Սուրեն Պապիկյանը Հրազդանում ներկայացրել է նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանին

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր Հրազդանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին եւ համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանին:

Ողջունելով համայնքապետարանի աշխատակիցներին եւ ավագանու անդամներին՝ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հրազդան քաղաքի համար այսօր մի նոր կարեւոր էջի սկիզբ է դրվում, քանզի համայնքն այլեւս ունի ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ընտրված ղեկավար։ Սուրեն Պապիկյանի խոսքով հետհեղափոխական նոր Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխանությունների կողմից պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու քվեի ազատ իրացման եւ քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու հնարավորությունը։ «Ընտրություններում հաղթանակ տանելը ինքնանպատակ չհամարելով՝ մեր քաղաքական ուժի համար սկզբունքային է բոլոր կուսակցությունների եւ թեկնածուների համար հավասար պայմանների ստեղծումն ու քաղաքական գործընթացներում քաղաքացու հաղթանակը։ Առաջ դեպի հավասար հնարավորությունների Հայաստան»,- ասել է նախարարի պաշտոնակատարը։

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Սեւակ Միքայելյանին Հրազդանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան մաղթելով բեղուն աշխատանքային գործունեություն։ Նախարարի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել նաեւ համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին կարճ ժամանակահատվածում խիստ պատասխանատու եւ արգասաբեր գործունեություն ծավալելու համար։

Իր հերթին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը եւս շնորհավորել է նորընտիր քաղաքապետին ու արձանագրել, որ Հրազդանն այլեւս ունի ազատ, արդար եւ մրցակցային պայմաններում ընտրված քաղաքապետ։ Մարզպետը նկատել է, որ վերջին ամիսների ընթացքում ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները փոփոխություններ արձանագրելու ու Հրազդանին իր վաղեմի ժպիտը վերադարձնելու ուղղությամբ եւ հավաստիացրել, որ պատրաստակամ են քաղաքական թիմով նորընտիր քաղաքապետի հետ միասին գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը գեղեցիկ ու գրավիչ մարզկենտրոն ունենալու համար։

Սեւակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանին շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար եւ վստահեցրել, որ համախմբված ու համակարգված աշխատանքի միջոցով կհասնեն քաղաքի շենացմանը։ 

Տպել
1426 դիտում

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր