Մարտի 1-ի դեպքերով եւս մի գործ. Գասպարին ընդդեմ Հայաստանի հաղորդակցվել է ՀՀ կառավարությանը

2008թ․-ի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ եւս մի գործ ՄԻԵԴ-ում՝ Գասպարին ընդդեմ Հայաստանի (2-րդ գործը), այսօր հաղորդակցվել է Հայաստանի կառավարությանը։ Այս մասին հայտնում է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանը:

«Դատարանը սույն գործը հաղորդակցել եւ քննելու է այն հարցերի շուրջ, թե արդյո՞ք պահպանված են եղել արդար դատաքննության պահանջները Վարդգես Գասպարիի դեմ քրեական մեղադրանքի գործով։ Մասնավորապես․

- արդյոք դիմողի դեմ մեղադրանքի գործով դատաքննությունն արդար է եղել եւ արդյոք կողմերի հավասարության սկզբունքը պահպանվել է դատավարության ընթացքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պրն․ Գասպարիի դեմ մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա (նույն դատավարության ընթացքում ուսումնասիրված մի տեսանյութով փաստվել էր, որ դիմողի դեմ ցուցմունք տված այս երկու ոստիկանների ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանել)․

- արդյոք դիմողին հնարավորություն է ընձեռվել իր վկաներին կանչելու եւ հարցաքննելու դատավարության ընթացքում։

Կարծում եմ, որ փաստերի այդ շարադրանքին ծանոթանալուց հետո դժվար կլինի չհամաձայնել, որ Դատարանի վերը երկու հարցերն ուղղակի հռետորական հարցադրումներ են։

Ժամանակ ունենալու դեպքում ներքեւում կնշեմ նաեւ այն ոստիկաններին, որոնք այդ ցուցմունքները տվել են դիմողի դեմ եւ այն դատավորներին, որոնք այս գործը քննել են առաջին ատյանի, վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում։

Լրագրող ընկերներ, ձեզ հուշեմ, որ սա մի գործ է, որը մի քանի շերտով կարող է ներկայացնել, թե ինչ ասել է «արդարադատություն» մարտիմեկյան գործերով եւ ինչի միջով է անցել եւ մեր օրերում մեզ հետ հանգիստ ապրում Մարդը։ Մեր կողքին։ Ինչպես եւ նույն գործով դատավորները եւ ոստիկանները։

Հիշեցնեմ նաեւ, որ այս գործով անազատության մեջ գտնվելով եւ դրանից հետո հրապարակած իր հուշերով Վ․ Գասպարին եղել է, թերեւս առաջին մարդը, որը բանտային կամ հանցաշխարհի կյանքը եւ դրա «կարգավորման» համար կիրառվող հանցաշխարհի գաղափարախոսությունը նկարագրել է անկախ Հայաստանի բանտերում։ Մի բան, որի մասին բոլորս ենք տեղյակ եղել, բայց առաջինն այս խորությամբ նկարագրել է Վարդգեսը։ Եւ թե ինչպես են այս քայքայիչ եւ ապապետական գաղափարախոսության եւ բարքի կրողները խրախուսվել իշխանության կողմից՝ քաղաքական բանտարկյալների նկատմամբ հալածանքների հմուտ գործիքի վերածվելով։

«Այլեւս երբեք»-ի նախապայմանը հիշել, վերհիշել եւ արձանագրելն է։ Այնուհետեւ՝ լուծման ճանապարհը գտնելը։ Բայց երբեք ոչ փարիսեցիաբար մոռանալը կամ անտեսելը», - ասված է Գրիգորյանի Facebook-յան գրառման մեջ։

Տպել
803 դիտում

N17 հատուկ դպրոցի խորհուրդն այսօր չկարողացավ տնօրեն ընտրել. իսկ կարգը կխախտվի՞

Բքի և վատ տեսանելիության պատճառով Քուչակ-Ապարան հատվածը դժվարանցանելի է

Հայաստանը շարունակում է ջանքեր գործադրել խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ

Հայ ծնողների կողմից Ռուսաստանում լքված 3 ամսական փոքրիկը տեղափոխվեց Հայաստան (տեսանյութ)

Որ ընկերություններին եւ որ հանքերեւակումների համար է լիցենզիաներ տրամադրել Արամ Հարությունյանը

Գեղակերտ համայնքի ընտրված ղեկավարը մի քանի ամիս է՝ չի ստանձնում պաշտոնը․ պարտված գյուղապետը չի ուզում հեռանալ

Միացյալ Թագավորության կառավարությունն ակնկալում է համագործակցել ՀՀ նոր կառավարության հետ. Ալան Դանքն

ԱԱԾ–ում ընդունվել է 2019-ի պետական սահմանի պահպանության մասին որոշումը

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀԱՊԿ Միացյալ շտաբում աշխատանքային քննարկման է մասնակցում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու մասին» կոնվենցիային նվիրված միջոցառում Չեխիայում

Արսեն Ջուլֆալակյանն ԱԺ ընտրություններից հետո կմասնակցի ՀՀ գավաթի խաղարկությանը

Սոս Սարգսյանի թատրոնն առանց տնօրենի եւ գեղղեկավարի. Չալդրանյանն ազատման դիմում է ներկայացրել

Իրավական առումով անվիճարկելի համապետական ընտրությունների անցկացումն այլևս իրողություն է. «Ժառանգություն»

Դատարան է ներկայացել Հայկ Սարգսյանի դեմ ցուցմունք տված «Կենտրոնի Կյաժը». նիստերի դահլիճում է նաեւ Խաչատուրովի որդին

Հայտնի են ՀՀ-ում նոր կազմավորված զինվորական կոմիսարիատների եւ նրանց տեղակայման վայրերը

Վերջապես ՀՀ-ում ձևավորվում է լեգիտիմ իշխանություն․ Ջավախքի ՀԿ-ների հայտարարությունը

Բարձրացնել որակը եւ նվազեցնել ջրի կորուստները․ Ավինյանն ընդունեց «Վեոլիա»-ի ներկայացուցչին

Աշոցքում ձյունը չի դադարում

Սիրիայում նոր ռազմական գործողություն ենք սկսելու․ Էրդողան