Բժշկական համալսարանում ճանճը փիղ են սարքել, եւ դա սադրանք է նաեւ իմ դեմ. Արսեն Թորոսյան

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրեն Նարեկ Վանեսյանն այլեւս չի պաշտոնավարի, նա կազատվի սեփական դիմումի համաձայն: Տեղեկությունն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Որոշման պատճառը բժշկական համալսարանում տեղի ունեցած միջադեպը չէ, ինչը վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից էր դարձել եւ ինչը նախարարի գնահատմամբ ընդամենը ճանճը փիղ սարքելու օպերացիա ու շոու էր: Վանեսյանի ազատման դիմումը կապված է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության հետ: ՄԻՊ-ը նախ անդրադարձել էր կենտրոնում իր կամքին հակառակ պահվող հիվանդի խնդրին, ապա հայտարարել, որ Վանեսյանը փորձել է միջամտել ՄԻՊ աշխատակազմի գործերին, ինչը քրեորեն պատժելի արարք է:

«Ես դեպքի մանրամասներին ծանոթացել եմ, հակասական կարծիքներ կան, բայց ամեն դեպքում ինչ-որ խոչընդոտում (ՄԻՊ աշխատանքներին-խմբ.) իմ կարծիքով եղել է, որը անթույլատրելի է, եւ ես համարում եմ, որ նման դեպքերը պետք է բացառվեն: Այսինքն՝ ՄԻՊ աշխատակազմի գործունեության մեջ խոչընդոտներ չպետք է լինեն: Հուսով եմ՝ մարդու իրավունքների պաշտպանը ինչպես մեր ոլորտում է հետեւողական մարդու իրավունքների պաշտպանությանը, նույն կերպ էլ մյուս ոլորտներում կլինի: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է Բժշկական համալսարանում Վանեսյանի մասնակցությամբ միջադեպին, որի վերաբերյալ բաց նամակ էր ուղղվել վարչապետին՝ ռեկտոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ, Թորոսյանը նկատեց, որ եղածը չափազանցնելու պատճառները նաեւ իր հետ են կապված, քանի որ առողջապահության նախարարությունը հայտ է ներկայացնում վերահսկողություն ունենալ բուհի մասնագիտական կադրերի պատրաստման գործընթացում: «Նման միջադեպեր Բժշկականում օրական տասը հատ լինում է, ոչ մեկն այդպիսի արձագանք չի ստանում: Դա կոնկրետ կազմակերպված սադրանք է նաեւ իմ անձի դեմ»,- ասաց նա:

Մեջբերելով նշված բաց նամակից մի հատված, նախարարը կարծիք հայտնեց, որ հոգեբուժական կենտրոնի անբասիր կեսագրությունն ու վարքը կարեւորելուց առաջ ճիշտ կլիներ հիշել նաեւ անցյալն ու մեղքի սեփական բաժինը: Արմեն Մուրադյանը, հիշեցնենք, ռեկտորի պաշտոնում նշանակվելուց առաջ առողջապահության նախարարն էր:

«Հարգարժան պարոն վարչապետ, համալսարանի համար նման դրսեւորումը հատկապես մտահոգիչ է՝ նկատի ունենալով, որ Նարեկ Վանեսյանը զբաղեցնում է ԱՆ հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ՓԲԸ տնօրենի պաշտոնը: Բժշկական հաստատություն, որը կարեւորագույն դեր ունի հանրապետության հոգեբուժական օգնության եւ սպասարկման պատշաճ կազմակերպման եւ իրականացման գործում եւ որի ղեկավարն անբասիր կենսագրություն եւ վարքագիծ պետք է դրսեւորի՝ օրինակ դառնալով ապագա բժիշկների եւ հատկապես հոգեբույժերի համար»,- բարձրաձայն կարդաց Արսեն Թորոսյանը եւ ավելացրեց. «Ուրեմն, Նուբարաշենի հոգեբուժարանի (այժմ՝ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն») «անբասիր կենսագրությամբ եւ վարքագծով» նախկին տնօրենների շնորհիվ, օրինակ նույն Մուրադյան Արմենի ղեկավարման տարիներին, քաղցրավենիք է գնվել չորս անգամ բարձր գնով, տասնյակ միլիոնների ջուր է գողացվել հարեւան հիմնարկների կողմից, որը բացահայտվել է միայն վերջին շրջանում՝ տնօրենի փոփոխությունից հետո»,- նկատեց նախարարը:  

Շարունակելով ներկայացնել բուժհաստատության կառավարման ոլորտում նախկինում եւ այժմ տեղի ունեցողը, նա ասաց, որ Վանեսյանի պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում հիմնարկը շատ լավ է աշխատել. «Միայն 2017-2018 թվականների ընթացքում Նուբարաշենի հոգեբուժարանում մոտ մեկ միլիոն դրամի վերնաշապիկ, փողկապ, հուշանվեր, հարդաջուր, օծաջուր եւ փողկապ էր գնվել: 40 հեռախոս էր գնվել, որ մեկ հատ iPhon 8 վերցնեն: Այս ամեն ինչը հիմա վերականգնվում է բժշկական կենտրոն՝ նախկին տնօրենի կողմից: Վերջին տասը տարիների ընթացքում հոգեբուժարանում առաջին անգամ վերանորոգում է արվում, մանկական բաժանմունքի ծրագրեր են գրվում, արեւային կայան է տեղադրվում, այսինքն՝  այնպիսի բաներ են արվում, որ երբեւէ որեւէ մեկի մտքով չի անցել, այդ թվում նախկին նախարարների, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրել այդ բժշկական հիմնարկների աշխատանքների համար: 82 միլիոն դրամ պարտքից 50 միլիոն արդեն փակվել է»:

«Ինչ վերաբերում է շոուին, բաց նամակի տակ ստորագրողների մի մասին կանչել են, ստորագրել են տվել, մի մասը հրաժարվել է, ստորագրողներից որոշ մարդիկ ընդհանրապես Հայաստանում չեն եղել ու չեն մինչեւ հիմա: Դա ֆիքսենք: Հետեւաբար՝ ես կարծում եմ, որ դա կազմակերպված էր, այդ թվում՝ իմ դեմ, որովհետեւ մենք հիմա փորձում ենք Բժշկական համալսարանի վրա որոշակի վերահսկողություն սահմանել՝ խորհրդի կազմում մեր ներկայացուցիչները ունենալու ձեւով, ինչպես նաեւ ընդհանրապես քաղաքական առումով բժշկական համալսարանի տված կադրերի մասնագիտական ունակությունների վրա հսկողություն վերցնելով, ինչպես շատ երկրներում է, որովհետեւ առողջապահության նախարարությունն է ստանում այն բոլոր մեղադրանքները, կապված օրինակ ոչ կոմպետենտ բժիշկների հետ, բայց առողջապահության նախարարությունը ոչ մի ազդեցություն չունի այդ գործընթացի վրա: Հետեւաբար՝ մենք քայլեր ենք ձեռնարկելու, որ բժշկական համալսարանի ավարտական քննություններից սկսած մինչեւ օրդինատուրաներ եւ այլն, լինեն առողջապահության նախարարության հսկողության տակ»,- հավելեց առողջապահության նախարարը:

Անդրադառնալով հոգեբուժական կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանի դեմ բաց նամակին՝ գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ դրա հեղինակները կամ դրա տակ ստորագրողները թավշյա հեղափոխության օրերին լուռ էին, երբ ծեծի էին ենթարկել իրենց գործընկերոջը: «Ու մի բան էլ եմ ուզում ասել այդ ստորագրողներին, որ կոչով վարչապետին են դիմում մի շատ թեթեւ միջադեպի համար. երբ ապրիլի 23-ին իրենց կոլեգային ծեծում էին Աբովյան փողոցի վրա, չեմ հիշում մի հատ այդպիսի կոչով դիմած լինեին գործող իշխանություններին, ասեին՝ ինչու եք մեր կոլեգային ծեծում, դա անթույլատրելի է: Սա պարզապես ֆիքսենք, որ հասկանանք մարդկանց մոտիվները»:

Տպել
4662 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին