շնորհիվ: Նա նաեւ վայելում է ժամանակակից բանաստեղծներին չտրված փառքի տեսակ, նրան բոլորը ճանաչում են փողոցում»,-ասաց Անտարես հրատարակչության գլխավոր խմբագիրը:

Վերջինիս համոզմունք հայտնեց, որ Հայաստանում սիրուց չեն դառնում հռչակավոր, այլ քարկոծումից, որպես բացառություն նշելով Նիկոլ Փաշինյանին. «Մի գիշեր, երբ Հուսիկը գրեց իր «Ապոկալիպտո»-ն, արթնացավ, որ իրեն հայհոյում են եւ իր մասին ինչ ասես չեն գրում, սակայն շատերն առաջին անգամ Հուսիկին իմացան եւ սիրեցին հենց այդ ժամանակ»,- ասաց Արքեմնիկ Նիկողոսյանը:

Տպել
3373 դիտում

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին