«Ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ». Նիկոլ Փաշինյանը՝ գործարարներին

29/10/2018 schedule16:05

Դատելով վերջին օրերին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգից, նա առավել զբաղված է տնտեսական հարցերով: Անցյալ շաբաթ նա խորհրդակցություն էր անցկացրել կառավարության եւ պետական գերատեսչությունների հենց տնտեսական բլոկի ներկայացուցիչների հետ, իսկ հինգշաբթի օրն էլ մասնակցել է «Ներդրումներ եւ առեւտուր» համաժողովի աշխատանքներին, որին մասնակցել են 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առեւտրի եւ արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ: Իսկ դրանից հետո նա աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ:

Անշուշտ, այս հանդիպումների ու խորհրդակցությունների մասին պաշտոնական տեղեկատվությունը բոլորովին բավարար չէ մանրամասները հասկանալու համար: Բայց ակնհայտ է, որ ներքաղաքական իրավիճակի հանդարտացումը առաջին պլան է մղել տնտեսական օրակարգը: Եվ առաջիկայում էլ, հատկապես ԱԺ-ի արձակումից հետո գալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին զուգահեռ, Փաշինյանի համար գերակայելու են տնտեսական բնույթի հարցերի քննարկումները:

Ուզենք թե չուզենք, հայաստանցի շատ գործարարների՝ հատկապես խոշոր կալիբրի եւ կառավարության հարաբերություններում անորոշություններ կան: Եվ դա բնական է: Փոխվել են «խաղի կանոնները», այն էլ փոխվել են կտրուկ ու արմատապես: Եթե նախկինում գործարարների ու պաշտոնյաների միջեւ հարաբերությունները մեծամասամբ կառուցվում էին երկուստեք բիզնես շահերի հիման վրա, ապա հիմա բիզնես շահ պետք է հետապնդի միայն գործարարը: Եվ այդ շահը նա պետք է հետապնդի բոլորովին նոր պայմաններում՝ առանց ստվերային հովանավորչության, այլ գործարարների հետ դաժան մրցակցության պայմաններում եւ առավելագույնս գործի հարկային դաշտում, գործի բաց ու թափանցիկ: Սրանք են խաղի նոր կանոնները, որոնք դժվարությամբ, բայց արդեն դառնում են իրականություն:

Սակայն դա չի նշանակում, որ գործարար աշխարհը չպետք է իշխանության հետ ունենա հարաբերվելու հարթակներ: Գուցե նույնիսկ հակառակը: Հարաբերությունները պետք է լինեն հնարավորինս ինտենսիվ՝ անընդհատ ծագող որոշակի հարցեր արագ եւ օրենսդրորեն լուծելու համար:

Գործարար աշխարհը, թերեւս, արդեն համոզվել է, որ նոր իշխանությունը իր առջեւ նպատակ չի դրել «կուլակաթափ» անել հարուստներին եւ նրանց ունեցվածքը մեջ-մեջ անել գործող իշխանության մտերիմների միջեւ: Նաեւ այս մասին անցյալ շաբաթ խոսել է Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության հաջորդ կարեւոր եւ բացառիկ արդյունքն է, որովհետեւ իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու եւ բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով եւ իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով եւ պոտենցիալով: Այս առումով, մենք, իհարկե, հույս ունենք, որ ներդրումներն էականորեն կավելանան Հայաստանում եւ դրա համար արդեն իսկ կան առաջին նախանշանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Փաշինյանը առիթը բաց չի թողել կրկին ու կրկին խաղի նոր, ըստ էության, ամենակարեւոր կանոնի մասին հայտարարելու՝ իշխանությունը բիզնեսով չի զբաղվելու:   

«Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր: Սա, իհարկե, գործընկերության մեր պայմանն է եւ առաջարկը բոլոր ներդրողներին: Ընդհանրապես, ՀՀ-ում շատ կարեւոր ենք համարում աշխատանքի խրախուսումը: Երկու օր առաջ Ազգային ժողովում ելույթի ընթացքում ասացի, որ գործարար հմտությունն առանձնահատուկ տաղանդ է եւ շնորհք: Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ եւ մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել եւս՝ վարչապետի կարգավիճակում: Ընդհանրապես համարում եմ, որ աղետ է այն երեւույթը, երբ որեւէ երկրում պետության ղեկավարը զբաղվում է գործարարությամբ, ներգրավված է բիզնես շահերի մեջ: Կարծում եմ, որ դա իսկապես ամենաառաջին նախապայմանն է բիզնես միջավայրը խաթարելու համար: Այնպես որ, բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարեւոր նախապայմանն է, որ դուք ազատ եւ լիարժեք կարողանաք Հայաստանում իրացնել ձեր գործարար տաղանդը: Այստեղ ներկա գործարարությամբ զբաղվողների կենսագրությունն ապացուցել է, որ գործարար տաղանդ ունեցող մարդիկ եք, եւ մենք ձեզ հրավիրում ենք ձեր տաղանդը ներդնելու Նոր Հայաստանի նոր տնտեսության կառուցման գործում»,- հայտարարել է Փաշինյանը:

Տպել
3329 դիտում

Իր անցած ճանապարհի բոլոր հատվածներում ոստիկանությունը միշտ եղել է պետականության հիմնասյուներից մեկը. ՆԳ նախարարի տեղակալ

Իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում և ԲԿ-ներից մեկում. ՔԿ

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է 125.000 դոլար կաշառք ստանալու մեջ. գործի նյութերը դատարանում են

Վթարի պատճառով Լոռու մարզի մի մասում ջրամատակարարումը դադարեցվել է. կվերականգնվի վաղը

Իվա Մարությանի ընկերուհի լինելը դեռ չի նշանակում հասկանալ կանաչապատումից. Անի Խաչատրյան

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու դի

Ձեզ վրա էլ քրեական գործ կա կնոջ նկատմամբ բռնության համար․ Անի Խաչատրյանը՝ Պեդրո Զարոկյանին

Վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը. տարածքը սահմանազատվել է (լուսանկարներ)

Սի Ծինփինը ուկրաինական ճգնաժամի կարգավորման չորս սկզբունք է առաջարկել

«Անձի երկվություն ունեք», «Ես խուլ եմ ձեզ համար»․ քաղաքապետն ու Վարդանյանը՝ «Ազգային առաջընթաց»-ի ավագանու անդամին

Տիգրան Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին

Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորությունը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է

Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը

«Տիմոշա» ընկերության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում», ապրանքատեսակը հետ կկանչվի վաճառքից

Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերվել է քաղաքապետարանին

Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում

Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի ակումբային առաջնության հաղթող

Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջված հայտնվել ձորակում

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցությունը նոր ղեկավար ունի

Մեկ տարում մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին. դատախազ. 1Lurer

Ոստիկանությունը միշտ քաղաքացու իրավունքների պաշտպանության և հասարակական կարգի ապահովման առաջնագծում է. Ղազարյան

Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի մի մասի գազամատակարարումը

ԱԺ պատգամավորի նկատմամբ խուլիգանություն կատարած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, վերջինս ձերբակալվել է

Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի, շարունակեք քֆուր հավաքել. Սաֆարյան

Հրդեհ Արտենի գյուղում. տարհանվել են քաղաքացիներ

ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի հետ պատերազմ, սակայն հնարավոր բոլոր ձևերով կպաշտպանի Իսրայելին. Քիրբի

Հրդեհ Լոռու գյուղերից մեկում. այրվել են անասնագոմն ու կուտակված անասնակերը

Եթե իրավապահները չաշխատեն, իրենց մեթոդով կխոսենք հետները՝ պադեզդներում ծեծելուց մինչև զուգարանում մարդ սպանելը. Մկրտչյան

Ընթացքի մեջ են «Մերգելյան» զբոսայգու վերականգնման ու բարեկարգման աշխատանքները (տեսանյութ)

ԱՄՆ քաղաքացու նկատմամբ Պռոշյան փողոցում զինված ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է

Ամասիայի «Սնղ» հանդամասի գետում ավտոմեքենա է արգելափակվել

Ձերբակալվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն»-ի բուժքույրը․ ինչ է հայտնաբերվել նրա ներքնազգեստից (լուսանկար)

Եկեղեցուն դուր չի գալիս «զուգընկեր» տերմինը՝ դրա ետևում տեսնելով նաև միասեռականներին. իրականում ում է այն վերաբերում

Տաջիկստանը վիզային ռեժիմ է սահմանել Թուրքիայի քաղաքացիների համար

Անչափելի է զգացողությունը, որն ունենում է այն մարդը, ով տալիս է այդ գումարը․ կայացել է «Իմ քայլ»-ի բարեգործական ընթրիքը

Քննչական գործողությունները կատարելուց հետո Սամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ. Ռուբեն Մելիքյան

Կողմերը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ Գերմանիայում ՀՀ դեսպան

«Կիա»-ն բախվել է քարե պարսպին․ 32-ամյա վարորդը հիվանդանոցում է, մեքենայում գտնված վերջինիս մայրը մահացել է

Սևանից՝ Չկալովկային հարող հատվածից, 184 հատ խեցգետնաորսիչ է դուրս բերվել