Երևան
16 °C
Այսօր Երեւանում մեկնարկեց իր տեսակի մեջ առաջին լայնածավալ միջազգային համաժողովը, որը նվիրված է աղքատության կրճատման եւ կայուն զարգացման օրակարգում սոցիալական պաշտպանության դերի վերաիմաստավորմանը: Այս մասին հայտնում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից:
«Չանտեսելով ոչ ոքի Հայաստանում. սոցիալական պաշտպանության դերը կայուն զարգացման օրակարգում» խորագրով համաժողովին բացման խոսքով ելույթ ունեցան Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն եւ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը:
«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հարյուրամյակը կարեւոր եւ պարտավորեցնող առիթ է, որպեսզի վերաիմաստավորենք սոցիալական պաշտպանության համակարգի դերը աղքատության կրճատման օրակարգում: Հայաստանը պետք է ունենա սոցիալական համակարգ, որում կներառվեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները միջգերատեսչական համագործակցության հիմքի վրա, կգնահատվեն մարդկանց կարիքները՝ աջակցությունը հասցեական տրամադրելու համար», - նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
«Աղքատությունը մարդկանցից հաճախ խլում է իրենց հնարավորությունները, հույսը, արժանապատվությունն ու իրենց կարողությունների նկատմամբ վստահությունը: Բայց երբ նույնը պատահում է երեխաների հետ, դա ոչ միայն իրենց կյանքի վրա է ազդեցություն թողնում, այլեւ վտանգում է իրենց համայնքի եւ հասարակության ապագան», - հայտնեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Այսօր մեծացող երեխաները չեն կարող սպասել տնտեսական զարգացման ծրագրերի արդյունքներին: Նրանց մարմինը, ուղեղը, կարողությունները եւ կյանքի հանդեպ երազանքներն այսօր են ձեւավորվում, եւ այսօր նրանք մեր աջակցության կարիքն ունեն: Թեեւ հնարավոր չի լինի մի գիշերվա ընթացքում զգալիորեն կրճատել աղքատությունը, բայց հնարավոր է կրճատել աղքատության ազդեցությունը երեխաների վրա խելացի հանրային քաղաքականության միջոցով, ինչպես նաեւ՝ մասնավոր հատված-հանրություն գործընկերության միջոցով»:
Համաժողովը կտեւի երեք օր, որի ընթացքում ելույթներ կհնչեն ՀՀ կառավարության ներկայացուցիչների, Եվրոպայից եւ ԱՄՆ-ից ժամանած 20-ից ավելի առաջատար փորձագետների կողմից, ինչպես նաեւ կմասնակցեն տարատեսակ պլենար քննարկումների:
«Տեխնոլոգիաների՝ մեր ապրելակերպը, աշխատանքն ու սոցիալական կյանքը վերափոխելուն զուգընթաց, Հայաստանը պետք է խթանի մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված ներդրումները: Վերջերս Համաշխարհային բանկը ներկայացրեց «Մարդկային կապիտալի ինդեքս»-ը, որը չափում է այսօրվա նորածնից ակնկալվող ներուժը 18 տարի անց, հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց նա բախվում է երկրում՝ կրթության, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության առումով: Հայաստանն այս ինդեքսում 157 երկրների շարքում զբաղեցնում է 78-րդ տեղը եւ ունի 0.57 միավոր: Սա նշանակում է, որ երեխան հետագայում կարող է իրագործել իր ներուժի 57 տոկոսը, նույնիսկ եթե ստանա իրեն հասանելիք կրթական եւ առողջապահական ծառայությունները», - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն:
«Այս տարի նշում ենք սոցիալական աշխատողի ինստիտուտի 25-ամյակը եւ ավելի քան կարեւոր է դիտարկել սոցիալական ոլորտի աշխատողների մասնագիտական գիտելիքները, աշխատանքային պայմանները: Պետք է հասկանալ, թե արդյո՞ք նրանց ծանրաբեռնվածությունը, մանդատը եւ ունեցած ռեսուրսները բավական հավասարակշռված են քաղաքացիներին հասցեական աջակցություն տրամադրելու համար: Մենք գործ ունենք ոչ միայն նյութական աղքատությունից տուժող մարդկանց հետ, այլեւ նրանց, ովքեր այսքան տարիներ աղքատության հաղթահարման քաղաքականության ձգձգման պատճառով կրում են աղքատության մշակույթի ազդեցությունը:»,- նշեց Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: «Սոցիալական ծառայությունների եւ մասնագետների աստիճանական պրոֆեսիոնալիզացիան իմ կարծիքով ոլորտի բարեփոխումների հիմնասյունն է: Լիահույս ենք, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք իրականացնել դա, եւ մարդիկ կստանան որակյալ ծառայություններ՝ գործելու որպես ինքնաբավ, ակտիվ քաղաքացիներ»:
Համաժողովը կեզրափակվի նոյեմբերի 2-ին ժ. 12:30-ին ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար տկն Մանե Թանդիլյանի ամփոփիչ ելույթով: Փակման արարողությանը կներկայացվի սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման հետագա քայլերը նախանշող գործողությունների պլանը:
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)
Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)
Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը
Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է
Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին
Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո
Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ
«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ
Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է
Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը
ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին
5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին
Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել
200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության
Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել
Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները
Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում
Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում
Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)
Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք
«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում
Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին
Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը
Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել
Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում
«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին
Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է
Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ
© 2024 Հայկական ժամանակ