ՀՀ մարմնամարզության հավաքականի մարզիչը պարզաբանում է առաջատար Մերդինյանի սայթաքումը ԱԱ-ում

ՀՀ մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ է աշխարհի առաջնությունում Հարություն Մերդինյանի ելույթից: Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 3-ը Դոհայում ընթացող մրցաշարում Եվրոպայի չեմպիոնն ու աշխարհի բրոնզե մեդալակիրն իր հիմնական գործիքի՝ նժույգթափերի վրա չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը: Վարժությունը կատարելիս ընկավ, ինչն ազդեց գնահատականի վրա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սերոբյանը մեկնաբանեց Մերդինյանի ելույթը:

«Միայն նրա խնդիրը չէր: Շատ ուժեղագույններ այստեղ ընկել են նժույգի վրայից: Մասնակիցների գրեթե 90%-ն ընկել է: Գործիքի հետ կապված ինչ-որ խնդիր կա, ինչ-որ չինական գործիք է: Եզրափակիչ դուրս եկածները շատ ցածր արդյունքներ են գրանցել. ով չի ընկել, եզրափակիչ է անցել: Հարությունը միայն նժույգթափերի պայքարին է մասնակցել: Թողել էինք՝ միայն դրան մասնակցի, քանի որ տարիքով մեծ է: Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել, եթե ընկել է»,- ասաց մասնագետը:

34-ամյա Մերդինյանին պարբերաբար խանգարում են վնասվածքներ: Սակայն թե դրանք, եւ թե տարիքը չեն ստիպում, որ մտածի կարիերան ավարտելու մասին: Սերոբյանը նշում է, որ նա ցանկանում է պայքարել 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու համար, մարզչական շտաբն էլ ամեն ինչ կանի օգնելու համար:

«Նրա հետ խոսեցի... Դե վնասվածքներ ունի, արդեն տարիքով մեծ է, բայց ուզում է պայքարել: Մենք էլ ամեն ինչ կանենք, որ փորձի ավելի լավ մասնակցել: Այնպես որ նա շարունակելու է ելույթները»,- ասաց Սերոբյանը:

Աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակիչներում ՀՀ-ն 3 մասնակից ունի: Եվրոպայի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը կմասնակցի ոչ միայն հենացատկի, այլեւ բազմամարտի եզրափակչին: Բազմամարտի որակավորման փուլից հետո նա առաջին պահեստային էր, եւ հայտնի է դարձել, որ եզրափակիչ անցած մարզիկներից մեկը հրաժարվել է մասնակցել, ու Արթուրը հնարավորություն է ստացել: Օղակների եզրափակչին էլ կմասնակցեն Եվրոպայի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանն ու Համաշխարհային ուսանողական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Թովմասյանը:

Բազմամարտի եզրափակիչը կկայանա վաղը՝ հոկտեմբերի 31-ին: Օղակների եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, հենացատկինը՝ 3-ին:

Աշխարհի առաջնությունից հետո ՀՀ հավաքականը կմասնակցի Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Այն սկսվելու է նոյեմբերի 20-ին: Ավարտվելու է 26-ին:

Տպել
1983 դիտում

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», բայց դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ