Բացահայտումներ. Գեղամյանին ընտրեցին ընդդիմության լիդեր

31/10/2018 schedule16:25

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 25-ի համարում

Շաբաթ օրը տեղի ունեցած «Ազգային միաբանության» 5-րդ համագումարում Արտաշես Գեղամյանը միաձայն վերընտրվեց ոչ միայն սեփական կուսակցության նախագահ, այլ նաեւ հռչակվեց ընդդիմության միասնական լիդեր: «Համաձա՞յն եք Արտաշես Գեղամյանին ընտրել կուսակցության նախագահ, կուսակցության լիդեր, ընդդիմության լիդեր», - հարցը քվեարկության դրեց կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը: Եւ դահլիճը միաձայն, բուռն օվացիաների տակ,  Գեղամյանին ընտրեց համայն ընդդիմության լիդեր: Իհարկե, երբ շաբաթ օրը Գեղամյանը կարգվում էր ընդդիմության թիվ մեկ լիդեր, դահլիճում ընդդիմադիր որեւէ այլ ուժի ներկայացուցիչ, բացի «ԱՄ» անդամներից, չկար: Քանի որ վերջին ժամանակներս «Ազգային միաբանությունը» որդեգրել է միայնակ գործելու մարտավարությունը, սեփական  համագումարին Գեղամյանը որեւէ այլ դաշնակցի չէր հրավիրել:

Ոչ միայն չէր հրավիրել, այլեւ պատմական էքսկուրս կատարելով դեպի վաղ անցյալը՝ Գեղամյանը հիշեցրեց 2003-ի նախագահական ընտրությունների նախաշեմը, երբ իրեն սատարելու հայտարարությամբ հանդես եկած ընդդիմադիր իննյակը բերանները ջուր առած ոչ միայն որեւէ դրվատանքի խոսք չասացին իր հասցեին, այլեւ քարոզչության նախօրեին ուղիղ եթերից հայտարարեցին, որ սատարում են  «Արդարություն» դաշինքի թեկնածուին՝ դրանով մոլորեցնելով հանրությանը, թե Գեղամյանը հանել է իր թեկնածությունը: Պատմական էքսկուրսի հաջորդ հանգրվանը սահմանադրական նախագիծը մերժող 16+1 ֆորմատն է, որին Գեղամյանը չի միացել: Իսկ պատճառը հետեւյալն է.

«Միանանք, որ հետո տարբեր սալդատսկի պրիչիններ բռնելով՝ հերթով տակներիցս փախնե՞ն»,- հայտարարեց Գեղամյանը, եզրակացնելով, որ թե՛ 2003-ի նախաշեմին ստեղծված 16-ի եւ թե՛ այժմ ճիշտ նույն ձեւով ստեղծված 16-ի սցենարները գրվում են նախագահական նստավայրում: Իսկ թե կոնկրետ ո՞ր ուժերն են նախագահականի էմիսարներն ու ընդդիմության ականները, Արտաշես Գեղամյանը չկոնկրետացրեց՝ իր ասածի հետեւությունները թողնելով մեզ բոլորիս: Մեկ ժամից ավելի տեւած ելույթում Արտաշես Մամիկոնովիչը որոշակի բացահայտումներ արեց նաեւ 2004-ի ապրիլի 12-ի դեպքերի հետ կապված՝ հայտարարելով, որ այդ օրը իր կողքին առաջին կրակագծում կանգնած էին միայն Արամ Զավելի Սարգսյանը, Սմբատ Այվազյանն ու  Ալբերտ Բազեյանը:

«Այդ օրը ընդամենը երկու կուսակցություն էր կրակագծում»,- այդ դեպքերն էլ այսպես ամփոփեց «ԱՄ» նախագահն ու անցավ արդեն մեր օրերին, որի լակմուսի թուղթը սահմանադրական փոփոխությունների գործընթացն է: Եւ այստեղ Գեղամյանը հիշեց արդեն նորօրյա 16+1 ֆորմատի այն երկու կուսակցությանը, որոնց ինտելեկտի «պատալոկը» «Մադամ Ժանսենն» է. «16-ի մեջ էլ կան կուսակցություններ, որոնք ո՛չ «հա» են, ո՛չ «չէ»: Այսինքն, նրանց համար ով հաղթի՝ մերոնք են»,- ասաց Գեղամյանը, բնականաբար, նկատի ունենալով ԱԺՄ-ին եւ Շավարշ Քոչարյանի ԱԺԿ-ին: Ինչ վերաբերում է հանրապետության գլխավոր մարքսիստին, որը եւս 16-ի բլոկում է, սակայն չի իջնում պետական հեռուստաընկերությունների եթերից, այս մեկի հարցում Գեղամյանի գնահատականը հետեւյալն է.

«Եւ ո՞վ է խոսում, մի մարդ, որի կուսակցությունում երեք հոգի կա՝ մեկը՝ շնչավոր, մյուս երկուսը՝ անշունչ: Շնչավորն ինքն է, իսկ անշունչները՝ մեկը՝ Մարքսի նկարը երիտասարդ  հասակում, մյուսը՝ Մարքսի նկարը հասուն տարիքում: Եւ ես ոնց հասկանում եմ, այս մարդը լուրջ բացատրական աշխատանքի կարիք է զգում, եւ այդ աշխատանքն անպայման կտարվի»,- Դավիթ Հակոբյանին սպառնաց «ԱՄ» նախագահն ու իր ելութի հետագա շարադրանքը  նվիրեց իշխանություններին եւ նրանց պատվավոր պնակալեզներին:

Անդրադառնալով չգիտես որտեղից պեղված եւ միահամուռ ոգեւորությամբ սահմանադրական «այո»-ի տակ ստորագրած 22 կուսակցություններին եւ «այո»-ին միացած 200 հասարակական կազմակերպություններին՝ «ԱՄ» նախագահը ցրեց վերջիններիս հույսերը սեփական գոյության կարեւորության վերաբերյալ: «Ակամայից հիշում ես հայտնի ասացվածքը. ճագարները կարծում են, թե  իրենց շատ են սիրում, դրա համար են թողնում, որ բազմանան: Մինչդեռ իրականությունն այն է, որ բազմացնում են՝ ուտելու համար: Հիմա այս 22 կուսակցություններին ու  200 հասարակական կազմակերպություններինն է»,- ասաց ընդդիմության այլեւս միասնական լիդերը:  

Ամփոփելով «Ազգային միաբանության» հերթական 5-րդ համագումարը՝ «ԱՄ» Երեւանի տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Մուրադխանյանն ասաց. «Որ հեռուստաալիքը բացում ես, ասում են, թե ընդդիմությունը խարիզմատիկ լիդեր չունի: Լավ, ես չասեմ, բայց ժողովուրդը հո՞ կասի. բա՞ Արտաշես Գեղամյանից լավ խարիզմատիկ լիդեր:  Սիրելի ժողովուրդ, մենք նոյեմբերի 27-ի հանրաքվեի օրը կպայթեցնենք իշխանությունների փուչիկը: Ժամանակը եկել է, եւ այլեւս համբերել հնարավոր չէ: Եւ եթե այդ օրը կփորձեն մեր «ոչ»-ը դարձնել «այո», այդ ժամանակ արդեն դուրս  կգա Մհերն, ու կփայլատակի թուր Կեծակին»: Լեփ-լեցուն դահլիճը եւ  նախագահությունը նայեցին Արտաշես Գեղամյանի կողմը, եւ «ԱՄ» նորընտիր նախագահը, որը շաբաթ օրը հռչակվեց ընդդիմության լիդեր, հայտարարեց. «Նոյեմբերի 28-ին իրապես նոր իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի համար: Հանգիստ խղճով, միահամուռ այդ օրը գնում ենք եւ «ոչ» ենք ասում այս իշխանություններին, ու հաղթանակը մերն է լինելու» (բուռն, երկարատեւ եւ որոտընդոստ ծափահարություններ):

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1363 դիտում

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին