Հակամրցակցային. առաջին եւ վերջին

26/10/2018 schedule16:55

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 20-ի համարում

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստը ուշագրավ էր: Հանձնաժողովը իր պատմության մեջ առաջին անգամ քննարկում էր հակամրցակցային համաձայնության փաստ: Բայց ուշագրավ էր ոչ միայն սրանով: Երեկվա այս պատմական նիստը համընկավ երկու հոբելյանների հետ: Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ներկայացրեց իրենց նոր ղեկավարին` Աշոտ Շահնազարյանին, որն այդ պաշտոնում փոխարինեց Ֆելիքս Փիրումյանին: Երեկ նաեւ լրանում էր «Բագրատուր» ընկերության ստեղծման երկրորդ տարին: Ի՞նչ կապ ունեն այս երկու հոբելյանները, եւ ո՞վ է այդ «Բագրատուրը»:

Վերջինս հենց այն ընկերությունն է, որին հանձնաժողովը մեղադրում է հակամրցակցային համաձայնությանը կողմ լինելու մեջ: Ինչո՞ւմն է խնդիրը: Երեւան-Ստամբուլ-Երեւան ավիաչվերթը իրականացնում էին երկու ընկերություններ` հայկական կողմից «Արմավիան», թուրքական կողմից՝ «Ֆլայ էյրը»: Թուրքական ավիաընկերությունն իր թռիչքները իրականացնում էր «Թաուեր թրավել» թուրքական ընկերության պատվերով: Սակայն 2004 թվականի հուլիսի մեկին «Բագրատուր» եւ «Թաուեր թրավելի» միջեւ կնքվում է պայմանագիր, որի արդյունքում վերջինս հանում է իր պատվերը «Ֆլայ էյրից», եւ չվերթ իրականացնող միակ ընկերությունը մնում է «Արմավիան»: Դրա դիմաց «Բագրատուրը» պարտավորվում է արդեն մենաշնորհ ստացած իր բիզնեսից մասհանում կատարել «Թաուեր թրավելին»` վաճառված յուրաքանչյուր տոմսից 50 դոլար:

Եթե ավելի պարզ նկարագրելու լինենք, տեղի է ունեցել հետեւյալը: Երկու սուբյեկտ միեւնույն շուկայում զբաղվում են միեւնույն բիզնեսով: Հանկարծ նրանք համաձայնության են գալիս, որ սուբյեկտներից մեկը իր շուկան զիջի մյուսին եւ փոխարենը առանց աշխատանք թափելու, առանց տնտեսական ռիսկի ստանա թեկուզ քիչ, բայց կայուն, երաշխավորված եկամուտ: Իսկ երկրորդը դառնում է շուկայում մոնոպոլիստ: Սա հակասում է մրցակցության տրամաբանությանը եւ հանձնաժողովի որոշումը` տուգանել «Բագրատուրին» անցած տարվա ընթացքում այս բիզնեսից ստացած հասույթի մեկ տոկոսի չափով, բոլորովին արդարացված էր: Տարօրինակն այն էր, որ այս որոշումը կայացնելուց հետո «Բագրատուրի» նախագահ Բագրատ Ավոյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովից եւ առանց որեւէ դժգոհություն արտահայտելու հեռացավ դահլիճից, չնայած տուգանքի չափը կկազմի ավելի քան մեկ միլիոն դրամ:

Լրագրողների հետ զրույցում Ավոյանը հայտնեց, որ հանձնաժողովի որոշումը դեռ պետք է ուսումնասիրեն եւ եթե համաձայն չլինեն որոշման հետ, ապա կդիմեն դատարան: Սակայն նա ավելի հետաքրքիր բան պատմեց: «Ափսոս ես չգիտեի այս հանձնաժողովի տեղը: Եթե իմանայի, երկու տարի առաջ կդիմեի հանձնաժողովին, որպեսզի ինձ օգնեին»,- ափսոսում էր պրն Ավոյանը: Ինչո՞ւմն է խնդիրը, ի՞նչ օգնության կարիք է ունեցել «Բագրատուրը»: «Ժամանակին «Սիբիրավիան» ամեն ինչ արել է, որպեսզի «Բագրատուրը» չգործի: Կարող եմ փաստերով ասել, որ երկու տարի առաջ նույն օրը տոմսի գինը մոտ 450 դոլար էր:

«Բագրատուրի» եւ «Թաուեր թրավելի» շնորհիվ գները իջան մինչեւ 90 դոլար: Այդ ժամանակ եղել են նաեւ գրավոր հանձնարարություններ, որ ոչ մի գործակալ «Բագրատուրից» չպետք է տոմսեր գնի: Արգելում էին: Մի խոսքով, «Սիբիրավիան» մեզ խեղդում էր»,- պատմում է «Բագրատուրի» ղեկավարը: Սա ի միջիայլոց: Ինչ վերաբերում է երեկվա նիստին, ապա այն առաջին հայացքից պետք է սկուզբունքային գնահատել` առաջին անգամ մրցակցությունը վերահսկող մարմինը քննարկել եւ ապացուցված է համարել հակամրցակցային համաձայնության փաստը եւ պատժել մեղավորներին: Սակայն մրցակցության դեմ իրականացվող Հայաստանում ամենատարածված ոտնձգության այս ձեւը մեզ` սպառողներիս, հանդիպում է ամեն քայլափոխի:

Չնայած այս կամ այն շուկայում իրավական տեսակետից չկա մենաշնորհ, եւ գործում են մի քանի տասնյակ սուբյեկտներ, բայց առանց որեւէ հիմնավորման մեկ օրվա ընթացքում, նույն ժամին հանկարծ տվյալ ապրանքը կամ ծառայությունը զգլիորեն թանկանում է: Իսկ սա ուղղակիորեն նշանակում է, որ տնտեսվարողների միջեւ ձեռք է բերվում հակամրցակցային համաձայնություն: Դրանք, սակայն, հանձնաժողովը քննարկում է ու ուսերը վեր բարձրացնում: «Ապացուցման ենթակա չէ»,- ասում են նրանք: Այս դեպքը մյուսներից տարբերվում է միայն նրանով, որ կար կնքված պայմանագիր: Հանձնաժողովի երեկվա որոշումը կարող է դառնալ հակամրցակցային համաձայնության մասին առաջին եւ վերջին քննարկումը, որը դրական արդյունք տվեց: Սրանից հետո տնտեսվարողները բանավոր համաձայնության կգան, եւ հանձնաժողովը կրկին անզոր կգտնվի:             

Հայկ Գեւորգյան

Տպել
1472 դիտում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել