Պոլյուս ենք փոխում. Հայաստանը այլեւս ռուսամետ չէ

30/10/2018 schedule14:15

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Հնդկաստանում մեծ հարգանք վայելող մարդկանցից մեկը` 84-ամյա Բհարիոն Սինգհ Շեխավատը, ս/թ հոկտեմբերի 6-ին Հայաստանի Ազգային ժողովում իրեն ցուցադրած ընդունելությունը ամենայն հավանականությամբ երկար կհիշի: ՀՀ ԱԺ-ում Հնդկաստանի փոխնախագահի  ելույթին սպասում էին բազմաթիվ դատարկ աթոռներ եւ միայն հատուկենտ պատգամավոր: Հնդկաստանն այսօր ունի շատ կարեւոր եւ աստիճանաբար մեծացող աշխարհաքաղաքական դեր, միջազգային մեծ հեղինակություն, հանդիսանում է աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող ժողովրդավարական երկիրը եւ ի հավելումն այդ ամենի հավակնում է դառնալ ՄԱԿ-ի ԱԽ անդամ: Սա նշանակում է, որ Հայաստանի նման երկրի համար Հնդկաստանի նման բարեկամ ունենալը մի քանի տարի հետո կարող է շատ ավելի կարեւոր նշանակություն ունենալ, քան նույնիսկ այսօր:

Այսինքն, երբ Հնդկաստանի փոխնախագահը գնում է Ազգային ժողով՝ այնտեղ ելույթ ունենալու համար, ապա ԱԺ նիստերի դահլիճը, եթե ոչ տարրական քաղաքավարությունից, ապա առնվազն այս հաշվարկներից ելնելով, ուղղակի չի կարող դատարկ լինել: Սակայն Հայաստանի Ազգային ժողովի դեպքում միշտ չէ, որ կիրառելի են քաղաքական օրինաչափություններն ու տրամաբանությունները: Գաղտնիք չէ, որ ՀՀ ԱԺ պատգամավորների մեծ մասը կյանքի ու քաղաքականության բոլորովին այլ օրենքներով է շարժվում: Հայ պատգամավորները Հնդկաստանի փոխնախագահին իրենց դեմքն ու «յուրահատուկ» վերաբերմունքը ցույց տվեցին, որից հետո էստաֆետը հանձնեցին ՀՀ ԱԳ նախարարությանը, քանի որ այդպիսի ընդունելության հետեւանքները վերացնելու պարտականությունը, բնականաբար, ընկնում է դիվանագետների վրա:

Վերջիններս, ի դեպ,  չափազանցված են համարում ԱԺ նիստերի դահլիճի դատարկության մասին լուրերը, թերեւս դրանք շրջանառությունից հանելու միտումներով, եւ գտնում են, որ ԱԺ «ոչ այնքան լի» դահլիճը որեւէ կերպ չի փչացնի հայ-հնդկական երկկողմ հարաբերությունները: ՀՀ ԱԳ նախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը  փոխանցում է, որ ըստ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի, Հնդկաստանի փոխնախագահը եւ նրա հետ Հայաստան ժամանած պատվիրակության բոլոր անդամները մեր երկրից հեռացել են ջերմ եւ բարեկամական զգացումներով: Այնուամենայնիվ, նկատենք, որ եթե ԱԺ-ում տեղի ունեցածը իսկապես չի ազդել հայ-հնդկական հարաբերությունների վրա, ապա միայն այն բանի շնորհիվ, որ ՀՀ դիվանագետներին

օգնության է հասել Հայաստանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» սեմինարը: Սեմինարը տեղի էր ունենում Հնդկաստանի փոխնախագահի այցին զուգընթաց, ինչը հայկական կողմին հնարավորություն է տվել Բհարիոն Սինգհ Շեխավատին բացատրել, թե իբր պատգամավորների մեծ մասը դահլիճում չէ, քանի որ մասնակցում են «Ռոուզ-Ռոթ» սեմինարին: Եւ թերեւս հենց այս բացատրությունն է հիմնականում դեր խաղացել, որպեսզի Հնդկաստանի փոխնախագահը չհրաժարվի այցի ծրագրից, ինչը մեխանիկորեն լարվածություն կմտցներ Հնդկաստանի հետ Հայաստանի հարաբերություններում, եւ ելույթ ունենա ՀՀ ԱԺ աթոռների համար: 

Նախագահը զվարթ էր

Հնդկաստանի խորհրդարանի պատգամավորներից մեկը` Չանդան Միթրան, որ փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատին ուղեկցելիս է եղել Հայաստան եւ  Բելառուս կատարած այցերի ընթացքում, օրերս անդրադարձել է այդ այցերին ու իր տպավորությունները ներկայացրել Հայաստանից ու Բելառուսից: Հայտնի չէ` դիվանագիտական, թե այլ նկատառումներով, պատգամավորը ընդհանրապես չի անդրադարձել Շեխավատի ՀՀ ԱԺ-ում ունեցած հանդիպումներին ու ելույթին: Փոխարենը, սակայն, մի շարք ուշագրավ մանրամասներ է ներկայացրել նրա մյուս հանդիպումներից, ինչպես նաեւ համեմատություն անցկացրել Հայաստանի ու Բելառուսի միջեւ:

Վերջինիս մասին պատգամավորը գրում է. «Բելառուսը ակնհայտորեն ռուսամետ եւ հակաարեւմտյան քաղաքականություն է վարում` վախենալով ԱՄՆ-ի կողմից հրահրվող գունավոր հեղափոխություններից: Այստեղի խորհրդարանի նախագահը  մեզ հայտնեց, որ Բելառուսի ժողովուրդը չի վստահում «քայքայիչ» ընդդիմությանը, այդ պատճառով էլ միայն մեկ պատգամավոր են ընտրել ընդդիմությունից: Սակայն Բելառուսը բարգավաճող երկիր է եւ նրա աշխույժ տնտեսությունը կարծես թե երաշխիք է ընդդիմության «քայքայիչ» գործողություններից զերծ մնալու համար»: Այնուհետեւ Չինդան Միթրան  շարունակում է. «Ի տարբերություն Բելառուսի, Հայաստանը ավելի աղքատ է եւ վճռականորեն ոչ ռուսամետ»:

Հետաքրքիր է, որ ՀՀ բարձրագույն իշխանությունները Հնդկաստանից ժամանած պատվիրակության մոտ չեն հպարտացել կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն իրականացնելու իրենց շնորհքով, եւ պատվիրակության անդամների մոտ տպավորություն է ստեղծվել, թե Հայաստանը ավելի պակաս ռուսամետ է, հետեւաբար` ավելի շատ արեւմտամետ: Ինչեւէ, Հայաստանից հնդկական պատվիրակության այս անդամի ստացած ամենասուր տպավորությունները կապվում են կրոնի ու եկեղեցիների, ինչպես նաեւ մարդկանց հետ: «Պարզվում է՝ հայերը աշխարհի ամենապայծառ եւ կայտառ ժողովուրդներից են, իսկ հայ կանայք անկասկած աշխարհում ամենագեղեցիկների շարքում են»,- գրում է պատգամավորը, որի վրա մեծ տպավորություն է գործել նաեւ Ռոբերտ Քոչարյանի զվարթությունը:

Քոչարյանը, մասնավորապես, Շեխավատի հետ հանդիպումը սկսելուց առաջ խնդրել է իրեն ծանոթացնել Հնդկաստանի փոխնախագահի մամուլի գծով խորհրդականի հետ, որի անունը Կըլ Քոչար է: «Նա բացատրեց, որ հայերեն Քոչարյան նշանակում է Քոչարի որդի, եւ հետաքրքրվեց, թե արդյոք պարոն Քոչարը Հայաստանի հետ որեւէ առնչություն ունի: Սակայն քանի որ Կըլ Քոչարը եվրոպական ոչ մի բանի հետ որեւէ առնչություն չունի, ամեն ինչ ավարտվեց  Ռոբերտ Քոչարյանի հիասթափությամբ»,- գրում է հնդիկ պատգամավորը: Ի դեպ, վերջինիս հոդվածից տեղեկանում ենք նաեւ, որ Հնդկաստանի փոխնախագահը Հայաստանին 60 տրակտոր նվիրելու ժամանակ Դավիթ Լոքյանին հորդորել է հանկարծ այդ տրակտորները կոլեկտիվ կարգով չսեփականաշնորհել. «Քանի դեռ ֆերմերները չեն համոզվում, որ տվյալ հողն ու իրը իրենց սեփականությունն են, հոգ չեն տանում դրանց մասին, եւ այս տրակտորների նվիրաբերումը անիմաստ կդառնա, եթե դրանք անհատների չտրվեն եւ նորմալ խնամքի չարժանանան»,- Լոքյանին ասել է Բհարիոն Սինգհ Շեխավատը:

Հ.Գ. Հակամարտությունների գծով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա համագործակցության մակարդակը պատգամավորն իր հոդվածում ներկայացնում է այսպես. «Հայաստանը աշխարհի այն քիչ երկրներից մեկն է, որը միանշանակորեն պաշտպանում է Քաշմիրի հարցում Հնդկաստանի դիրքորոշումը: Դրա դիմաց Հնդկաստանը, իսլամական համերաշխությանը հակադրվել չցանկանալով հանդերձ, շարունակում է չեզոք դիրքորոշում պահպանել այն փաստի առթիվ, որ Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանին պատկանող  Լեռնային Ղարաբաղը, ինչը ինքնին արդեն բավական է Հայաստանի համար»:

Աննա Հակոբյան

Տպել
1103 դիտում

Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ

Քանի մարդ է ձերբակալվել Բագրատաշենի մոտ ցուցարարների ու ոստիկանների միջև բախման ընթացքում

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են

Շոյգուի տեղեկալը կալանավորվել և ուղարկվել է քննչական մեկուսարան. ինչով է նա հայտնի և ինչում է մեղադրվում

Անդադար աշխատել եմ՝ հասնելու նրան, որ պարոն Ալիևի հանդեպ գործողություններ և պատժամիջոցներ կիրառվեն. ֆրանսիացի պատգամավոր

Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայոց ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր

Մեր ազգը ենթարկվեց զանգվածային կոտորածների, ցավոք, սա չի դադարում լինել առօրյա մարտահրավերներից մեկը. Ալեն Սիմոնյան

ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Միմյանց բախվելուց հետո ավտոմեքենաները հրդեհվել են՝ վերածվելով մոխրակույտի. խոշոր վթար Գյումրիում (լուսանկարներ)

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Քաղաքացիների իրավունքների ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականցվում․ ՄԻՊ-ը՝ Տավուշի դեպքերի մասին

Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ են նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար. ՀՀ նախագահ

Ոճրագործությունների չդատապարտումը հանգեցնում է ավելի բացասական երևույթների, ինչպես ԼՂ բնակիչների տեղահանումն էր․ ՀՀ ՄԻՊ

Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Եվրոպական խորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ

Ադրբեջանի և Հայաստանի կողմից առանց արտաքին միջամտության համաձայնության հասնելը չափազանց կարևոր է. Հուլուսի Քըլըչ

Արդեն ունենալով անկախ պետություն՝ պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Ավինյանի ուղերձը

Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը միասին ապագա կառուցելն է. Էրդողանը 1915-ի իրողությունը ժխտող ուղերձ է հղել

Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Ֆրանսիայի դեսպան

Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. Անահիտ Մանասյանի ուղերձը

21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ

Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Թասմագամբետով

Նիկոլ Փաշինյանն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները հարգանքի տուրք են մատուցել 1,5 միլիոն հայերի հիշատակին (լուսանկարներ)

Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (լուսանկարներ)

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել