ՀՀԿ-ի գլխաքանակային առավելության հետեւանքը. ու՞մ հույսն էր 2 տոկոսանոց անցողիկ շեմը

Կառավարության կամ պատգամավորների կողմից նոր արտահերթ նիստ չի հրավիրվի եւ Ընտրական օրենսգրքի հարցը չի քննարկվի: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ժամանակի նպատակահարմարության առումով, կարծում եմ, որ երրորդ անգամ ԸՕ փոփոխության հարցը չի բերվի խորհրդարան»:

Այսինքն՝ դեկտեմբերին ընտրությունների կգնանք գործող ընտրական օրենսգրքով: Նաիրա Զոհրաբյանը տարօրինակ համարեց «Հանրապետական» գործընկերների պահվածքը: Նշեց՝ եթե սաբոտաժ չանեին եւ նոր ԸՕ-ն ընդունվեր, ապա իրենց շահերից էր բխում: «Ընտրական շեմն իջեցվում էր, 4-րդ ուժի համար նախատեսվում էր երկու տոկոսանոց շեմ եւ հաշվի առնելով ՀՀԿ-ի վարկանիշային մեծ վակուումը հասկանալի է, որ այդ երկու տոկոսը իրենց համար կարող էր լինել փրկօղակ»:

Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ նախկինում ՀՀԿ-ն ուժի պարտադրանքով օլիգարխներին առաջադրել է, որոնք ձայն են գնել եւ գործել է՝ ռեյտինգը հավասար է փող բաժանելուն սկզբունքը: Հիմա Զոհրաբյանի խոսքով՝ հասկանալի է, որ այդ անձինք չեն առաջադրվելու ՀՀԿ-ի համար եւ ընդհանրապես չեն լինելու ՀՀԿ-ի թեկնածու: «Ինչու ՀՀԿ-ն գնաց տոտալ ինքնասպանության ու ոչ միայն ՀՀԿ-ն, այլեւ այլ քաղաքական ուժ եւս, որը չունի ռեյտինգային թեկնածուներ (ՀՅԴ) եւ կտրականապես դեմ է ռեյտինգային ընտրակարգին, բայց չկարողացան ապահովել այդ մեկ պատգամավորին, որպեսզի այդ փոփոխություններն անցնեն»:

Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ ԲՀԿ-ն այն եզակի կուսակցություններից է, որ ունի բրենդային թեկնածուներ, որոնք վայելում են հասարակության համակրանքը: «Այս ԸՕ-ն, ամեն դեպքում, շահեկան է նաեւ մեզ համար: Դեկտեմբերյան ընտրություններին լինելու է՝ ռեյտինգը հավասար է հանրային ճանաչում սկզբունքը: Մեզ համար սա էլ լինի՝ նորմալ է, նա էլ լիներ՝ նորմալ էր»: «Ծառուկյան» դաշինքի պատգամավորն ընդգծում է, որ ՀՀԿ-ն վերջին անգամ օգտվեց իր գլխաքանակային առավելությունից: «Սա ՀՀԿ-ի ուժի վերջին ցուցադրումն էր եւ ֆիլմն ավարտվեց: ՀՀԿ-ն այլեւս չի ունենալու սեփական գլխաքանակային առավելությունը ցուցադրելու ուժի հնարավորություն»:

ՀՀԿ-ից իրենց ճակատագրով մտահոգված Նաիրա Զոհրաբյանին եւ իշխանության թեւի պատգամավորներին խորհուրդ են տալիս չանհանգստանալ: ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը եւս նշեց, որ նոր քաղաքական իրավիճակում ռեյտինգային ընտրակարգն էլ իրենց ձեռնտու չէ, բայց ՀՀԿ-ում կարծում են, որ խորհրդարանը կառավարության պատանդը չէ եւ չպետք է կողմ քվեարկի ցանկացած նախագծի:

ՀՀԿ-ում հույս ունեն, որ կուսակցության աջակցությամբ գյուղապետի պաշտոն զբաղեցնող անձինք պետք է օգտագործեն իրենց ռեյտինգն ու հարեւան-բարեկամին խնդրեն, որ ՀՀԿ-ի օգտին քվե տան: Հանրապետականներն այս վարկածը չեն մեկնաբանում, ցանկացած հարցի պատասխանում են՝ գտնվում է քննարկման փուլում:

Այս պահին շահեկան դիրքում գտնվում է միայն իշխող քաղաքական ուժը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վայելում է հասարակության մեծ մասի անվերապահ աջակցությունը, սակայն խնդրի առջեւ են կանգնած մյուս կուսակցությունները, որոնց համար անցողիկ նվազագույն շեմը 2 տոկոս սահմանելը կլիներ փրկություն: Խոսքը ոչ միայն խորհրդարանական ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ ուժերի մասին է, այլ նաեւ արտախորհրդարանական Ժառանգության, ՀԱԿ-ի եւ մյուսների:

Ընտրական օրենսգրքի նախագծի տապալումից հետո ՀԱԿ-ում երկմտանքի առջեւ են՝ մասնակցե՞ն դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, թե՞ ոչ: Ի դեպ, այս քաղաքական ուժը նախապես հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, թե ԸՕ-ի փոփոխության դեպքում մասնակցելու են ընտրություններին: «Քննարկումները շարունակվում են, բայց ակնհայտ է, որ մեր ծրագիրը՝ ազատական տնտեսության ներկայացումը որպես Հայաստանի զարգացման մոդել այլեւս լուրջ խաղաքարտ չի լինելու առաջիկա մրցակցության համար»,- ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը:

«Սասնա Ծռեր» կուսակցությունում վճռական են տրամադրված՝ անկախ ԸՕ-ի փոփոխությունների տապալումից, մասնակցելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Արեգ Կյուրեղյանը չի կարծում, որ գործող Ընտրական օրենսգրքի պատճառով կարող է իրենց շանսերը կրճատվեն: Ժառանգությունում եւս անկախ ընտրակարգից մասնակցելու են ընտրություններին: Սակայն դեռ որոշված չէ, թե ցուցակն ով է գլխավորելու, ինչպես նաեւ՝ դաշինքով են մասնակցելու, թե՝ միայնակ:

Ի դեպ, Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Ընտրական նոր օրենսգրքի չընդունումն՝ ԱԺ-ի կողմից, ցավալի է որակել: «Ցավալի է, քանի որ փոփոխությունների այդ փաթեթը դրական գնահատական էր ստացել նաեւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքյոյի կողմից։ Որոշ փոփոխություններ ներկայացնում էին նաեւ այն փոփոխությունները, որոնք առաջարկվել էին Եվրախորհրդի կողմից։ Այնպես որ, մենք կարծում ենք՝ Հայաստանը կորցրեց Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու հնարավորությունը»,- հայտարարել է ԵՄ դեսպանը:

Տպել
4059 դիտում

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի