Կեցցե՛ ամենաարդար դատարանը

26/10/2018 schedule16:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում երեքշաբթի ավարտվեց Կապանի համայնքի ղեկավարի թեկնածու անկուսակցական Գագիկ Աթաջանյանի բողոք-դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ վերջինս վիճարկում էր հոկտեմբերի 9-ին կայացած Կապանի քաղաքապետի ընտրությունների արդյունքները եւ պահանջում էր դրանք անվավեր ճանաչել: Հիշեցնենք նաեւ, որ ընտրություններում հաղթել էր Արմեն Կարապետյանը, որը իր մոտակա մրցակցից առաջ էր անցել 1256 ձայնով: Մայրաքաղաքից հրավիրված փաստաբան Լեւոն Բաղդասարյանը դատարանում ներկայացրեց այն խախտումները, որոնք իրենց կարծիքով էական ազդեցություն են ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես՝ Գ.Աթաջանյանի ներկայացուցիչը մոտ 4 ժամ ըստ ընտրատեղամասերի անուն առ անուն ներկայացրեց կրկնակի  եւ անչափահաս քվեարկողների, նույնիսկ ընտրացուցակներում առկա մոտ 50 հանգուցյալի անուն ազգանուն, ում անվան դիմաց ստորագրվել եւ քվեաթերթիկ էր տրվել:

Արդյունքում, ստացվել էր 1500 այսպիսի օրինակ: Ոստիկանության Կապանի բաժնի անձնագրային բաժանմունքի պետը, չհերքելով ընտրացուցակներում հանգուցյալների անունների առկայությունը, նշեց, որ եթե դրանց դիմաց կան ստորագրություններ, մեղավորը ՏԸՀ-ի անդամներն են: Նա հերքեց հայցվոր կողմի այն պնդումները, որ քվեարկել են անչափահասներ՝ դատարանին ներկայացնելով տեղեկանք, որ համակարգչային տեխնիկական սխալի պատճառով որոշ ցուցակներում ծննդյան թվերը սխալ են տպագրվել, իսկ երբ Աթաջանյանի փաստաբանը դատարանին միջնորդեց որպես վկա դատական գործընթացին մասնակից դարձնել տվյալ անչափահասներին, դատարանը  մերժեց՝ պատճառաբանելով անձնագրային բաժնի կողմից ներկայացված տեղեկանքը: 

Սա զայրացրեց բողոքարկող կողմին, որն էլ կասկածելով նախագահող դատավոր Համլետ Դավթյանի անաչառությանը՝ բացարկ հայտնեց վերջինիս: Բացարկը անհիմն լինելու պատճառով մերժվեց, որից հետո դատավորը անցավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու: Մինչ վճռի հրապարակումը քաղաքապետի թեկնածու Գ.Աթաջանյանը դատարանի դահլիճում գտնվող իր թիմակիցներին շնորհակալություն հայտնեց «կապանցու թասիբը պահելու համար», հորդորեց նրանց «գնալ իրենց գործին»: Իսկ վճիռը կիսադատարկ դահլիճում ստիպված լսեցին Կապանի քաղաքապետ Ա.Կարապետյանի կողմնակիցները եւ լրագրողները: Վճռով մերժվեց հոկտեմբերի 9-ին կայացած Կապանի ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին հայցը, որը վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:

Հ.Գ. Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը հոկտեմբերի 4-ի  հրամանով  դադարեցրել է «Կապան Թեսթ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Աթաջանյանի  լիազարությունները՝ նրան ազատելով  զբաղեցրած պաշտոնից: Այս կապակցությամբ իրեն ուղղված մեր հարցին Գ.Աթաջանյանը պատասխանեց, որ ինքը ոչ մի պրոբլեմ չի տեսնում, նրան այս գործում նշանակել է ՀՀ վարչապետը, որն էլ ինչ-ինչ պատճառով հիմա ցանկացել է ազատել: «Անկախ ամեն ինչից, մեկ է, ես ընտրությունից հետո դիմում պիտի գրեի աշխատանքից ազատվելու համար, որովհետեւ նման պայմաններում ես չեմ աշխատի»,- ավելացրեց Գ.Աթաջանյանը՝ խոստանալով պայմանների մասին խոսել առաջիկայում:

Արմեն Մկրտչյան

Տպել
1497 դիտում

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել

«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված

Սլովենիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ

Բաղանիս-Ոսկեպար հատվածում սահմանազատման աշխատանքներ են սպասվում. ՆԳՆ-ն հայտնում է ճանապարհի փակ լինելու մասին

Հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Քանանի

Երևանում բախվել են թիվ 38 երթուղու ավտոբուսն ու «Տոյոտա»-ն. կա վիրավոր

Բաղանիս-Ոսկեպար հատվածում Ադրբեջանին ճանապարհ տալու մասին լուրերն ապատեղեկատվություն են

Աբովյանի քննչական բաժինը նոր պետ ունի

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի