ՀՀ Առողջապահության Նախարարության պաշտոնական արձագանքի հետքերով

Հարգանք տածելով ԱՆ-ի հանդեպ որպես պետական ինստիտուտի, այնուամենայնիվ վերապահումով ենք մոտենում այդ կառույցի կողմից  27.10.2018թ.  http://armtimes.com/hy/article/147182 կայքում զետեղված հոդվածում բարձրացված հարցերի արձագանքողներին: Նրանք պետք է որ լավ իմանային, որ Արամ Քոչարյանի հնչեցրած կարծիքները ոչ միայն ճշտված են և իրականությանը մոտ, այլ ունեն բավականին կշիռ և արժեք հանրության շրջանում։ Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքում Գելլափ Ինթերնեյշնլի կողմից «դվոյեչնիկ»  գնահատվածները պիտակավորելով Արամ Քոչարյանի խոսքը նման ձևով, չեն դառնում «գերազանցիկ»: Անգամ գյուղական բուժկետի աշխատակիցը գիտի, որ մի «դվոյեչնիկը» փչացնում է ողջ դասարանի առաջադիմությունը, ինչից պետք է հետևություն անեն բոլորը: Ուստի ԱՆ արձագանքը կամ հապճեպ է, կամ դիսկուսիայի պարզունակ հնարք, երբ ընդդիմախոսը իր վրա է վերցնում իրեն չվերագրվածը և հերքելով դա տպավորություն է ստեղծում, որ հերքում է ամբողջը: Դա կարելի էր անել առանց ընդդիմախոսի ասածներին նսեմացնող գնահատական տալու:

Այդ հոդվածում  նշույլ իսկ չկար ներկայիս նախարարի դարակազմիկ լինելու մասին։ Հոդվածը կասկած չի թողում, որ Պետպատվերի ամենախոշոր տարօրինակ վերաբաշխումը տեղի է ունեցել տարիներ առաջ, իսկ մենք գիտենք, թե ո՞վ է եղել Թորոսյանը մինչև հեղափոխությունը: Այդ ժամանակ նա սովորում էր ասպիրանտուրայում և չէր կարող մասնակից լինել դրան: Հուսով ենք, որ նա ընդամենը այսօր կօգնի համապատասխան գերատեսչություններին պարզաբանելու՝ արդյոք եղե՞լ են այդ ժամանակ ուրիշների հաշվին անձնական շահագրգռվածությամբ Պետպատվերի վերաբաշխումներ: Եվ եթե այո, ապա պետք է արձանագրվի այդ փաստը, որպեսզի պետությանը և մեր նմաններին դատարանների միջոցով փոխհատուցվի հասցրած վնասները:

Հոդվածում նշված էր, որ բուժհաստատությունների հաշվին ապահովագրական ընկերությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծելը տեղի է ունեցել 2 տարի առաջ և նույն տրամաբանությամբ պետք է ճշտել, թե եղե՞լ են արդյոք անձնական բիզնեսի համար ոլորտը ծառայեցնելու փաստեր և կարտելային համաձայնություններ: Քանի որ եթե այդ ամենը տեղի է ունեցել թեկուզ «բարի նպատակներով», ապա հեղինակները վնաս են հասցրել առողջապահության զարգացմանը, իսկ դա ազգային անվտանգության խնդիր է:

Բոլորս էլ գիտենք այս ամենի հետ Ա. Թորոսյանը կապ չուներ։ Նա այդ ժամանակ ընդամենը զբաղված էր սև փիարի կիրառմամբ և «Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ին ստուգելու կոչերով նամակներ տարբեր ատյաններ ուղղելով:

Իսկ կա՞ արդյոք նրա գործողություններում այսօր շարունակվող անձնավորված մոտեցում, թե ոչ։ ԱՆ-ի մամուլի ծառայությունը մինչև հերքելը պետք է ծանոթ լիներ իր ղեկավարի հայտարարություններին, որ չի կարելի Պետպատվերի պայմանագրային գները տարվա կեսից փոխել, այն էլ նվազեցման ուղղությամբ: Իսկ այդ նվազեցումը տեղի ունեցավ մեր մասով սույն թվականի հուլի՛ս ամսին։

Ինչ վերաբերվում է նախարարի պատրաստ լինելուն քննարկել հարցերը՝ եթե այդ քննարկումը տեղի է ունենալու նախորդի ֆորմատով, ապա մենք ժամանակ վատնելու տրամադրվածություն չունենք։ Քննարկումը չպետք է լինի սովետահոտ «գալոչկա» և նորից կրի իմիտացիոն բնույթ, երբ որ նույն դահլիճում հավաքվում են 200 գյուղական ամբուլատորիաների և օրգանների տրանսպլանտացիայով զբաղվող կենտրոնների ղեկավարներ միաժամանակ։ ԱՆ-ի մամուլի ծառայության հնչեցրած գործընկերային առողջ հարաբերությունները մենք հասկանում ենք այսպես. քննարկումները պետք է տեղի ունենան եթե ոչ պերսոնալիզացված, ապա գոնե ոլորտային և մինչև որոշումներ կայացնելը՝ նախորդի սխալներն ուղղելուց հետո և ցանկալի է հրապարակային: Ուստի կոչ ենք անում.

  1. Միայն մեր ոլորտի մասով վերադարձնել մինչև 2016թ.-ի վերջին եռամսյակը գործող պայմանագրային գները՝ թույլ տալով դրանով, որ Շիրակի մարզի բնակչությունը Պետպատվերի «բարաթը ձեռը» տեղում հետազոտվի, այլ ոչ թե տարածքին բնորոշ ցրտաշունչ ձմռանը 20 000 դրամ ծախսելով իր հիվանդին հասցնի Երևան:
  2. Դրանից հետո սկսել քննարկումներ գների փոփոխության վերաբերյալ և այդ դեպքում մենք կպատմենք նախարարին, թե ինչպե՞ս է իր դպրոցական տարիներին մեր ոլորտ ներմուծվել առաջին Պետպատվերը, ի՞նչ ուղեղներ են աշխատել գները հիմնավորելու համար, ե՞րբ և ինչու՞ է դրանից հետո տեղի ունեցել մեզ վերաբերվող առաջին գնային փոփոխությունը, քանի որ այդ ժամանակ նախարարն արդեն սովորում էր ասպիրանտուրայում և էլի կարող է չհիշել:
  3. Իսկ ինչու՞ միայն մեր ոլորտի գները վերանայվեն, որովհետև եթե բոլորը լռում են, ուրեմն բոլորի մոտ «լոխ լավա» կամ էլ չեն համարձակվում ընդդիմանալ, որպեսզի ինչ-որ պատրվակով չպատժվեն:

Կոչ ենք անում ԱՆ մամուլի ծառայությանը այս անգամ ուշադիր կարդալ մեր այս արձագանքը։

ԱՆ պատասխանի մեջ կա ընդամենը մի ռացիոնալ մաս, որը վերաբերվում է մեր գործունեությունը շարունակելուն և քանի որ մենք կարիք չունենք «դուզ» խոսքի, ապա ԱՆ-ի պատասխանի տողերի արանքում հասկացել ենք, որ մեզ կարող է թույլատրվի այն վերսկսել։

Հաշվի առնելով այս հանգամանքը Արամ Քոչարյանը մեկնել է Գյումրի՝ շարունակելու արգելված լիցենզավորված գործունեությունը, այսինքն կուտակված հիվանդներին հետազոտելու, և վերադառնալուն պես եթե գրածին հավելելու բան ունենա, ապա դա կանի:

 Հարգանքներով՝

«Ուլտրաիմիջինգ»  ԲԿ

http://www.ultraimaging.am

Տպել
4326 դիտում

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան