Հետեւություններ.  իշխանափոխության դասեր ուսանողությանը

30/10/2018 schedule14:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 21-ի համարում

Դեռ երկու ամիս առաջ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրավոր դիմել էր Պետական համալսարանի ռեկտորին՝ ուսանողության հետ հանդիպելու համար: ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսովիչ Մարտիրոսյանն Արամ Սարգսյանի դիմումին ի պատասխան նրան հուզիչ մի նամակ է գրել, ուր պատմելով իր ծանր կյանքի մասին՝ վերջում նրբանկատորեն մերժել է այդ հանդիպումը: Թե ինչո՞ւ է Ռադիկ Մարտիրոսովիչի կյանքն այդքան ծանր, երեկ Գրողների միության սրահում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ, Արամ Սարգսյանը չմանրամասնեց՝ ասելով, որ ուրիշի նամակները, ի տարբերություն ոմանց, ինքը չի հրապարակում:

Ինչեւէ, ԵՊՀ ռեկտորի մերժած հանդիպումը երեկ կայացավ Գրողների միությունում, եւ Արամ Սարգսյանն ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամներն ուսանողներին ներկայացրեցին, թե ինչո՞ւ ըստ իրենց միանշանակ գնահատականի՝ էսպես ապրել այլեւս չի կարելի: Ուսանողության հետ «Հանրապետություն» կուսակցության հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա տասնօրյակում, ըստ ամենայնի՝ Համալսարանի բակում, որպեսզի առանց այդ էլ վախեցած դասախոսական վերնախավը ստանա  սթրեսի հերթական դոզան: Ի դեպ, եթե կառավարությունը շարունակի մերժել «Հանրապետություն» կուսակցության արտահերթ համագումարի համար դահլիճ տրամադրել, ապա այդ համագումարը եւս տեղի կունենա կա՛մ կառավարության բակում, կա՛մ էլ Արամ Սարգսյանը կբարձրանա Օպերայի տանիքի վրա եւ կգոռա իր ասելիքը:

Իսկ ինչ վերաբերում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Մանուկ Թոփուզյանի պատճառաբանությանը, թե առաջիկա բոլոր օրերին կառավարության նիստերի դահլիճը զբաղված է լինելու, ապա երեկ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամները տեղեկացրեցին, որ իրենցից մեկն անձամբ է խոսել վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, ու վարչապետը հոկտեմբերի 25-ի հետ կապված ասել է, թե դահլիճի հարցում որեւէ պորբլեմ չկա: Հետո արդեն, ըստ ամենայնի, վարչապետին հուշել են, թե ինչո՞ւմն է պրոբլեմը, եւ հիմա «Հանրապետություն» կուսակցության ղեկավարները ոչ մի կերպ չեն կարողանում կապնվել իրենց նախկին կուսակից վարչապետի հետ: Համենայնդեպս, կառավարության իրազեկ աղբյուրներից ճշտել են, որ հոկտեմբերի 25-ին Մելիք-Ադամյան հասցեում որեւէ միջոցառում չկա:

Այնպես որ, Արամ Սարգսյանը խոստանում է՝ համագումարի համար իր պատրաստած ելույթը, որից իշխանությունները կարծես թե սարսափում են, հնչելու է, թեկուզ՝ Օպերայի տանիքից: Եւս մեկ նորություն. քանի որ Գիտությունների  ազգային ակադեմիայի շենքը տրամադրվել է սահմանադրական «Այո» շտաբին, Արամ Սարգսյանն առաջարկում է իշխանություններին իրեն տրամադրել Համալսարանի վարչական շենքը՝ «Ոչ»-ի շտաբ հիմնելու համար: «Այս իշխանություններին միայն այլեւս կարելի է ձեռ առնել. նրանց հետ խոսելու այլ տարբերակ ընտրելն իմաստ չունի»,- ուսանողներին խորհուրդ տվեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը: Եւ քանի որ առաջիկա քաղաքական հիմնական միջոցառումը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, ուսանողներն ուզում էին հասկանալ, թե ինչո՞ւ չի կարելի ընդունել այս իշխանությունների ներկայացրած փաստաթուղթը:

«Որովհետեւ, եթե Ամերիկայի Սահմանադրությունը ներկայացներ ոչ թե Թոմաս Ջեֆերսոնը, այլ Ալ Կապոնեն, ամերիկացի ժողովուրդն այդ Սահմանադրությանը դեմ էր քվեարկելու: Որովհետեւ, եթե Ռոբերտ Քոչարյանը բերի եւ ներկայացնի անգամ Քրիստոսի 10 պատվիրանները, ժողովուրդը դրանք եւս մերժելու է: Որովհետեւ երկրի մայր օրենքը չի կարելի ներկայացնել կեղտոտ ձեռքերով եւ կեղտոտ հոգով»,- ասաց Արամ Սարգսյանը: Ու քանզի գործող իշխանության մեջ մեծ թիվ են կազմում տարաբնույթ ազարտի սիրահարները, «Հանրապետություն» կուսակցության նախագահը երեկ կոալիցիային գործարք առաջարկեց. միասին ապահովել հանրաքվեի ազատ, արդար եւ թափանցիկ ընթացքը, եւ եթե արդար ընտրության արդյունքում «այո»-ն հաղթի, Արամ Սարգսյանը, որպես քաղաքական գործիչ, կանի իր հետեւությունը եւ դուրս կգա քաղաքականությունից:

Իսկ եթե հաղթի «ոչ»-ը, հետեւություն անելու հերթը լինելու է կոալիցիայինն ու նրա չորրորդ կողմ Ռոբերտ Քոչարյանինը: Ի դեպ, Արամ Սարգսյանը  ուսանողներին հիշեցրեց 1995 թվականի Սահմանադրության ընդունումից առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունը, որ եթե Սահմանադրությունը չանցնի՝ ինքը հրաժարական կտա: «Ճիշտ կլինի, որ նման հայտարարություն անի նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ես վստահ եմ, որ նման հայտարարությունը բավական կլինի, որ այդ Սահմանադրությանը կողմ քվեարկեն միայն ինքն ու Անդրանիկ Մարգարյանը»,- ուսանողներին վստահեցրեց «Հանրապետության» ղեկավարը: Այդուհանդերձ, համատարած հեռուստատեսային բլոկադայի պայմաններում ինչպե՞ս է «Հանրապետությունն» իրականացնելու «ոչ»-ի իր քարոզչությունը:

Այս հարցին երեկ պատասխանեց կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը. «Մենք արդեն ճշտել ենք, որ հեռուստատեսությունը կոնկրետ «Հանրապետություն» կուսակցության համար փակ է լինելու: Ի դեպ, այն հեռուստաընկերություններին, որոնք հայտարարում են, թե անկախ են, ասում ենք՝ որ անկախ եք, ասեք ձեր գինը, գանք, վճարենք եւ մեր «ոչ»-ը քարոզենք. մերը մաքուր փողեր են, բայց մինչեւ հիմա որեւէ  մեկը որեւէ բան չի ասել: Հասկանալի է, որ մեզ հեռուստաընկերություններին մոտ չեն թողնելու կամ էլ՝ այնպիսի գումարներ կսահմանեն, որը վճարելու ունակ է միայն կրիմինալը: Իսկ մեր շարքերում կրիմինալ չկա:

Ուստի, մենք աշխատելու ենք հիմնականում թռուցիկների եւ տեղերում ժողովրդի հետ հանդիպումների միջոցով: Եւ քանի որ տպագիր մամուլի տպաքանակը եւս սահմանափակ է, թռուցիկների տպաքանակը կլինի 4-5 հարյուր հազար: Իսկ արդեն նոյեմբերի 27-ին մենք ժողովրդին կոչ կանենք հավաքվել Երեւանում, եւ հետագա գործողությունների որոշումը կկայացնի ինքը՝ ժողովուրդը»,- ընդդիմության մոտավոր ծրագիրը, առանց մարտավարության հիմնական փակագծերը բացելու, ներկայացրեց Սմբատ Այվազյանը: Այսպիսով, «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում է նոյեմբերյան հեղափոխության: Որովհետեւ. «Եթե անգամ ընդդիմությունն էլ միանա իշխանություններին, միեւնույն է, հանրաքվեին 800 հազար կողմ ձայն ապահովել հնարավոր չի լինելու: Իսկ թե՛ «ոչ»-ը եւ թե՛ ընտրության արդյունքի կեղծումը տանելու է գործող ռեժիմի փոփոխության»,- ուսանողների հետ երկու դասաժամ տեւած հանդիպումն ավարտեց «Հանրապետություն» կուսակցության նախագահը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1248 դիտում

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին