Իսկ ո՞վ է ասել, որ հնարավոր է «Նաիրիտ»-ը վերագործարկել. սնանկության գործերով կառավարիչ

Որոշ ժամանակ առաջ ՀԺ-ն գրել էր, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցերով հետաքրքրված ներդրողները սնանկության գործերով կառավարչի հետ համաձայնության են եկել, որպեսզի գործարանում աուդիտ անցկացնեն: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշել էր, որ համաձայնությունը ձեռք էր բերվել նոր կառավարության աջակցությամբ: Սակայն դրանից հետո Իսրայելյանը հայտարարեց, որ իրենց թույլ չեն տվել աուդիտ իրականացնել եւ որ սնանկության կառավարիչը, բոլորի քթից բռնած` ֆռռացնում, խաբում է:

«Իսկ ո՞վ է ասել, որ հնարավոր է «Նաիրիտ»-ը վերագործարկել, նման պաշտոնական կարծիք ես չեմ լսել ոչ մեկից»,- այս մասին մեր զրույցում ասաց «Նաիրիտ»-ի սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը:

- Պարոն Ասատրյան, ո՞րն է պատճառը, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցերով հետաքրքրված ներդրողներին չի թույլատրվել ընկերությունում աուդիտ իրականացնել:

- Ո՞վ է նման բան ասել: Աուդիտը թույլատրվել է հրամանով, համապատասխան ծառայություններին ներկայացվել է: Այդ մարդիկ 1 ամսից ավելի է՝ գալիս են: Դա աուդիտ չի, իրենք ներկայացրել էին 100 հոգանոց ցուցակ, գալիս են 13-14 հոգի նախկին աշխատակիցներից: Խոչընդոտ չկա բացարձակ:

Եղել է տեխնիկական հարցերի ոչ ճիշտ կազմակերպում, խոչընդոտ չի եղել: Աուդիտ անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ կառավարությանն էր եւ քանի որ այդ հոլդինգը սնանկության վարույթի հետ առնչություն չուներ, եւ գործընթացները սնանկության մասին եւ հարակից օրենքներով չեն կարգավորվում, հաշվի առնելով, որ սա կառավարության նախաձեռնությունն է եղել, իմ կողմից համապատասխան հրահանգ է կցվել, որպեսզի այդ խմբի մուտքն ապահովի: Եւ ես խնդրել եմ տրամադրել մարդկանց ցուցակ, քանի որ ընթացակարգեր կան հատուկ պահպանվող տարածքներ մտնելու համար:

Այսօրվա դրությամբ պատկերը հետեւյալն է՝ այս ընթացքում գործարանի տարածք տեխնիկական աուդիտ իրականացնելու նպատակով այցելել է թվով 14 մարդ, որոնք հանդիսանում են ընկերության նախկին աշխատակիցներ` սլեսարից բռնած մինչեւ լաբորատոր աշխատող: Եկել են, մեր մոտ ընդամենը ֆիքսվել է նրանց մուտքերն ու ելքերը, օրը 2-3 ժամ առավելագույնը եկել եւ գնացել են:

Ասեմ ավելին՝ ես իրենց ի սկզբանե տրամադրել եմ աշխատասենյակներ, բոլորին զգուշացվել է, որ այս մարդիկ գալու են այստեղ աշխատեն: Աշոտ Գրիգորյանը «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի ներկայացուցիչների հետ այցելել է: Խոչընդոտ չի եղել:

- Իսկ այդ դեպքում, ի՞նչն է խոչընդոտը, որ «Նաիրիտ»-ի նախկին տնօրենը եւ «Եվրոպա-Ասիա բիզնես ֆինանսական կենտրոն» հոլդինգի նախագահը իրենց տված հարցազրույցներում նշում են, որ խոչընդոտ կա:

- Իմ կարծիքը ընդհանուր պրոցեսի հետ կապված ես հայտնել եմ ե՛ւ վարչապետին, ե՛ւ կառավարության աշխատակազմին, ե՛ւ ԱԱԾ-ին, ե՛ւ ՊՎԾ-ին: Ո՞վ է տեսել այդ ներդրումային ծրագիրը, գոյություն չունի այդպիսի բան հոլդինգի կողմից ներկայացված: Հոլդինգի ղեկավարը իր հարցազրույցներում ասում է՝ մեզ կանչել են Հայաստանի կառավարությունից, մեզ տվել են ինչ-որ փաթեթ: Եթե ներդրումային ծրագիր պետք է իրականացվի, ապա դա պիտի լինի շատ մեծ ընդգրկուն քննարկում: Կառավարությունը մեկ նախարարի ստորագրությամբ չի կարող հանդես գալ, որպես «Նաիրիտ»-ի վերագործարկման հետ կապված կողմ:

Ունե՞նք մենք պաշտոնական ինչ-որ բան, որ հնարավոր է համալիր վերագործարկել «Նաիրիտ»-ը: Եւ արդյո՞ք կա մասնագիտական եզրակացություն բնապահպանների կողմից, առողջապահության նախարարության կողմից, ԱԻՆ-ի կողմից: Սա բերելու է հետեւանքներ՝ պետության համար:

Այն ներդրողները, որոնք հետաքրքրություն էին ցուցաբերում առանձին արտադրությունների վերագործարկման հետ կապված, այդ ընկերությունները փաստացի դուրս մղվեցին այս դաշտից` արհեստականորեն, որովհետեւ, երբ Արծվիկ Մինասյանը հոլդինգի հետ հուշագիր ստորագրեց, հոլդինգի նախագահը հայտարարեց, որ վերջ՝ ինքը մտնում է՝ «Նաիրիտ»-ը վերագործարկի: Ռեալ ներդրողներ կային, ովքեր ուզում էին առանձին արտադրությունները վերագործարկել, պրոֆեսիոնալ էին, սրանց նման չէին, որ միայն խոսեն:

Չունենք մենք հստակ պատկեր, որ որեւիցե ուսումնասիրություն է իրականացվել եւ «Նաիրիտ»-ն անվտանգ հնարավոր կլինի վերագործարկել: Իսկ ինչո՞վ ենք մենք ապահովագրված, որ տարածքի բնակիչները դուրս չեն գալու ճանապարհը փակեն, եւ «Նաիրիտ»-ը դարձնեն երկրորդ «Ամուլսար»-ի պատմություն: Հետո էլ, այդ եվրոպական հոլդինգը չի՞ դիմելու եվրոպական դատարան՝ ընդդեմ ՀՀ-ի, հետո կասեն՝ մենք եկանք, այսքան բան արեցինք, մեր ծախսերը հատուցեք: Ու եվրոպական դատարանը, երբ որ հայցը ընդունի այդ մի քանի միլիոնների հարցով, պիտի մեր կառավարությունն էլ ընդունի, ասի՝ սխալվել եմ ու այդ գումարը մուծի: Ի՞նչ ներդրող՝ առանց ծրագիր:

- Նրանք նշում են, որ այս գործընթացը ինչքան ձգձգվում է, այդքան դուք դրանից շատ շահույթ եք ստանում: Կա՞ նման բան:

- Ես ավելի շատ գումար կստանամ, երբ որ գործարանը վերագործարկվի, սա միանշանակ: Եթե ես ուզենամ պրոցեսը երկարացնեմ, դա ինձ ձեռք չի տալիս: Ենթադրենք, ես ընդհանուր ունեմ ստանալու 1 միլիոն դրամ, այդ 1 միլիոնը 1 ամսում ստանա՞լն է լավ, թե մեկ տարում, իհարկե, մեկ ամսում: Երբ որ 2016 թվականի դեկտեմբերին նշանակվել եմ կառավարիչ, իմ ձեռքի տակ եղել է պաշտոնական փաստաթուղթ՝ ստորագրված ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի եւ «Ռոստեխ» ռուսական ընկերության կողմից, որ «Նաիրտի»-ի արտադրությունների վերագործարկման գործընթաց է լինելու: Կոպիտ ասած, ես որ եկել եմ այստեղ, չեմ եկել փտած տրուբա վաճառելու, այլ եկել եմ կոնկրետ ծրագիր իրականացնելու:

Մի բան էլ ասեմ ձեզ, այդ հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, որ ուզում է «Նաիրիտ»-ը վերագործարկի, ինքն իրեն Եվրոպայում համարում է էկոլոգ եւ ճիշտ է անում, որովհետեւ 80-ականների վերջում նա Ստամբուլցյանի հետ միասին եկել եւ պառկել է «Նաիրիտ»-ի դիմաց, որ փակեն: Այն ժամանակ նա փակում էր «Նաիրիտ»-ը, հիմա անհասկանալի պատճառով, հաշվի չառնելով բնապահպանական խնդիրները, ուզում է վերագործարկել: Իսկ ո՞վ է ասել, որ հնարավոր է վերագործարկել, նման պաշտոնական կարծիք ես չեմ լսել ոչ մեկից: Որպես համալիր, ոչ թե առանձին արտադրություններ ես չեմ լսել, որ հնարավոր է գործարկել, չկա նման բան:

Տպել
4091 դիտում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը