ՀՀ-ՌԴ հարաբերություններում չկան պատմական կաղապարները․ ՀՀ դեսպանը պատասխանում է Բոլթոնին

Հայ-ռուսական հարաբերություններում չկան եւ չեն կարող լինել որեւէ պատմական կաղապարներ։ Այս մասին «Էխո Մոսկվի»–ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունը։

Հայաստան այցի ժամանակ Ջոն Բոլթոնն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ առաջարկել է Փաշինյանին գնել ամերիկյան, և ոչ ռուսական ռազմատեխնիկա։ Նա նաեւ խորհուրդ էր տվել Հայաստանին հրաժարվել «պատմական կաղապարներից» եւ ամրապնդել իր ինքնիշխանությունը։

«Հայ-ռուսական հարաբերությունները հիմնված են ազգային շահերի վրա եւ ունեն խորը արմատներ։ Այստեղ ոչ մի պատմական կաղապարների մասին խոսք անգամ լինել չի կարող։ Իսկ վերջին տարիներին այդ հարաբերույթունները զարգացել են շատ պոզիտիվ ու հենց հաշվի առնելով փոխադարձ շահերը», - ասել է դեսպանը։

Դեսպանը նշել է, որ Բոլթոնի հետ Երեւանում հանդիպմանը ՀՀ ղեկավարության կողմից զենք ձեռք բերելու հարց չի քննարկվել` դա բանակցությունների թեմա չի եղել։ «Բոլթոնը հարցազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից զենքի վաճառքի խոչընդոտները վերացնելու հավանականության մասին»,– ասաց դեսպանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է միայն այդ առաջարկը դիտարկելու պատրաստակամության մասին։

«Նախևառաջ, առաջարկություններ չեն եղել։ Երկրորդ, պետք է հաշվի առնել, որ զենքի շուկան, մի կողմից, սովորական շուկա է, բայց կան որոշակի ռազմատեխնիկական իրողություններ։ Մենք շատ սերտ համագործակցում ենք այդ բնագավառում Ռուսաստանի հետ, մեր զինված ուժերը, սպաները սովոր են ռուսական զենքին, սպասարկմանը, և մենք համապատասխան պայմաններ ունենք»,– ասաց Տողանյանը։

Դեսպանը հիշեցրեց, որ Հայաստանը հնարավորություն ունի զենք գնել ներռուսական գներով։ «Արտահանման վարկի պայմանագիր գոյություն ունի, անցած տարիների ընթացքում Հայաստանն օգտվել է 200 մլն դոլարի վարկից, այնուհետև բացվել է 100 մլն դոլարի երկրորդ գիծը»,– ասաց Տողանյանը՝ հավելելով, որ պետք է շարունակել այդ դրական ձեռնարկումները։

Հիշեցնենք, որ Բոլթոնի հայտարարությանը Երեւանում հոկտեմբերի 28-ին բավականին կտրուկ արձագանքել էր նաեւ ՌԴ ԱԳՆ-ն՝ որակելով այն Հայաստանին ներքին գործերին խառնվելու փորձ եւ բացահայտ ոչ նրբանկատ դիվանագիտական քայլ։

Տպել
2581 դիտում

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին