Սամվել Բալասանյանը կկանգնի ընտրության առաջ. օրենքի պահանջն է

Գյումրու համայնքապետարանում կայացավ տեւական ժամանակ թափուր մնացած Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետի պաշտոնի համար հայտարարված մրցույթը: Այս բաժինը ղեկավարելու ցանկություն էր հայտնել 9 թեկնածու, երկուսը, սակայն, չէին ներկայացել մրցույթին:Հանձնաժողովականները մեկ առ մեկ ուսումնասիրեցին ներկա մասնակիցների հայտերն ու պարզվեց, որ նրանցից մեկը՝ «Ցայգ» հեռուստաընկերության հաղորդավար Լիլիթ Մուրադյանն իրավունք չունի մասնակցել այս մրցույթին, քանի որ պաշտոնի անձնագրով պահանջվող պայմաններին չի համապատասխանում: Խնդիրը հիմնականում կապված էր մասնագիտական ստաժի բացակայության հետ: Լիլիթը մասնագիտությամբ դերասան է, սակայն 2014 թվականից սկսած աշխատում է հեռուստաընկերությունում որպես հաղորդավար, խմբագիր, լրագրող: Հանձնաժողովի նախագահ, Գյումրու համայնքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը միանգամից ասաց, որ իրենք օրենքը չեն խախտի, այսինքն, թույլ չեն տա, որ թեկնածուն մասնակցի մրցույթին: Քաղաքապետի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը եւս սկզբում դեմ էր, որ մասնագիտական ստաժ չունեցող թեկնածուն մասնակցի, սակայն կարճ ժամանակ անց սկսեց պնդել, որ տարբերություն չկա դերասանի ու լրագրողի միջեւ, ուստի կարող է Մուրադյանը մասնակցել մրցույթին: Առաջարկ եղավ զանգել իրավաբաններին: Հենց այստեղ Ռուբեն Սանոյանը մտափոխվեց. «Այ մարդ, հմի որ ըսենք գրած էղնիր կասմանավտ, էլի բդի զանգեի՞ք, որ չի կարելի, չի կարելի էլի: Բայց դե հաղորդավարն ու դերասանը նույն չե՞ն էղնի»,-հարցրեց Սանոյանն ու կտրուկ «ոչ» ստացավ Հասմիկ Կիրակոսյանից: «Դերասանն ու լրագրողը բացառապես տարբեր հասկացություններ են»,-ասաց նա: Մեկ-երկու իրավաբանի, այնուամենայնիվ, զանգել, ճշտելուց հետո որոշվեց մերժել թեկնածուի մասնակցությունը: Հանձնաժողովի դեմ անդամները առաջարկեցին քվեարկությամբ խնդիրը կարգավորել: Մեկ կողմ, երկու դեմ, երկու ձեռնպահ: Սա եղավ քվեարկության արդյունքն ու թեկնածուին տեղյակ պահվեց, որ մրցույթին մասնակցել չի կարող:

«Ես 2014 թվականից աշխատում եմ որպես հաղորդավար, բայց եթե ինձ ցույց տաք մի բուհ, որը հենց հաղորդավար է պատրաստում եւ դիպլոմում նշում է մասնագիտությունը՝ հաղորդավար, ապա ես կասեմ, որ ձեր որոշումը ճիշտ է»,-ասաց Լիլիթ Մուրադյանը:Այնուհետ մյուս թեկնածուները ստացան գրավոր առաջադրանքները, նրանց բացատրեցին մրցույթի պահանջները: 30 հարց, որին պատրաստվելու համար 40 րոպե ժամանակ հատկացվեց: Անցողիկ շեմը գրավոր քննության համար նշվեց 85 տոկոս եւ բարձր արդյունքը: Մշակությի բաժնի պետի պաշտոնի համար պայքարում էին հիմնականում երաժիշտներ, բանասերներ, պատմաբաներ: Մրցույթի գրավոր փուլը հաղթահարած 4 թեկնածուները՝ Լիանա Գրիգորյանը, Լիլիթ Թովմասյանը, Վահան Զաիմցյանն ու Ռոբերտ Խաչատրյանը բանավոր փուլում պատասխանեցին յուրաքանչյուրը 5-ական հարցի՝ «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքից, մշակութային ոլորտը կարգավորող իրավական ակտերից: Հանձնաժողովի անդամներն իրենց կամքով եւ ցանկությամբ լրացուցիչ հարցեր ուղղեցին նրանցից մի քանիսին միայն:

Մրցույթի ընթացքում պարբերաբար վիճաբանություն էր ծավալվում հանձնաժողովի անդամ, Շիրակի մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանի եւ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանի միջեւ: Խնդիրը հիմնականում կապված էր օրենքի մեկնաբանության, տարբեր կետերի պահպանման, մասնակիցների գնահատման գաղտնիության եւ նման հարցերի հետ: Ռոբերտ Ասատրյանը պնդում էր, որ յուրաքանչյուր թեկնածուի հանձնաժողովի անդամները պետք է գնահատեն միմյանցից գաղտնի, իրար չկողմնորոշելու նպատակով: Սերգեյ Տոնոյանն էլ պնդեց, որ գաղտնիության համար համապատասխան պայմաններ ապահովված չեն: «Ձեր ամբողջ խնդիրն այն է, որ դուք ըտրությունը քվեարկության հետ եք խառնում, դրա համար եք գաղտնիության հատուկ պայմաններ ուզում»,-ասաց Ռոբերտ Ասատրյանը: Ռուբեն Սանոյանն առաջարկեց նման մանր հարցերի շուրջ իզուր չվիճել, արագ ավարտել աշխատանքը, քանի որ մրցույթը սկսվել էր առավոտյան եւ աշխատանքային օրվա ավարտին դեռ չէր հասել վերջնագծին:

Մրցույթի բանավոր փուլը հաղթահարեցին երկու թեկնածուներ՝ Լիլիթ Թովմասյանն ու Լիանա Գրիգորյանը: Առաջինը բանասեր, երկրորդը երաժիշտ է: Ե՛ւ գրավոր ե՛ւ բանավոր փուլերում երկուսն էլ հավաքեցին նույն միավորները՝ 22 միավոր՝ բանավորից, 29 միավոր՝ գրավորից: Երկուսն էլ մրցույթի արդյունքներով համարվեցին հաղթող: Վերջնական որոշումը Սամվել Բալասանյանինը կլինի: Դա օրենքի հստակ պահանջն է:  Լուսանկարում մրցույթում  հաղթած Լիլիթ Թովմասյանն է Լուսանկարում մրցույթում հաղթած Լիանա Գրիգորյանն է 

Մրցույթի մյուս մասնակիցները, ովքեր չհաղթահարեցին քննական փուլերը, այդ թվում եւ մրցույթին չմասնակցած Լիլիթ Մուրադյանը, հանձնաժողովականներից բողոքներ չունեին:

Ի դեպ, մրցութային հանձնաժողովի կազմը ձեւավորվել էր երեկ, իսկ այսօր հանձնաժողովն այդ կազմից ընտրեց նախագահին՝ Գյումրու համայնքի ղեկավարի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանին։ Մրցութային հանձնաժողովի կազմում էին նաեւ Շիրակի մարզպետարանից մշակույթի եւ սպորտի վարչության պետ Վաչիկ Վարդանյանը եւ մարզպետի օգնական Սերգեյ Տոնոյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանը, 33 ավագանու անդամից ընտրվել էր ԲՀԿ խմբակցության անդամ Անդրանիկ Խաչատրյանը, որը բացակա էր, իսկ բուհական համակարգի ներկայացուցիչը քանդակագործ Արտուշ Պապոյանն էր։

Տպել
2411 դիտում

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները

Գեղամ Մանուկյանը երբ լսեց կատարված աշխատանքների մասին, երևի ուրախությունից հուզվել է, և լացը կարող էր գալ․ Քոչարյան

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 143-ի

Մտածում էի՝ այստեղ միակ հնդիկն եմ լինելու. գրող Արջուն Կրիշնա Լալիի արկածները Հայաստանում (տեսանյութ)